ՀԲԸՄ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Logo arm

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Նրա նախագահությունը մեկնարկում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր ազգը կանգնած է բազմաթիվ տարածաշրջանային և համաշխարհային բարդ մարտահրավերների առջև, որոնց դիմակայելը պահանջում է ամուր առաջնորդություն և առաջընթաց գրանցելու անկոտրում կամք։

ՀԲԸՄ-ն իր երախտագիտությունն է հայտնում իր պաշտոնավարումն ավարտած Նախագահ Արմեն Սարգսյանին՝ ճգնաժամային ժամանակաշրջանում հայրենիքին մատուցած իր նվիրյալ ծառայության և առաջնորդության համար՝ սկսած Թավշյա հեղափոխության ժամանակ սահուն իշխանության փոխանցում ապահովելուց մինչև գլոբալ պանդեմիայի ժամանակ ղեկավարելն ու 44-օրյա Արցախյան պատերազմի ընթացքում վստահելի խորհրդատու լինելը։

ՀԲԸՄ-ն սերտ աշխատանքային հարաբերություններ է հաստատել ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ դեռևս իր նախկին պաշտոնավարումների ընթացքում՝ որպես ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար և Երևանի քաղաքապետ, և պատրաստ է շարունակել ավանդույթ դարձած կառուցողական աշխատանքը՝ զարգացնելու մեր երկիրն ու հոգալու ժողովրդի կարիքները։ Նախագահի գրասենյակի, Ազգային ժողովի, վարչապետի, Հայ առաքելական եկեղեցու և ողջ սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում միայն հնարավոր կլինի ծառայել ի շահ մեր ազգի և հայ ժողովրդի։