ՀԲԸՄ 87–ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ»-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ

Հոկտեմբերի 20–ին, Երեւանի Օղակաձեւ զբոսայգու` Միքայել Նալբանդյանի արձանին հարող տարածքում տեղի ունեցավ «Հայ բարերարների ճեմուղի»ի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին նաեւ ՀԲԸՄ 87–րդ Ընդհանուր Ժողովի պատվիրակները` գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի:

Ավելին՝ ՀԲԸՄ 87–ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ»-Ի ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՎԵՐԸՆՏՐՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ. ԴՐ. ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԸ` ՀԲԸՄ ԿՎԺ ՆՈՐ ԱՆԴԱՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկեց Երևանում հոկտեմբերի 13-ին` հայրենիքում միավորելով Միության ավելի քան 300 անդամների քննարկելու ապագա ծրագրերն ու այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը շարունակելու է ունենալ իր անգնահատելի դերը Հայաստանում և ամբողջ աշխարհում: Տարբեր միջոցառումներով ու հանդիպումներով հարուստ շաբաթն արձանագրեց մի նոր սկիզբ ՀԲԸՄ ավելի քան 100-ամյա պատմության ու գործունեության մեջ: 

Ավելին՝ ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՎԵՐԸՆՏՐՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ. ԴՐ. ՆՈՒԲԱՐ...

ՀԲԸՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ <<Արշակուհի Դավիդյան>> հղի կանանց աջակցության նոր կենտրոնի պաշտոնական բացումը Երևանում: Սա ՀԲԸ Միության <<Հայ կին>> նախագծի թվով 5-րդ նմանատիպ կենտրոնն է Հայաստանի Հանրապետությունում: Բացման հանդիսավոր արարողությունը հայրենիքում էր համախմբել <<Հայ կին>> ծրագրի բազմաթիվ բարերարների, ընկերների ու աջակիցների, որոնք նշում էին թե ծրագրի տասնամյա գործունեությունն ու հաջողությունները, թե առաջիկա նախաձեռնությունները, որոնք շարունակելու են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հղի կամ վերջերս մայրացած կանանց: Նախորդ նմանատիպ կենտրոնների պես, որոնք բացվել են Գյումրիում, Թալինում, Վանաձորում...

Ավելին՝ ՀԲԸՄ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՎԵՑ 250,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Ի ՆՊԱՍՏ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՆ

Հոկտեմբերի 14-21 օրերին Հայաստանում գումարված ՀԲԸ միության 87-րդ Ընդհանուր Ժողովի ավարտին տեղի ունեցած հրաժեշտի միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին, ընդառաջելով սիրիահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով հանգանակություն կազմակերպելու կոչին, աշխարհի տարբեր երկրներից ժամանած միության պատվիրակների ու հյուրերի կատարած նվիրատվությունների շնորհիվ հանգանակվեց 250 հազար ԱՄՆ դոլար ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին:

Ավելին՝ ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՎԵՑ 250,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Ի ՆՊԱՍՏ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ...

ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԲԸ Միության 87–րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում, հոկտեմբերի 19–ին, ՀԲԸՄ պատվիրակները, գլխավորությամբ նախագահ Պերճ Սեդրակյանի, այցելեցին ՀՀ Ազգային Ժողով, որտեղ նրանց ընդունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում: Ողջունելով ՀԲԸՄ պատվիրակների այցը Ազգային ժողով, Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստան-Սփյուռք հետագա կապերի ամրապնդումը, նշելով, որ միասնականությամբ հզոր է թե Հայաստանը, թե Սփյուռքը:

Ավելին՝ ՀԲԸՄ 87-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2012 Նորություններ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: