ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳԼՈԲԱԼ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- Ստեղծվել է Ապրիլի 15 2021-ին
- Ապրիլի 15 2021

115 տարի շարունակ ՀԲԸՄ-ն հետևողականորեն արձագանքել է աշխարհասփյուռ հայության կարիքներին՝ ծառայելով հայրենիքին ինչպես ցավագին, այնպես էլ խոստումնալից ժամանակներում: Այս կարևոր օրը խորհրդանշական է նրանով, որ այն նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին. վերջինս էլ աշխարհին հիշեցնում է...
ՀԲԸՄ 91-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՇՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
- Ստեղծվել է Մարտ 01 2021-ին
- Մարտ 01 2021

2021թ․ փետրվարի 27-ին, առաջին անգամ իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում ՀԲԸՄ երկամյա Ընդհանուր ժողովը, խախտելով ավանդույթը, իր աշխատանքներն ամբողջովին անցկացրեց առցանց։ Հաշվի առնելով համավարակի տևական ներկայությունը, որն արդեն թևակոխել է իր երկրորդ տարին և դեռ շարունակում է թեժ օջախների ձևով պահպանվել ամբողջ աշխարհում, ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը համաձայնեց օգտվել վիրտուալ տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունից՝ միավորելու համայն աշխարհի իր անդամներին հեռավար կերպով: Շնորհիվ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) փորձառության, 32 երկրներից հարյուրավոր մասնակիցներ կարողացան միանալ Zoom-ի միջոցով՝ անգլերենից հայերեն, ֆրանսերեն և իսպաներեն համաժամանակյա թարգմանությամբ...
Ավելին՝ ՀԲԸՄ 91-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՇՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
- Ստեղծվել է Փետրվարի 15 2021-ին
- Փետրվարի 15 2021

Գիտակցելով Մատենադարանի, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների պատրաստման անհրաժեշտությունը՝ 2014 թ.-ին ՀԲԸՄ-ն մեկնարկեց Մատենադարանի երիտասարդ գիտնականների կրթաթոշակների ծրագիրը: Այդ ծրագրի շնորհիվ նախորդ 8 տարիներին ավելի քան 50 երիտասարդ ասպիրանտներ ստացել են Միության տրամադրած կրթաթոշակները, որի շնորհիվ նրանք հնարավորություն են ունեցել աշխատելու ու միևնույն ժամանակ շարունակելու իրենց ուսումը...
Ավելին՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ
ՀԲԸՄ ԼՈՆԴՈՆ ԹՐԱՍԹԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ՝ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
- Ստեղծվել է Հունվարի 22 2021-ին
- Հունվարի 22 2021

Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ ՀԲԸՄ Լոնդոն Թրասթը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ուսանողներին լրջագույն նվեր մատուցեց՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին...