ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2021Թ. «ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

AGBU DISCOVERS TALENTS

ՀԲԸՄ Ֆրանսիան և ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում են դիմումների հավաքագրում 2021թ. «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթին մասնակցելու համար: Մրցույթին կարող են դիմել Հայաստանի երաժշտական հաստատություններում սովորող և ջութակ, ալտ, թավջութակ և կոնտրաբաս երաժշտական գործիքներին տիրապետող երեխաներն և երիտասարդները:

Մրցույթը կկայանա չորս տարիքային խմբերում.
✅ Խումբ I: մինչև 10 տարիքային խումբ
✅ Խումբ II: 11-15 տարիքային խումբ
✅ Խումբ III: 16-20 տարիքային խումբ
✅ Խումբ IV: 21-25 տարիքային խումբ

Թեկնածուն պետք է նախապես պատրաստած լինի երկու տարբեր երաժշտական ոճերի նյութեր: Համարների տևողությունը կախված է դիմորդի տարիքային խմբից.
✅ Կատեգորիա 1. Առավելագույնը 5 րոպե
✅ Կատեգորիա 2. Առավելագույնը 7 րոպե
✅ Կատեգորիա 3. Առավելագույնը 10 րոպե
✅ Կատեգորիա 4. Առավելագույնը 15 րոպե

Դիմե՛ք մինչև ս.թ. հուլիսի 5-ը հետևյալ հղումով. http://bit.ly/AGBUDiscoversTalents 
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք 060 72 22 22:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2021 Նորություններ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2021Թ. «ՀԲԸՄ-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: