Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Woman holding Armenian flag overlooking land.

    ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Աջակցելով հայրենիքին ու հայ ժողովրդին

    Հիմնադրության առաջին իսկ օրվանից ՀԲԸՄ-ն հանձնառու է եղել Հայաստանի զարգացման ու բարգավաճման նպատակների իրականացմանը: Թե՛ ողբերգության և թե՛ հաղթանակների ժամանակներում միությունը մշտապես եղել է առաջամարտիկ ազգի զարգացման ու հզորացման նախաձեռնություններում:

    Ավելի քան մեկ դար ՀԲԸՄ-ն ծանրակշիռ ներկայություն է ունեցել հայ համայնքներում, հարափոփոխ իրականության պայմաններում շարունակել հարմարվել ու բացահայտել կարիքների բազմազանությունը: Ավելին` շնորհիվ համայն հայության շրջանում մեր եզակի դիրքին, կարողացել ենք ներգրավել Սփյուռքը որպես փորձառության ու համագործակցության աղբյուր` փոխանակման հնարավորություններ ստեղծելով սերունդների միջև:

    Հաշվի առնելով մեր բարի համբավն ու միջազգային ցանցը` ՀԲԸՄ-ն մեկնարկային ծրագրեր իրականացնելիս ռազմավարական համագործակցություններ է մշակել բազմաթիվ կառավարական և ոչ կառավարական գործակալությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ, ինչպիսիք են` ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկն ու Եվրոպական միությունը, ինչպես նաև կազմակերպել ամենատարբեր միջոցառումներ Հայաստանում։

    Ներգրավվե՛ք մեր ծրագրերում

    Իմացե՛ք ավելին

    Հզորացում և հարստացում

    Իմացե՛ք ավելին
    Իմացե՛ք ավելին

    Աջակցության ծրագրեր

    Իմացե՛ք ավելին
    Իմացե՛ք ավելին

    Մշակութային արժեքների պահպանում

    Իմացե՛ք ավելին
    Իմացե՛ք ավելին

    Սփյուռքի ներգրավում

    Իմացե՛ք ավելին

    ՄԻԱՑԵ՛Ք:

    ՀԲԸՄ Հայաստանը ողջունում է ձեզ ու հրավիրում ծանոթանալու մեր գործունեությանն ու առաջարկներին: Հայաստան կատարած այցի ընթացքում այցելե՛ք մեր գրասենյակ, մասնակցե՛ք կամավոր աշխատանքի կամ աջակցե՛ք մեր ջանքերին: Հավելյալ հարցերի դեպքում կապ հաստատե՛ք մեզ հետ՝ armenia@agbu.org:

    Մշակութային միջոցառումներ

    Մենք հյուրընկալում ենք բազմաթիվ միջոցառումներ, ներկայացնում նոր տաղանդներ, կազմակերպում կարևոր քննարկումներ և միջազգային ֆորումներ, աջակցում փառատոնների:

    • Նկար
      Children's Center youth performing National dance at Opera House Yerevan
    • Նկար
      Exhibition visitor in AGBU Armenia HQ
    • Նկար
      Armen Hyusnunts in a concert at AGBU Armenia
    • Նկար
      A lecture during AGBU Artalks Art and Business Symposium at AGBU Armenia HQ

    ՀԲԸՄ-ն Հայաստանում

    Ավելի քան մեկդարյա ծառայություն՝ ուղղված հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցությանը

    1906
    1907
    1909
    1915
    1922
    1929
    1923
    1931
    1938
    1945
    1960
    1982
    1988
    1991
    1992
    1993
    1995
    1996
    2004
    2008
    2009
    2010
    2013
    2015
    2018
    2020

    Նկար
    April 15, 1906

    Լուսանկար. 15 ապրիլի, 1906թ.

    1906

    ՀԲԸՄ-ն հիմնադրվել է բարձր հեղինակության տեր առաջնորդների և ականավոր ազգային գործիչների կողմից, ծառայելու հայության բարեկեցության ապահովման գործին:

    ՀԲԸՄ-ն հիմնադրվել է բարձր հեղինակության տեր և տեսլական ունեցող առաջնորդների և ականավոր ազգային գործիչների կողմից, ովքեր միությունը ստեղծել են ծառայելու հայության բարորության օգտին: 1906 թ. ապրիլի 15-ին Կահիրեում հիմնադրված ՀԲԸՄ-ն իր երկարամյա առաքելությունն սկսեց Պողոս Նուբարի ու Երվանդ Աղաթոնի ղեկավարությամբ, ովքեր միավորվելով ձևավորեցին ամբողջատիրական վարչակարգերի բռնակալությունից զերծ հայկական մի նոր տիպի կազմակերպություն, որը նպաստելու էր Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կայուն սոցիալ-տնտեսական և կրթական զարգացմանը:

    Առաջին երկու տարիներին ՀԲԸՄ-ն ձևավորեց աջակցող նվիրատուների լայն ցանց՝ Ադիս Աբեբաից, Ռանգունից, Լոնդոնից և Կալկաթայից: Այս հավաքական աջակցությամբ ՀԲԸՄ-ն կարողացավ օգնություն ուղարկել Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Armenian from Van, Mush, Agn and Baghesh suffered from Earthquake helped by AGBU

    1907

    Առաջին տասնամյակում ՀԲԸՄ-ն կենտրոնանում էր կայսրության ողջ տարածքում ապրող հայերի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման վրա

    Հիմնադրությունից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն օգնություն հասցրեց Վանի, Մուշի, Ակնի և Բաղեշի երկրաշարժից ու երաշտից տուժած հայերին։ 1907թ.-ին, իր հիմնադրումից անմիջապես հետո, ՀԲԸՄ-ն սննդեղեն և սերմնացու տրամադրեց սովահար Երևանի ընտանիքներին:

    Առաջին տասնամյակում ՀԲԸՄ-ն կենտրոնանում էր կայսրության ողջ տարածքում ապրող հայերի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման վրա՝ մանավանդ կրթական ու գյուղատնտեսական ոլորտներում: Միայն 1910թ.-ին, ՀԲԸՄ-ն հովանավորում էր շուրջ 30 դպրոց, մյուս կողմից հողագործներին տրամադրում էր լծկան անասուններ, սերմնացու և երկրագործական սարքեր:

    Օսմանյան հալածանքների պատճառով մինչև 1915 թուականն ընդամենը երկու դպրոց էր մնացել, իսկ քաղաքներում և գյուղերում մի քանի հայ գյուղացիներ էին կարողացել գոյատևել:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Chapters in the Ottoman Empire

    Լուսանկար. ՀԲԸՄ մասնաճյուղերը Օսմանյան կայսրությունում (1909-1911):

    1909-1911

    Խորաթափանցորեն մշակված կանոնադրության շնորհիվ ՀԲԸՄ-ն ազատորեն գործում էր Օսմանյան կայսրությունում:

    Խորաթափանցորեն մշակված կանոնադրության շնորհիվ ՀԲԸՄ-ն ազատորեն գործում էր Օսմանյան կայսրությունում: ՀԲԸՄ-ի հիմնադիրները միակարծիք էին, որ կազմակերպությունը չի զբաղվելու քաղաքականությամբ, այլ հետապնդելու է զուտ բարեսիրական նպատակներ: Որդեգրված այս սկզբունքն անհրաժեշտ էր Օսմանյան կայսրության տարածքում գործունեություն ծավալելու համար:

    Օսմանյան կառավարությունը 1910 թ. մարտի 3-ին հաստատեց միության կանոնադրությունը, ինչը թույլ էր տալիս կազմակերպությանը հոգալ ժողովուրդի կարիքները: Իրականում, հեռատեսությունը թույլ տվեց ՀԲԸՄ-ին օրինական կերպով հիմնել տասնյակ գործուն մասնաճյուղեր ամբողջ կայսրության տարածքում:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Children in the primary grades at the Sisvan School.

    Լուսանկար. Սիսվանի դպրոցի տարրական դասարանների երեխաները:

    1915-1922

    ՀԲԸՄ-ն հիմնել է որբանոցներ, դպրոցներ և արհեստանոցներ՝ օգնելու տեղահանված հայերին վերականգնել իրենց կյանքը:

    Հայոց ցեղասպանության հետևանքներից էր բազմաթիվ երկրներ և մայրցամաքներ ընդգրկող գաղթականությունը: ՀԲԸՄ-ն տասնյակ հազարավոր վերապրածների կարիքներն էր հոգում: Կազմակերպությունը հիմնել է որբանոցներ, դպրոցներ և արհեստանոցներ՝ օգնելու տեղահանված հայերին վերականգնել իրենց կյանքը: Օրինակներից մեկը փրկված մուսալեռցիների համար Պորտ Սաիդի մոտակայքում հիմնված վրանաքաղաքն էր: Այդ վրանաքաղաքում էին ապրում 1260 երեխաներ, որոնց համար բացվեց Սիսուան/Սիսվան դպրոցը, որն ապրուստ և կրթություն ապահովեց ավելի քան 3000 երեխաների: Այդ դպրոցը հետագայում վերածվեց արհեստագործական ուսումնարանի: Անմիջական ճգնաժամին դիմակայելու ու մարդասիրական օգնություն նախաձեռնելու վերոհիշյալ օրինակը, որին հաջորդելու էին ՀԲԸՄ-ի գաղթախնամ ու որբախնամ երկարաժամկետ գործունեության բազում նախաձեռնություններ, շարունակվելով ավելի քան մեկ դար և առ այսօր,  հանդիսացավ ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելության հիմնաքարը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Two Hundred fifty AGBU orphans leaving for Soviet Armenia in 1925. Orphans going aboard a ship at Jaffa.

    Լուսանկար. 1931 թ. դեկտեմբեր. Պիրեայի Մելքոնյան վարժարանի շրջանավարտներն Հայաստան ուղևորվելիս:

    1922-1937

    Ցեղասպանությունից փրկվածներին Հայաստան տեղափոխելու նպատակով, ՀԲԸՄ-ի ջանքերով Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից հայրենադարձվեցին շուրջ 17000 գաղթականներ:

    Ձգտելով ստեղծել մշտական ​​համայնքներ, որտեղ հայերը կարող էին վերականգնել իրենց կյանքն ու կառուցել ապագան, Խ. Հայաստանը հայտնվեց միջոցների ներդրման նախընտրելի տարբերակ: Խորհրդային Հայաստանի պաշտոնյաների կողմից 1923 թ. ընդունված որոշմամբ, ՀԲԸՄ-ն դարձավ միակ համահայկական բարեսիրական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել երկրում: ՀԲԸՄ-ն լծվեց տիպար ֆերմաների ու գյուղատնտեսական դպրոցների կառուցման, ինչպես նաև որբերին հայրենիք տեղափոխման գործունեության։ Տնտեսական տխուր իրավիճակի ու սովի հաղթահարման համար ՀԲԸՄ-ն նախաձեռնեց դեղորայքի, սննդեղենի և հագուստեղենի մատակարարումներ: Հաջորդ 14 տարիներին ՀԲԸՄ-ն աջակցեց ենթակառուցվածքների ստեղծմանը, գյուղական վայրերի զարգացմանն ու որբերին կրթության ու խնամքի ապահովմանը:

    Ցեղասպանությունից փրկվածներին Հայաստան տեղափոխելու նպատակով, ՀԲԸՄ-ի ջանքերով Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից հայրենադարձվեցին շուրջ 17000 գաղթականներ: ՀԲԸՄ-ն կենսական դեր խաղաց Կոմիտաս վարդապետի աճյունները Հայաստան տեղափոխելու գործում։

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Marie Nubar Eye Clinic Carousel Image

    Լուսանկար. Մարի Նուբար ակնաբուժարանը.

    1929

    Հանրային առողջությունը զարգացնելու ու կյանքի որակը բարելավելու նպատակով ՀԲԸՄ բարերարները միջոցներ հայթայթեցին առողջապահական հաստատությունների հիմնման նպատակով:

    Հանրային առողջությունը զարգացնելու ու կյանքի որակը բարելավելու նպատակով ՀԲԸՄ բարերարները միջոցներ հայթայթեցին առողջապահական հաստատությունների հիմնման նպատակով: Կարճ ժամանակում ՀԲԸՄ-ն հիմնեց Դարուհի Հակոբյան ծննդատունը (ներառյալ մանկաբարձների դպրոցը) և Մարի Նուբար ակնաբուժարանը։

    In addition this era saw the building of multiple village schools in Plker (Shenavan) and Shiragala (Vertenud) and set up model farms and an agriculture training school in Mersen.

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Schoolchildren in Nubarashen

    Լուսանկար. Դպրոցականներ՝ Նուբարաշենում.

    1923-1936

    Կարևորելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը՝ խորհրդային իշխանությունները ՀԲԸՄ-ին հողամասեր տրամադրեցին՝ տնտեսություններ և գյուղատնտեսական դպրոցներ կառուցելու համար:

    Ապացուցելով, որ ՀԲԸՄ-ն մարդասիրական ծրագրերում արժեքավոր գործընկեր է, խորհրդային իշխանությունները ՀԲԸՄ-ին հողամասեր տրամադրեցին Եղվարդում և Դալմայում տնտեսություններ և գյուղատնտեսական դպրոցներ կառուցելու համար: Ամենահավակնոտ ծրագիրն անշուշտ Երևանի մոտակայքում Նուբարաշեն ավանի հիմնումն էր՝ Պողոս Նուբար փաշայի մտահղացմամբ ու Ալեքսանդր Թամանյանի նախագծմամբ, որով այնտեղ էին բնակվելու արտասահմանից ներգաղթածները: Նուբարաշենի հողատարածքների ոռոգման, բնակելի տների ու գործարանների, դպրոցի, հիվանդանոցի ու թատերաշենքի կառուցման աշխատանքներն սկսվեցին 1931 թ.: Մինչև 1936 թ. ՀԲԸՄ-ն նախագծում արդեն ներդրել էր 417,000 ԱՄՆ դոլար, սակայն ստալինյան բռնությունների պատճառով ստիպված ընդհատեց ծրագրի ֆինանսավորումը։

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    The AGBU accorded the Yerevan State University a £3,000 annual grant.

    Լուսանկար. Երևանի պետական համալսարանը ՀԲԸՄ տարեկան դրամաշնորհներ է ստացել դեռևս 1930-ականներից:

    1931-1937

    ՀԲԸՄ-ի տրամադրած միջոցներով Երևանի Աբովյան փողոցում կառուցվեց Բարեգործական տունը: Այդ շենքում են ապրել համալսարանի դասախոսներ և անվանի մտավորականներ:

    ՀԲԸՄ-ի 25-ամյակի և Խ. Հայաստանի 10-ամյակի առիթով ՀԲԸՄ-ի տրամադրած միջոցներով Երևանի Աբովյան փողոցում կառուցվեց Բարեգործական տունը: Այդ շենքում են ապրել համալսարանի դասախոսներ և անվանի մտավորականներ: Այդ շենքում էր գործում նաև ՀԲԸՄ ներկայացուցչությունը՝ առաջին նման ներկայությունը հայրենիքում։

    Բնակչության կենցաղի բարելավման ու ազգային ժառանգության պահպանման նպատակով ՀԲԸՄ-ն շարունակաբար աջակցել է կրթական նախաձեռնություններին: Մելքոնյան հիմնադրամի միջոցներով լույս են տեսել անվանի հայագետների, լեզվաբանների, հնագետների ու պատմաբանների աշխատություններն ու գիտական ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանի համար ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ: Աջակցություն է ցուցաբերվել նաև Հայկական մանկավարժական համալսարանին։

    1939 թ. ՀԲԸՄ-ն աջակցել է Մատենադարանի՝ Սուրբ Էջմիածնից Երևան տեղափոխվելու ու Հանրային գրադարանի շենքում տեղավորվելու գործին ։

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Armenia Administrative Director Haygaz Karagyozian and Famous writes Avetik Isahakyan in Noubarashen district.

    Լուսանկար. ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի գործավար-տնօրեն Հայկազ Գարակյոզյանն ու Ավետիք Իսահակյանը Նուբարաշենում:

    1938

    ՀԲԸՄ-ն նույնպես ենթարկվեց ստալինյան բռնաճնշումների: Սա հստակ ուղերձ էր ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, որ նրանց ներկայությունն ու գործունեությունը այլևս ողջունելի չեն:

    ՀԲԸՄ-ն նույնպես ենթարկվեց ստալինյան բռնաճնշումների: 1938թ. հուլիսին ձերբակալվեց ու դաժանորեն մահապատժի ենթարկվեց ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի գործավար-տնօրեն Հայկազ Գարակյոզյանը: Սա հստակ ուղերձ էր ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, որ նրանց ներկայությունն ու գործունեությունը այլևս ողջունելի չեն:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    H.H. Catholicos of All Armenians Vasken I with Alex Manoogian at a gala in France

    Լուսանկար. 1947 թ. Ալեքսանդրիայից Խորհրդային Հայաստան մեկնող հայրենադարձները:

    1945-1948

    Երկրորդ Աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը կարիք ուներ համալրելու իր աշխատուժը, որով դիմեց սփյուռքյան կազմակերպություններին, այդ թվում ՀԲԸՄ-ին, խրախուսելու աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությունը:

    Երկրորդ Աշխարհամարտի օրերին, ՀԲԸՄ-ն, հատկապես նրա ԱՄՆ-ի մասնաճյուղերը, զորաշարժի ենթարկվեցին տարբեր երկրներում ու մայրցամաքներում՝ «Պատերազմի հայ աղետյալների օգնության» ծրագրի շրջանակներում դրամահավաք-արշավներ կազմակերպելու: Երևանի նկատմամբ Խորհրդային ղեկավարության այն ժամանակվա դրական վերաբերմունքը ՀԲԸՄ-ին խրախուսեց կյանքի կոչելու օգնության նոր ծրագրեր: Աշխատելով Նյու Յորքում Խորհրդային Միության հյուպատոսության հետ, միությունը դրամական միջոցներ տրամադրեց Երևանի պետական համալսարանին, Դարուհի Հակոբյան ծննդատանը և այլ ծրագրերի համար:

    Երկրորդ Աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը կարիք ուներ համալրելու իր աշխատուժը, որով դիմեց սփյուռքյան կազմակերպություններին, այդ թվում ՀԲԸՄ-ին, խրախուսելու աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությունը Խ. Հայաստան: ՀԲԸՄ-ն, հավատալով հայերին իրենց հայրենիքում ընդունելու մասին Խորհրդային Միության տված խոստումներին, ինչպես նաև այն նշաններին, որ ԽՍՀՄ-ն ամուր կանգնած է Թուրքիայի դեմ, միացավ այդ ջանքերին և ինքնուրույն հավաքեց ավելի քան 1 միլիոն դոլար՝ ի նպաստ 100,000 հայերի հայրենադարձությանը: Խաբվելով խորհրդային քարոզչության կողմից, հայրենադարձները, ցավոք, կանգնեցին սննդեղենի, բնակարանների և աշխատատեղերի խնդրի առաջ, ինչը բոլորովին նման չէր իրենց խոստացված դրախտին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    H.H. Catholicos of All Armenians Vasken I with Alex Manoogian at a gala in France

    Լուսանկար. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ալեք Մանուկյանի հետ, Ֆրանսիայում կազմակերպված գալա-ընդունելության ընթացքում:

    1960

    Իր հիմնադրումից ի վեր ՀԲԸՄ-ն մշտապես աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, գիտակցելով, որ հայ եկեղեցին հայ ազգային ինքնության հենասյունն է՝ համայնքային թէ համահայկական առումներով:

    Իր հիմնադրումից ի վեր ՀԲԸՄ-ն մշտապես աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, գիտակցելով, որ հայ եկեղեցին հայ ազգային ինքնության հենասյունն է՝ համայնքային թէ համահայկական առումներով: Հայ եկեղեցու հետ հարաբերություններում ջրբաժան պահը եղավ 1960 թ., երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նյու Յորք, որտեղ նա առաջին անգամ հանդիպեց ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանին: Այդ հանդիպումից հետո առավել սերտ կապեր հաստատվեցին ՀԲԸՄ-ի և Ս. Էջմիածնի միջև, ինչը հանգեցրեց լայն համագործակցության: Ի թիվս բազմաթիվ հաջողված ծրագրերի, ՀԲԸՄ-ն հովանավորեց հայկական ճարտարապետական ​​հուշարձանների վերականգնումը Խ. Հայաստանում, որոնց թվում էին Սանահինի և Հաղբատի վանքերը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Armenia timeline 1983 Alex and Mary Manoogian museum

    1982

    1982

    ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանը 1982 թ. հովանավորեց Սբ. Էջմիածնի թանգարանի կառուցումը: Գանձատան սրահներում ցուցադրվում են արժեքավոր արվեստի նմուշներ՝ հին հայկական գորգեր, խեցեղեն, ձեռագրեր և այլն:

    Ընդգծելով հայկական եկեղեցու մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանը 1982 թ. հովանավորեց Սուրբ Էջմիածնի թանգարանի կառուցումը, որն այժմ հայտնի է որպես Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն:

    Գանձատան սրահներում ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր եկեղեցական արվեստի նմուշներ, հին հայկական գորգեր, խեցեղեն, ձեռագրեր, մանրանկարչություն, եկեղեցական զգեստներ և այլն։ Ամենաուշագրավը Սուրբ Գեղարդի սրբազան մասունքն է, որով խոցվել է Հիսուս Քրիստոսը Խաչելության ժամանակ: Գեղարդը Թադեոս Առաքյալի կողմից բերվել է Հայաստան սկզբում պահվելով Գեղարդավանքում:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    1988 Earthquake

    Լուսանկարի վերնագիր՝ 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժ Հայաստանի Սպիտակ քաղաքում:

    1988

    1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկեց հսկայական միջազգային օգնության ապահովման ուղղությամբ:

    1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկեց հսկայական միջազգային օգնության ապահովման ուղղությամբ: Բազում կյանքեր փրկող արտակարգ իրավիճակների կարևորագույն այդ ջանքերը վերահսկվում էր ՀԲԸՄ-ի ղեկավարության կողմից՝ այն ժամանակվա փոխնախագահ Լուիզա Մանուկյան Սիմոնի առաջնորդությամբ: Աղետից երեք օր անց արդեն ՀԲԸՄ-ն հագուստեղեն, պարեն, դեղորայք և կենսական այլ  անհրաժեշտ ապրանքներ առաքեց Հայաստան: Կազմակերպվեց նաև աղետից տուժածների բուժում Միացյալ Նահանգներում, միաժամանկ նույն նպատակով արտերկրից Հայաստան ուղարկվեցին մասնագետներ: 1991-ի վերջերին ՀԲԸՄ-ն հանգանակել էր ավելի քան 10 միլիոն դոլար՝ ի նպաստ երկրաշարժից տուժածների օգնության:

    ՀԲԸՄ-ն նաև Գյումրիում հիմնեց 10,000 տոննա տարողությամբ սառցարան- մթերանոցը:

    ՀԲԸՄ-ի ներկայությունն այնքան օգտակար և ողջունելի էր խորհրդային կառավարության կողմից, որ 1989 թ. տիկին Լուիզ Սիմոնը բանակցեց Երևանում ՀԲԸՄ-ի մշտական ​​ներկայացուցչություն հիմնելու շուրջ: 1937 թ. հետո ավելի քան 50 տարի անց՝ 1991թ., ՀԲԸՄ-ն վերաբացեց իր ներկայացուցչական գրասենյակը Հայաստանում: Հայաստանի կառավարությունը կողմից այն վավերացվեց 1992թ.:

    Ավերիչ երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ն Գյումրիում իրականացրեց բազմաթիվ մարդասիրական և շինարարական ծրագրեր, այդ թվում Սուրբ Հակոբ եկեղեցու վերանորոգումը (2002թ.), Գյումրու արվեստի ակադեմիայի հիմնումը (1997թ.): Այստեղ են գտնվում Կինոյի և թատրոնի պետական ​​ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։ ՀԲԸՄ-ն վերակառուցել է նաև Գյումրիի հաշմանդամություն ունեցող երեխաների հ. 3 և Լորդ Բայրոնի դպրոցները:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Armenia Timeline 1991-1994

    1991-1994

    Անկախության առաջին օրերին Հայաստանը գործնականում կտրված էր աշխարհից՝ չունենալով ժամանակակից հաղորդակցության միջոցներ: ՀԲԸՄ-ն տրամադրեց արբանյակային հեռախոսներ, տելեքս մեքենաներ և համակարգիչներ:

    Թեև անկախության առաջին օրերը ոգևորիչ և հուսադրիչ էին, իրականությունը սակայն բավականին մռայլ էր՝ նավթի, սննդեղենի ու մատակարարումների պակասի պատճառով: 1990 թ. Հայաստանը գործնականում կտրված էր մնացած աշխարհից՝ չունենալով ժամանակակից հաղորդակցության միջոցներ: Հայաստանի կառավարությունն ուներ մեկ հեռագիր և մի քանի ֆաքս, որոնք հազիվ էին աշխատում՝ հնացած հեռախոսային ցանցի պատճառով: ՀԲԸՄ-ն տրամադրեց արբանյակային հեռախոսներ, 7 ժամանակակից տելեքս մեքենաներ և 24 համակարգիչներ (1992 թ.):

    ՀԲԸՄ-ի բարերարները նաև մեծ դեր են խաղացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Տաք ձմեռ» ծրագրում, որով սննդամթերք էր բաժանվում Հայաստանում և Արցախում, ինչպես նաև վառելանյութ ձեռք բերվում Իրանից: Ի հավելումն այս ջանքերին, Մատենադարանի արխիվների պահպանումն ապահովելու նպատակով ՀԲԸՄ-ն մինչև 2000 թ. ֆինանսական միջոցներ է տրամադրել վառելանյութ, օդորակման և անվտանգության համակարգեր ձեռք բերելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար:

    Հայաստանում մշակութային հաստատությունների պահպանությանն ուղղված ջանքերի շրջանակներում, ի թիվս այլոց, ՀԲԸՄ-ն նաև մեծ ներդրում է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեության ապահովման, Գյումրու արվեստների ակադեմիայի ստեղծման, Գյումրու երգչախմբային համույթի, իսկ ավելի ուշ՝ Ստեփանակերտի կամերային նվագախմբի հիմնադրման գործում: ՀԲԸՄ-ն սարքավորումներ և աշխատավարձ է տրամադրել Հայաստանի գիտությունների ակադեմիայի տպարանի համար։

    Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ի գործունեության շրջանակը Հայաստանում կտրուկ ընդլայնվեց՝ ընդգրկելով երկրի սոցիալական ու տնտեսական արդիականացման ոլորտներ: Մեկ տարի առաջ արդեն հիմնվել էր ՀԲԸՄ Երևանի գրասենյակը: ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ բազմաթիվ կարևոր ձեռքբերումների թվում էր 1991 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումը, որը ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն էր նախկին Խորհրդային Միությունում: Ակտիվ մշակութային կյանքի զարգացմանը նվիրված նախագծերը նույնպես կազմեցին կազմակերպության ջանքերի զգալի մասը: Առանձին արվեստագետների, թատերական խմբերի և երաժշտական համույթների, մասնավորապես՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հովանավորումը օգնեցին նորանկած երկրում ստեղծել բնականոն վիճակի զգացում, հակառակ անկայունության ու քաղաքական ցնցումներին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    American University of Armenia.

    Լուսանկար. ՀԱՀ գրադարանի ուսանողները

    1991

    Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ի գործունեության շրջանակը Հայաստանում կտրուկ ընդլայնվեց՝ երկրի սոցիալական և տնտեսական արդիականացման նպատակով:

    Հայաստանի անկախացումից հետո ՀԲԸՄ-ի գործունեության շրջանակը Հայաստանում կտրուկ ընդլայնվեց՝ երկրի սոցիալական և տնտեսական արդիականացման նպատակով: Մեկ տարի առաջ Երևանում հիմնված գրասենյակի սկզբնական նպատակն էր վաղ անկախության ժամանակաշրջանում երկիրը ապահովել անհրաժեշտ ռեսուրսներով: ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնի ղեկավարությամբ բազմաթիվ կարևոր ձեռքբերումների թվում էր 1991 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումը, որը ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն էր նախկին Խ. Միությունում: Ակտիվ մշակութային կյանքի զարգացմանը նվիրված նախագծերը նույնպես կազմեցին կազմակերպության ջանքերի զգալի մասը: Առանձին ավեստագետների, թատերական խմբերի և երաժշտական համույթների, մասնավորապես՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հովանավորումները, հակառակ անկայունության ու քաղաքական ցնցումներին, օգնեցին նորանկախ երկրում ստեղծել բնականոն վիճակի զգացում:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Senior Dining Center 1992

    Լուսանկար՝ ՀԲԸՄ-ի Ճաշարանները:

    1992

    Անկախության առաջին օրերին հստակ անհրաժեշտություն էր զգացվում աջակցելու սոցիալական ուղղության այնպիսի ծրագրերի, որոնք երիտասարդ կառավարությունն ի վիճակի չէր հոգալու:

    Անկախության առաջին օրերին հստակ անհրաժեշտություն էր զգացվում աջակցելու սոցիալական ուղղության այնպիսի ծրագրերի, որոնք երիտասարդ կառավարությունն ի վիճակի չէր հոգալու: ՀԲԸՄ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հիմնադրեց երեք մանկական կենտրոններ՝ Երևանի Մալաթիայի, Նորքի և Արաբկիրի համայնքներում: Այդ կենտրոններին կից գործող ճաշարաններում տաք կերակուր է մատուցվում տարեցներին ու ցածր եկամուտ ունեցող թոշակառուներին, իսկ 5 տարեկանից բարձր երեխաների համար կազմակերպվում են արտադպրոցական ուսուցման տարաբնույթ ծրագրեր: Մանկական կենտրոնները շարունակում են ոգեշնչող ուսուցում ապահովել երիտասարդներին նույնիսկ այսօր՝ տարիների ընթացքում ծառայելով տասնյակ հազարավորների:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Establishment of Vaskenian Seminary

    1993

    ՀԲԸՄ-ի ղեկավարությունն ու բարերարները, ի վերջո կարողանալով ազատ հայրենիքում ուղղակիորեն աջակցելու հայ եկեղեցուն, եռանդով նվիրվեցին Եկեղեցու բարգավաճման գործին

    ՀԲԸՄ-ի ղեկավարությունն ու բարերարները, ի վերջո կարողանալով ազատ հայրենիքում ուղղակիորեն աջակցելու հայ եկեղեցուն, եռանդով նվիրվեցին Եկեղեցու բարգավաճման գործին: Ամենավաղ ծրագրերից մեկը 1993 թ. Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնումն էր, որն անվանակոչվել է ի պատիվ Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վազգեն Ա.-ի: Գտնվելով Սևանա լճի մերձակայքի գեղատեսիլ վայրում, դպրանոցը ապահովում է լիարժեք կրթություն նոր հոգևորականների համար, որոնք ուսոման ավարտին հոգևոր ծառայություն են մատուցում հայրենիքում ու սփյուռքյան թեմերի ծխերում:

    Բացի դպրանոցից, ՀԲԸՄ-ի բարերարները շարունակաբար հովանավորել են գլխավոր եկեղեցիների վերականգնումն ու կառուցումը: Նշանավոր ներդրումներից են՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (2001թ.), Սուրբ Երրորդություն (2003թ.) և Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկ եկեղեցիները (2005թ.): ՀԲԸՄ-ի բարերարները հովանավոում են նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մոմավառության սրահի և Կաթողիկոսական դամբարանի կառուցումը: Բացի այդ, Հին Վեհարանը վերանորոգվել է ՀԲԸՄ նախագահ Պերճ և Վերա Սեդրակյանների հովանավորությամբ 2014թ.:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Genocide Museum

    1995

    ՀԲԸՄ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ 1995 թ. բացվել է Հայոց ցեղասպանության թանգարանը։

    Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց Հայոց ցեղասպանության թանգարանը։ Առաջին գլխավոր ցուցահանդեսը բացվել է 1995 թ. սեպտեմբերի 29-ին։ Թանգարանի շենքը կառուցվել է պետական ​​միջոցներով ու ՀԲԸՄ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ խորհրդանշելով Սփյուռք-պետություն համագործակցությունը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Ultrasound Center in Yerevan picture

    Լուսանկար. ՀԲԸՄ Ուլտրաձայնային կենտրոնը Երևանում

    1996

    Երկրաշարժին հաջորդած տարիներին ՀԲԸՄ-ն բժշկական սարքավորումներ է տրամադրել՝ վիրահատություններ ու վերականգնողական բուժում ապահովելով բուժառուներին:

    Ինչպես նախկինում, ՀԲԸՄ-ն կենտրոնանում է առողջապահական նախաձեռնությունների վրա: 1988-ի երկրաշարժին հաջորդած տարիներին, ՀԲԸՄ-ն բժշկական սարքավորումներ և շարունակական օգնություններ է տրամադրել իր մասնաճյուղերի ջանքերի շներհիվ՝ արտասահմանյան հիվանդանոցներում վիրահատություններ ու վերականգնողական բուժում ապահովելով բուժառուներին:

    ՀԲԸՄ-ն ոչ միայն կենտրոնանում է շտապ օգնության վրա, այլ ֆինանսավորում է կենսական հաստատությունների ստեղծումը՝ ինչպես պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնները Էրեբունի և Երևանի Միքայելյան հիվանդանոցներում 1992 և 1993 թթ.: Մի քանի տարի անց հիմնադրվեց Երևանի պետական ​​բժշկական համալսարանի Գերձայնային կենտրոնը 1996 թ.: Հայաստան բերվեցին նորագույն տեխնոլոգիաներ ու վերապատրաստվեցին հարյուրավոր բժիշկներ: ՀԲԸՄ-ն աջակցեց նաև Սուրբ Ներսես հիվանդանոցի հիմնադրմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ 2001թ.-ին, որն այժմ հայտնի է որպես Իզմիրլյան հիվանդանոց:

    ՀԲԸՄ-ն շարունակում է բժշկական սարքավորումներ և օգնություն տրամադրել Հայաստանում և Արցախում։ Կարդացե՛ք ավելին մեր բժշկական աջակցության մասին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Construction of a school in Norashen, 2006

    Լուսանկար. Նորաշենում դպրոցի կառուցում, 2006թ.

    2004

    1994-ի զինադադարից ի վեր կենսական աջակցություն ցուցաբերելով Արցախի Հանրապետության վերականգնմանը, ՀԲԸՄ-ն սկսեց ավելի երկարաժամկետ ներդրումներ կատարել տեղում:

    1994-ի զինադադարից ի վեր կենսական աջակցություն ցուցաբերելով Արցախի Հանրապետության վերականգնմանը, մեկ տասնամյակ անց ՀԲԸՄ-ն սկսեց ավելի երկարաժամկետ ներդրումներ կատարել տեղում: 2004-ին, նախագահ Պերճ Սեդրակյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն գլխավորեց միջազգային ջանքերը՝ հույս և զարգացում բերելու առավել տուժած համայնքներին: Այդ նախաձեռնության շնորհիվ Հադրութի շրջանի Նորաշեն, Փարեշեն և Ջրակն գյուղերում կառուցվեցին 35 տներ, բժշկական կենտրոն, դպրոց ու մանկապարտեզ: 2006 թ. հարյուրավոր աշակերտների համար բացվել է նաև Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը։ Հինգ տարի անց ՀԲԸՄ-ն համագործակցեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ՝ «Նոր ուսումնական ռազմավարություն» ծրագրի շրջանակներում Արցախի յուրաքանչյուր դպրոցական երեխայի հատկացնելով մեկ նոութբուք:

    ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ 2004 թ. ստեղծվել է Արցախի կամերային նվագախումբը: Այսօր այսօր էլ շարունակում է աշխուժացնել մշակութային կյանքն ու տարածում դասական երաժշտությունը:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Levon Zaven Surmelian printing house

    Լուսանկար. Տպարան Հայաստանի գրողների միությունում:

    2008

    Շարունակելով Հայաստանի մշակութային կարևոր կենտրոնների վերակառուցման գործը, ՀԲԸՄ-ն ու նրա բարերարները զգալի ներդրումներ կատարեցին մի շարք ծրագրերում:

    Շարունակելով Հայաստանի մշակութային կարևոր կենտրոնների վերակառուցման գործը, ՀԲԸՄ-ն ու նրա բարերարները զգալի ներդրումներ կատարեցին մի շարք ծրագրերում: 1988-ի երկրաշարժից հետո Գյումրու արվեստների ակադեմիայի վերակառուցումից (1994թ.), Նուբարաշենում մարզամշակութային կենտրոնի կառուցումից (2008թ.) մինչև ՀՀ ԳԱԱ գրադարանի վերանորոգում (2008թ.) ծրագրերը բազմազան էին և բովանդակալից՝ անկախ Հայաստանի նոր սերնդի համար ապահովելով արվեստի, սպորտի և հանգստի հասանելիություն: Հատուկ ներդրում է արվել նաև Բենիամին Ժամկոչյանի անվան դպրոցին՝ սպորտային գույք, համակարգիչներ ու այլ սարքավորումներ ձեռք բերելու համար (2008թ.), ինչպես նաև շարունակական աջակցություն է ցուցաբերվել Մեղրու մանկապարտեզին (2002-2007թթ.):

    2009 թ. հատկացումներ են արվել Հայաստանի գրական ոլորտի զարգացման ուղղությամբ՝ հիմնելով Հայաստանի գրողների միության «Լևոն Զավեն Սյուրմելյան» տպարանը։ Այս ընթացքում ՀԲԸՄ-ն հովանավորել է նաև բազմաթիվ հրատարակություններ։

     1999թ. ՀԲԸՄ-ն ԱՄՆ կառավարության և ամերիկահայ բարերարների աջակցությամբ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում կառուցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնը։ ՀԲԸՄ-ի հայաստանյան ներկայացուցչությունն այս շենքում գործեց մինչև 2015թ.:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Students using the AVC platform to learn about Armenian history and culture.

    Լուսանկար. ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի աշակերտները օգտագործում են ՀՎՀ-ի հնարավորությունները, ծանոթանալու իրենց մշակույթին և ժառանգությանը:

    2009

    2009 թ. Հայկական վիրտուալ քոլեջի մեկնարկով, ՀԲԸՄ-ն սկիզբ դրեց տեխնոլոգիայի միջոցով հայկական մշակույթի, լեզվի և պատմության հասանելիության վերաիմաստավորման դարաշրջանին:

    2009 թ. Հայկական վիրտուալ քոլեջի՝ աշխարհում առաջին առցանց հայկական դպրոցի մեկնարկով, ՀԲԸՄ-ն սկիզբ դրեց տեխնոլոգիայի միջոցով հայկական մշակույթի, լեզվի և պատմության հասանելիության վերաիմաստավորման դարաշրջանին: Լեզուների ուսուցման ու մշակութային զարգացման համար հարմարեցված ինտերակտիվ հավելվածներն ու էլեկտրոնային գրքերը աննախադեպ ներգրավվածություն ապահովեցին հայագիտության մեջ: ՀԲԸՄ WebTalks-ը ստեղծվել է ավելի լայն թեմաներով ներգրավվածությունն հեշտացնելու նպատակով: Այս ծրագիրը հուսալի հետազոտությունների համար հարուստ շտեմարան է իր առցանց տեսանյութերի շարքով, որտեղ մտքի առաջնորդներն ու աշխուժ մտածողներն ամբողջ աշխարհից կիսում են իրենց փորձը:

    2019 թ. ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ հեղափոխեց հասանելիությունը՝ փորձարկելով ՀԲԸՄ ATLAS-ը՝ էլեկտրոնային ուսումնական ռեսուրսների եզակի կենտրոնը, որը կազմակերպում է հայկական ժառանգությունը ողջ աշխարհի հայերին և ոչ հայերին քարոզելու հարթակ: Ունենալով վիրտուալ ներկայություն աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ ՀԲԸՄ-ն շարունակում է վերաիմաստավորել համաշխարհային համայնքները՝ կրթական ռեսուրսներ տրամադրելով հայագիտությամբ հետաքրքրվողներին:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU-YSMU Levon and Claudia Nazarian Radiology center.

    Լուսանկար. ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոն»:

    2010

    Երևանի պետական ​​բժշկական համալսարանում ՀԲԸՄ-ն հիմնեց Գերձայնային ախտորոշման կենտրոն՝ գերժամանակակից սարքավորումներով ու վերապատրաստված բժիշկներով:

    14 տարի առաջ Երևանի պետական ​​բժշկական համալսարանում ՀԲԸՄ-ն հիմնեց Գերձայնային ախտորոշման կենտրոն՝ գերժամանակակից սարքավորումներով ու վերապատրաստված բժիշկներով: ՀԲԸՄ-ն, Նազարյան ընտանիքի աջակցությամբ, հիմնեց ԵՊԲՀ-ի «Լևոն և Կլաուդիա Նազարյան ճատագայթային ախտորոշման կենտրոնը», որտեղ բուժվել են հազարավոր բուժառուներ: Կենտրոնը հիմնականում համագործակցում է ԱՄՆ Ֆիլադելֆիայի Ջեֆերսոնի անվան հիվանդանոցի հետ:

    Իմացեք ավելին «Լևոն և Կլաուդիա Նազարյան գերձայնային կենտրոն» ի մասին:

     

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU Claudia Nazarian Medical center

    2013

    ՀԲԸՄ-ն Հայաստանում ձևավորեց հայրենադարձության զգալի ծրագրեր՝ երկարաժամկետ աջակցության, առողջապահության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում:

    Հենվելով երկարամյա աջակիցների ցանցի վրա՝ ՀԲԸՄ-ն 2012 թ. հիմնադրեց Սիրիահայերի Մարդասիրական օգնության հիմնադրամը: ՀԲԸՄ-ն նվիրահավաքների միջոցով հանգանակեց 5 միլիոն դոլար: Կարիքավորներին բաժանվեցին 170,000 պարենային զամբյուղներ, տրամադրվեցին շտապ բժշկական ծառայություններ ավելի քան 15,000 շահառուի,  ֆինանսավորվեցին շուրջ 1,000 վիրահատություններ: ՀԲԸՄ-ն Հայաստանում ձևավորեց հայրենադարձության զգալի ծրագրեր՝ երկարաժամկետ աջակցության, առողջապահության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, համագործակցելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ: 2016-ին բացվեց ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոնը», որը բժշկական խորհրդատվական ծառայություններ է մատուցում սիրիահայերին: ՀԲԸՄ-ն Արցախում գտնվող սիրիահայերի համար իրակացրեց գյուղատնտեսական ծրագրեր:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    Tumo Class

    Լուսանկար. Ստեփանակերտի ԹՈՒՄՈXՀԲԸՄ կենտրոնի ուսանողները:

    2015

    ՀԲԸՄ-ը բացեց իր գրասենյակը, Երևանի Մելիք-Ադամյան փողոցում: Բացի այդ, հայտարարեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ իր լայն համագործակցության մասին

    2015 թ. համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, հանրահավաքներ և գիտաժողովներ։ Հենց նույն տարում ՀԲԸՄ-ն հայրենիքում կազմակերպած բազմաթիվ խոշոր միջոցառումներով ցույց տվեց հայ ժողովրդի ոգին և տոկունությունը:

     ՀԲԸՄ-ը բացեց իր գրասենյակը սեփական նորակառույց շենքում: Երևանի Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված 6 հարկանի շենքը միաձուլում է արդիական և պատմական ճարտարապետությունը որն հագեցած է էկոլոգիապես մաքուր տարրերով: Այս շենքի բացմանը նախորդել էր «Վահե Կարապետյան» կենտրոնի բացումը: Երկու կենտրոններն իրենց մնայուն ֆիզիկական հետքն են թողնում միության  լայն գործունեությունների համար:

    Բացի այդ, ՀԲԸՄ-ն հայտարարեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ իր լայն համագործակցության մասին, որի արդյունքում ԹՈՒՄՈ կենտրոններ բացվեցին Ստեփանակերտում և Գյումրիում:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    AGBU W.E. program

    Լուսանկար. ՀԲԸՄ «Կանանց հզորացում» ծրագրի մասնակիցներն օգնություն են ստանում իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար:

    2018

    Հայաստանի և Արցախի մարդկային կապիտալի ներուժի խրախուսման նպատակով ՀԲԸՄ-ն մեկնարկել է տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր, որոնք ուղղված են տեղաբնակների կարողությունների հզորացմանը:

    Հայաստանի և Արցախի մարդկային կապիտալի ներուժի խրախուսման նպատակով, ՀԲԸՄ-ն մեկնարկել է տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր, որոնք ուղղված են տեղաբնակների կարողությունների հզորացմանը՝ ի նպաստ երկրի զարգացմանը: Այդ ծրագրերի թվում են մենթորության «Կին ձեռներեցներ» ծրագիրը, ազատ առաջնորդության և ձեռներեցության դասընթացը, որը նպատակաուղղված է կանանց ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև «Հուսու դաշտեր» և «Ձիթենու այգիներ» հողագործների աջակցման  ծրագրերը, որոնք  խրախուսում են  քաղաքացիական կյանքի մասնակցությունը:

    Այս ջանքերն ընդարձակվեցին՝ ներառելով ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը 2020 թ. և ավելացրեցին սփյուռքի հետ կապը ՀԲԸՄ «Անի» և ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» 2021 թ. ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն նաև վերահաստատեց իր դիրքը որպես առանցքային գործընկեր միջազգային կազմակերպությունների համար, որոնք աշխատում են Եվրոպական միության, ԱՄՆ ՄԶԳ-ի և այլոց հետ՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու Հայաստանի բնակչության համար:

    Իմացե՛ք ավելին Փակել
    Նկար
    2020

    2020

    Համավարակի պատճառով կաթվածահար եղած Հայաստանն ու Արցախը 2020 թ. սեպտեմբերին անակնկալի մատնվեցին սանձազերծված պատերազմից, որը ծանր հետևանքներ ունեցավ:

    Համավարակի պատճառով կաթվածահար եղած Հայաստանն ու Արցախը 2020 թ. սեպտեմբերին անակնկալի մատնվեցին սանձազերծված պատերազմից, որը ծանր հետևանքներ ունեցավ: ՀԲԸՄ-ն օգնության և ընթացիկ ծրագրերի համար հանգանակեց ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի հետևանքների հաղթահարման և փախստականների օգնության տրամադրման ծրագրերի համար ՀԲԸՄ-ն աշխատեց առանցքային գործընկերների հետ, ինչպիսիք են Պարենի համաշխարհային ծրագիրը, UCLA բժշկական կենտրոնը, Եվրոպական միությունն ու բազմաթիվ կազմակերպություններ: Հաջորդ տարում արդեն ՀԲԸՄ կանանց հզորացման ծրագրերը աճ գրանցեցին, վերականգնվեցին երիտասարդական ծրագրերը: ՀԲԸՄ-ն մեկնարկեց նաև «Նաիրի» ամառային ճամբարը՝ նախատեսված Արցախյան պատերազմում իրենց սիրելիներին կորցրած երիտասարդների համար:

    Հետպատերազմյան ջանքերը նաև սկիզբ դրեցին սփյուռքահայ կամավորության վերածննդին՝ Armenie Terre de Vie և «Հայերը հայերի համար» ծրագրերի միջոցով: Դա իսկական վկայություն էր ՀԲԸՄ կամավորների, անձնակազմի և աջակիցների հանձնառության, ովքեր շարունակում են միասին աշխատել ի խնդիր հայության ապագայի կերտմանը:

    Իմացե՛ք ավելին Փակել

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն