ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը: Մրցանակաբաշ-խության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին Երևանում: Մրցույթի հաղթողների թվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ): Արդեն 5-րդ անգամ անցկացվող մրցույթին, որն այս անգամ նվիրված էր հայկական գրահրատարակության 500-ամյակին, ընդհանուր առմամբ ներկայացվել էր 320 հայտ:

Ավելին՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

ՊԵՐՃ ԵՎ ՎԵՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆԵՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ հին Վեհարանի նորոգության և վերակառուցման առիթով: Վերջին անգամ հին Վեհարանը նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի շրջանում՝ 1958 թվականին:

Ավելին՝ ՊԵՐՃ ԵՎ ՎԵՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆԵՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

ՀԲԸՄ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ ---"Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային" ծրագիրը ԼՂՀ-ում

Հունվարի 26-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի միջև ստորագրված համաձայնագրով սկիզբ դրվեց “Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային” (OLPC: One Laptop Per Child) ծրագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ծրագիրը կիրականացվի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության, և ԼՂՀ կառավարության հետ համատեղ:

Ավելին՝ ՀԲԸՄ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ ---"Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային"...

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀԲԸՄ-ն շարունակում է իր աջակցությունը հանրաճանաչ գրողին

Դեկտեմբերի 14-15-ը, Երևանում անցկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը Հայաստան էր բերել ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Փիթեր Բալաք-յանին: "Ցեղասպանության հանցագործությունը. կան-խարգելում, դատապարտում և հետևանքների վերացում" խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Ավելին՝ ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀԲԸՄ-ն շարունակում է իր աջակցությունը հանրաճանաչ գրողին

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԱԿԱԼ ԱՆԴԱՄ ԲԱՐՐԻ ԶՈՐԹՅԱՆԸ

Վաշինգտոնի տարածքային հիվանդանոցում դեկտեմբերի 30-ին, 90 տարեկան հասակում, վախճանվել է ՀԲԸՄ երկարամյա ղեկավարներից մեկը` Բարրի Զորթյանը: Այս “ճկուն դիվանագետը”, ինչպես նրան հաճախ անվանում էին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նվիրյալ անդամներից էր: Զորթյանը ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ ընտրվել էր 1970թ.: Երկու տասնամյակ անց հանգստի անցնելուց հետո Զորթյանին շնորհվեց ՀԲԸՄ Պատվակալ Անդամի կոչում իր երկարամյա նվիրյալ ծառայության համար: Զորթյանը ծնվել էր Քոթահիայում (Թուրքիա) 1920թ.: Այնուհետև իր ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ բնակություն էր հաստատել Նյու Հեյվնում (Կոնեկտիկուտ) և հաճախել Եյլի համալսարան: 1941-ին ավարտելով համալսարանը` Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ծովային կորպուսում:

Ավելին՝ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԱԿԱԼ ԱՆԴԱՄ ԲԱՐՐԻ ԶՈՐԹՅԱՆԸ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2011 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: