ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
- Փետրվարի 15 2021

Գիտակցելով Մատենադարանի, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների պատրաստման անհրաժեշտությունը՝ 2014 թ.-ին ՀԲԸՄ-ն մեկնարկեց Մատենադարանի երիտասարդ գիտնականների կրթաթոշակների ծրագիրը: Այդ ծրագրի շնորհիվ նախորդ 8 տարիներին ավելի քան 50 երիտասարդ ասպիրանտներ ստացել են Միության տրամադրած կրթաթոշակները, որի շնորհիվ նրանք հնարավորություն են ունեցել աշխատելու ու միևնույն ժամանակ շարունակելու իրենց ուսումը...
Ավելին՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Հունվարի 29 2021

Ի արձագանք արցախյան պատերազմի, դրան հաջորդած լրատվական հակամարտության, ինչպես նաև հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը, ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այս նորաստեղծ նախաձեռնության շրջանակներում կբարձրացվի իրազեկությունը և իմացությունը Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին...
ՀԲԸՄ ԼՈՆԴՈՆ ԹՐԱՍԹԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ՝ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
- Հունվարի 22 2021

Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ ՀԲԸՄ Լոնդոն Թրասթը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ուսանողներին լրջագույն նվեր մատուցեց՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին...