ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ "ՎԵՐԱԾՆՈՒՆԴ" ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մայիսի 5-13-ը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" երրորդ միջ-ազգային մրցույթ-փառատոնը: Այն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵԿՊԿ) Գյումրիի մասնաճյուղը, մարդկային ռեսուրսների զարգացման "Փյունիկ" համահայկական հիմնադրամը:

Ավելին՝ ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ "ՎԵՐԱԾՆՈՒՆԴ" ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ

ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ- Հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան նեթբուքերի

Մայիսի 6-8-ը, Դիլիջանում տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչում մրցեցին Երևանից երեք, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից երկուական, և ՀՀ մյուս բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից մեկական հաղթող թիմեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ընթացող շախմատի հանրապետական համադպրոցական հինգերորդ օլիմպիադան մեկնարկել էր 2010 թվականի աշնանը:

Ավելին՝ ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ- Հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան...

ՀԲԸՄ ՈւՐՈՒԳՎԱՅԻ "ԿՌՈՒՆԿ" ԵՐԳՉԱԽՄԲԻ "ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ" ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) «Կռունկ» երգչախմբի «Դեպի Հայրենիք» խորագրով համերգը, որով և մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Համերգը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀԲԸՄ-ն:

Ավելին՝ ՀԲԸՄ ՈւՐՈՒԳՎԱՅԻ "ԿՌՈՒՆԿ" ԵՐԳՉԱԽՄԲԻ "ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ" ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Շախմատի հանրապետական համադպրոցական 5-րդ օլիմպիադան մեկնարկեց 2010թ. աշնանը և արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության և գիտության նախարա-րությունն ու ՀԲԸՄ-ն: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձևի զարգացումը դպրոցականների շրջանում: 

Ավելին՝ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍՎԱԾ ՀՅՈՒՐ

Արդեն մոտ 20 տարի շարունակ Երևանում գործում են ՀԲԸՄ-ի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տները, որոնք վաղուց հաստատել են իրենց տեղն ու դերը մեր նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Հայորդյաց տներում կազմակերպվում են պատմության, լեզվի, համակարգչային գիտելիքների, արվեստի, երաժշտության, պարի, ձեռքի աշխատանքի և սպորտի ամենօրյա արտադասարանային ժամեր:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍՎԱԾ...

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: