ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ (ԵՄ ) ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ (ՀԲԸՄ) «ՔՀ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Փետրվարի 07 2020
2019թ դեկտեմբերի 17-ին կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի վերջնական արդյունքները, անցկացվեցին պանելային քննարկումներ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, աշխատակիցների և շահառուների մասնակցությամբ: Ընդհանուր 2,255,286 եվրո արժողությամբ «ՔՀ Կամուրջ» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության...
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ ԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ` ՎԼՈՒՄ–Ի ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ
- Ապրիլի 29 2019
Առաջին աուդիոգիրքը ձայնագրվեց պատերազմական Հալեպի աղմուկի մեջ: Այդ հետո էր, որ Մարտիկ Չոլաքյանն ու ընկերները հեռավոր Ամերիկայի ափերում կրակոցների արձագանք լսեցին Րաֆֆու «Ջալլալեդինի» տողերում: Իսկ կարդում էր այն Մարգարիտ Շամլյանը Պերճուհի Ավետյանի ձայնային բեմադրությամբ, ձայանգրման ստուդիան էլ պատերազմական ավերակների մեջ զրոյից իր ձեռքով կառուցել էր Հակոբ Թովմասյանը: «Մեզ համար պատերազմի այդ ձայնը սարսափելի էր, սակայն ձայնագրության խմբի համար...
«ԼՈՒՍԵ ՏԱՆԻՔ»-Ը ԿՎԵՐԱՓՈԽԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
- Մարտ 05 2019

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «ՔՀ Կամուրջ» ծրագիրը և «Արտիսիմո» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանրությանը ներկայացրեցին «Լուսե տանիք» նախագիծը: «Լուսե տանիք»-ը Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման և արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ իր ենթակառուցվածքներով, այդ թվում համակարգչային, աուդիո...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՒՁԵՎԻ ՄԻՋՈՑՈՎ
- Հունվարի 23 2019

«Հայ բարեգործ վազորդների» թիմը ստեղծել է ՆԻՄԲԱ սոցիալական ձեռնարկությունը, որը փորձում է աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը` հատկապես խթանելով սոցիալական բաղադրիչը: Իսկ այդ ձեռնարկությունն իր գործունեության առաջին փուլը սկսել է ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի «Սոցիալական ձեռնարկության ընդլայնում» դրմաշնորհի միջոցով: Ծրագրի նպատակը խոցելի խմբերի կանանց աշխատանքով ապահովելն է...
ԲԱՐԻ ՄԱՄԱՅԻ ԲԱՐԻ ՏՆԱԿԸ
- Հունվարի 22 2019

4 տարի առաջ Մարինա Այդուլյանը լսեց մի նորածնի մասին, ում ծնողները թողել էին հիվանդանոցում: Մեկ տարի երեխային խնամելուց և ծնողների հետ համապատասխան աշխատանք տանելուց հետո, փոքրիկին ծնողները հետ վերցրին: Հենց այս պատմությունը պատճառ դարձավ, որ ԵՊՀ-ում հունարենի և ռուսերենի դասախոսը սկսի զբաղվել հասարակական գործունեությամբ ու ստեղծի «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել մանկատան...