ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀԲԸՄ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԴՈԿՏՈՐ ԱՐԴԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆԻՆ՝ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Logo eng

ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը սիրով և հպարտությամբ տեղեկացավ այն մասին, որ ՀԲԸՄ Դեմիրճյան դպրոցի, ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան դպրոցի և ՀԲԸՄ Անդրանիկ երիտասարդական ասոցիացիայի շրջանավարտ դոկտոր Արդեմ Պատապուտյանը արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզում՝ ջերմաստիճանի և հպումների վերաբերյալ նորարարական հետազոտության համար:

Անվանի միկրոկենսաբանին ուղղված իր անձնական շնորհավորական նամակում ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը գրել է. «Ողջ հայ ազգը հպարտությամբ ու գոհունակությամբ է համակվել՝ մեր հայրենակցի՝ բժշկության ասպարեզում միանգամայն արժանիորեն աշխարհի ամենաբարձր պարգևներից մեկին արժանանալու կապակցությամբ»:

Ինչպես շատերը գիտեն, դոկտոր Պատապուտյանը իր դաստիարակությունը ստացել է Լիբանանի շատ ակտիվ հայկական համայնքում: Նա և Կալիֆորնիայում գտնվող իր ընտանիքը պահպանում են կապը տեղի հայ համայնքի հետ: Կալիֆորնիայի Լա Ջոլլայի համալսարանի Սքրիփսի ինստիտուտի մոլեկուլյար կենսաբան դոկտոր Պատապուտյանի հայտնագործությունը կապված նրա հետ, թե հպումը, ջերմությունն ու սառնությունը նորահայտ զգայարանի միջոցով ինչպես են ազդակներ հաղորդում նյարդային համակարգին՝ գրավել է Նոբելյան մրցանակաբաշխության կազմակերպիչների ուշադրությունը: Ենթադրվում է, որ այս հայտնագործությունը ապագայում հսկայական ազդեցություն կունենա ցավի մեղմման և ամոքման հարցերում:

Աշխարհի բոլոր ծագերի հայերի համար սա անկեղծ հպարտության առիթ է: Սեդրակյանը նշել է. «Դոկտոր Պատապուտյան. մենք շնորհավորում ենք ձեզ մասնագիտական նվաճման առթիվ՝ որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մարդկության կատարելագործման մեջ ձեր ներդրմամբ դուք աշխարհին հիշեցնում եք, որ հայ ժողովուրդը, փոքրաթիվ լինելով հանդերձ, ի զորու է արարելու փառահեղ ձեռքբերումներ, որոնք կարող են բարելավել միլիոնավոր մարդկանց կյանքեր ողջ աշխարհում»:

2020 թվականի նոյեմբերին դոկտոր Պատապուտյանը հայտնվել էր AGBU Insider պարբերականի էջերին՝ պատասխանելով իր աշխատության և ապաքինման հարցում դրա նշանակության վերաբերյալ հարցերի: Ավելին կարող եք ընթերցել հետևյալ հղումով. https://agbu.org/news-item/the-secrets-of-sensation/: