ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ

Մարտի 9-ին, ժամը 15:30-ին, Հայաստանի ֆրանսիական համալսարանում (Դավիթ Անհաղթի 10) տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից համալսարանի 22 լավագույն ուսանողներին գերազանցության վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր:

Ավելին՝ ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ...

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՂՀ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՍՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԱԼԻԱ

Փետրվարի 9-ից մարտի 3-ը, Ավստրալիայում էր գտնվում ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության Ղարաբաղյան ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը: Տարբեր այցելությունների և հանդիպումների շարքում Սասուն Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ պարոն Թորոս Պողոսյանի, ՀԲԸՄ անդամների և երիտասարդական շրջանակների հետ` ներկայացնելով Հայաստանում և Արցախում Միության ծավալած ակտիվ գործունեությունը:

Ավելին՝ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՂՀ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՍՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԱԼԻԱ

"ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 3-ին ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչություն այցելեց "Լույս" հիմնադրամի պատ-վիրակությունը` կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանի գլխավորությամբ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի ու Ժակլին Կարաասլանյանի միջև կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին ՀԲԸՄ-ի ու հիմնադրամի կրթական ծրագրերին առնչվող հարցեր: Ժակլին Կարաասլանյանը խոսեց հիմնադրամի առաքելության ու ծրագրերի մասին:

Ավելին՝ "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀԱՀ) ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ուրախ ենք հայտարարելու, որ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը 2011թ. դեկտեմբերի 5-ից ստանձնելու է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) փոխնախագահի պաշտոնը: Մենք մեր գնահատանքն ենք հայտնում Աշոտ Ղազարյանին` որպես ՀԲԸ Միության ղեկավար անձնակազմի անդամի, իր ավելի քան 20-ամյա նվիրյալ ծառայությունների համար: Մաղթում ենք նրան հաջողություններ ՀԱՀ-ում ստանձնած իր նոր պաշտոնում: ՀԱՀ-ն համահիմնադրվել է ՀԲԸ Միության կողմից, և Միությունը առ այսօր մնում է նվիրված այդ հաստատությանը: Մենք նաև ուրախությամբ տեղեկացնում ենք բոլորին, որ Աշոտ Ղազարյանը մնում է մեր Միության նվիրյալ անդամը` հասարակական հիմունքներով ստանձնելով ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:

Ավելին՝ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀԱՀ) ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ Պերճ Սեդրակյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր

Հունվարի 27-30-ը, Հայաստանում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ: Հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին:

Ավելին՝ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ Պերճ Սեդրակյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: