Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    A variety of paddle boats and sail boats with candy striped sails cover the dark green surface of Lake Arax at Camp Nubar.

    Ճամբարներ

    Զարգացնել նոր հմտություններ և ձեռք բերել հարատև ընկերներ

    Հայկական մշակույթ, փորձառու անձնակազմ, միջոցառումներ, մշտական ընկերներ:

    ՀԲԸՄ գիշերօթիկ ճամբարներն մեկնարկել են 1963թ.-ին, Նյու Յորքի գեղատեսիլ Քեթսքիլ լեռներում գտնվող Նուբար ճամբարով: Յուրաքանչյուր ճամբարային համայնք արտացոլում է այդ համայնքի բազմազանությունն ու պահպանում գերազանցության ու երիտասարդության ներգրավվածության նույն մակարդակը՝ երիտասարդների համար ապահովելով անվտանգ ու օգտակար միջավայր, կյանքի հմտություններ՝ ճկունություն, թիմային աշխատանք, հարատև ընկերներ:

    ՀԲԸՄ-ն 2020 թ. ից վեր կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մեր հերոսների զավակների, քույրերի և եղբայրների համար: ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ: Ծրագրի շրջանակներում երեխաներն անց են կացնում ուրախ և ակտիվ ժամանց, բնության գրկում վայելում են ամառային արձակուրդները, ձեռք են բերում նոր ընկերներ, ծանոթանում են հայ ազգային պարերին, զարգացնում ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները: 

    ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի մասին հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանին՝ hduzian@agbu.org կամ զանգահարե՛ք 055 683 173 հեռախոսահամարով:

    ՀԲԸՄ-ի բոլոր ճամբարներն հագեցած են հարմարություններով ու փորձառու ​​անձնակազմով: ՀԲԸՄ ճամբարականները սովորում են արհեստներ, ձկնորսություն, արշավ, ձիավարժություն, երաժշտություն, լող, իսկ ամենակարևորը՝ զվարճանում ու հաճելի ժամանակ անցկացնում: Ճամբարականների շրջանում առ հայկական ավանդույթները սեր է սերմանվում, որը մղում է նրանց ճամբար վերադառնալ ամեն ամառ, իսկ շատերը շարունակում են աշխատել որպես խորհրդատուներ:

    Ճամբարային փորձառություն

    video thumbnail

    Յուրաքանչյուր ամառ հարյուրավոր երիտասարդներ ժամանում են աշխարհի տարբեր ծագերում գործարկվող ՀԲԸՄ-ի 12 ցերեկային և գիշերօթիկ ճամբարներ՝ պատրաստ զարգացնելու նոր հմտություններ ու ձեռք բերելու մշտական ընկերներ:

    Նկար
    Expert Staff
    Նկար
    Sets of youth playing with one young girl turning to face the camera.
    Նկար
    A group of campers on horseback wearing helmets.
    Նկար
    A martial arts test where one child leaps over 3 others are laying on the ground to kick a board held by an instructor.
    Նկար
    Youth in an office setting are learning how to use various types of cameras. Some are filming while others are arranging magazines and other objects for product shots.
    Նկար
    A dramatic scene where older campers are in a large orange raft paddling through rapids, all wearing life jackets and helmets.
    Նկար
    A group of young campers experiment in a painting class. In the foreground is back of a young girl who is focused on a while flower on a green field.
    Նկար
    A line of older campers in snow gear and on skis raise their ski poles set amongst snow ground and mountains in the back ground.
    Նկար
    A group of campers sit below the US Endeavor space shuttle.
    Նկար
    Two young campers embrace each other with big smiles.
    Նկար
    Young camper walks on a plank bridge suspended above the ground.
    Նկար
    Grass in the foreground, and a lake with docks, and campers swimming. Colorful sailboats in the background.

    Մեր ճամբարներն ամբողջ աշխարհում

    Մենք ողջունում ենք մեծ թվով  երիտասարդների աշխարհի բոլոր անկյուններում գործող ՀԲԸՄ ճամբարներում:

    Գիշերօթիկ ճամբարներ


    Անդրանիկ սկաուտական բանակում – Վանաձոր, Հայաստան

    ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական բանակումը Միության առաջին սկաուտական ճամբարն է Հայաստանում, որն ամեն տարի հարյուրավոր երիտասարդների է միավորում տարբեր երկրներից՝ Արգենտինայից, Հայաստանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Միացյալ Նահանգներից և Ուրուգվայից՝ միասին արկածներով լի հետաքրքրաշարժ օրեր անցկացնելու: Ճամբարը իդեալական վայր է մեր սկաուտների համար՝ շփվելու ու ընկերական սերտ կապեր ստեղծելու ամեն տարի անհամբերությամբ նրանց այցին սպասող հայաստանաբնակ սկաուտների հետ: 

    «Անդրանիկ» սկաուտական ​​բանակումի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլ. հասցեին:

    Նաիրի ճամբար – Հանքավան, Հայաստան

     

    ՀԲԸՄ-ն 2021 թ.-ից կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մեր հերոսների 7-13տ. զավակների, քույրերի և եղբայրների համար: ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը գտնվում է գեղատեսիլ Հանքավանոմ և նպատակ ունի երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ: Ծրագրի շրջանակներում փոքրիկները անցկացնում են ուրախ և ակտիվ ժամանց, բնության գրկում վայելում են ամառային արձակուրդները, ձեռք են բերում նոր ընկերներ, ինչպես նաև ծանոթանում են հայ ազգային պարերին, զարգացնում են ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:

    Ծրագիրը ներառում է էքսկուրսիաներ և արշավներ դեպի հետաքրքիր և տեսարժան վայրեր, ձեռքի աշխատանք, սպորտային խաղեր (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս), լող, ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր, հայ ազգային երգ ու պար, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ, երեկոյան ուրախ և ակտիվ ժամանցային ծրագիր: Երեխաները ստանում են երեքանգամյա սնունդ, որը պատրաստվում է տեղում հմուտ խոհարարների կողմից:

    Հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանին՝  hduzian@agbu.org:

    Հայ լեռ ճամբար – Պլովդիվ, Բուլղարիա

    Հայ լեռ ճամբարը Պլովդիվից, Հասկովոյից, Բուրգասից, Ռուսսեյից, Յամբոլից և Արևելյան Բուլղարիայի այլ քաղաքներից ժամանած 7-14 տարեկան երիտասարդներին հյուրընկալում է առողջարանային համալիրների մոտակայում գտնվող գեղատեսիլ լեռներում: Նրանք վայելում են բնությունը, մասնակցում լողի, ձիավարժության, արշավների, զբաղվում արվեստով ու ձեռային աշխատանքներով, հետևում Հայկական վիրտուալ համալսարանի առցանց դասերին ու հայկական երգ ու պարի պարապմունքներին:

    Հայ լեռ ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org հասցեին:

    Հայ լեռ ճամբար- Սոֆիա, Բուլղարիա

    ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի Հայ լեռ ճամբարը 7 օրով համախմբում է 4-18 տարեկան երիտասարդների՝ Սոֆիայից, հարակից քաղաքներից, Հայաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Ճամբարականները ծանոթանում են հայկական մշակույթին, սովորում բնության պահպանման ու բացօթյա պայմաններում գոյատևման կանոնները, ինչպես նաև ուժեղացնում են իրենց մտավոր ու ֆիզիկական հմտությունները, զբաղվում ֆուտբոլով, վոլեյբոլով և շախմատով: Թատրոնն ու հայկական պարը նույնպես դասավանդվում են հատուկ հրահանգիչների կողմից։

    Հայ լեռ ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլեկտրոնային հասցեին, կամ այցելել հետևյալ կայքերը. https://haylercamp.wordpress.com:

     

    Colonie de Vacances – Haute-Savoie, Ֆրանսիա

    Colonie de Vacances-ը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելյան գեղատեսիլ Hautes-Savoie-ում և բաց է Եվրոպայից և արտերկրից ժամանած երեխաների ու դեռահասների համար: Ճամբարականներն իրենց օրերն անցկացնում են ֆուտբոլ, թենիս և վոլեյբոլ խաղալով, այցելում տեղի գյուղերն ու իջնելով սարափնյա ավազաններով, մասնակցում են սպիտակ ջրային ռաֆթինգ էքսկուրսիաների:

    Իմացե՛ք ավելին Colonie de Vacances-ի մասին:

    ՀԲԸՄ-ի Քեսաբի ճամբար – Քեսաբ, Սիրիա

    ՀԲԸՄ Քեսաբի ճամբարն ամեն ամառ ՀԲԸՄ-ի բազմաթիվ խմբերի է հյուրընկալում, որոնք օգտակար ժամանակ անցկացնելու հնարավորություն են ստանում: Այն նաև սկաուտական ​​խմբերին հնարավորություն է ընձեռում կիրառելու իրենց ստեղծագործական  հմտությունները:

    Քեսաբի ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլ.հասցեին:

    Նուբար ճամբար – Նյու Յորք, ԱՄՆ

    1963թ.-ից Նուբար ճամբարը երիտասարդներին առաջարկում է լավ մշակված ծրագրեր, որոնք ներառում են արշավներ, նավային զբոսանքներ, ձիավարժություն,  արվեստ և ձեռային աշխատանքներ: Ճամբարականները կազմակերպում են մշակութային միջոցառումներ, զբաղվում  լուսանկարչությամբ, ինչպես նաև պարապում հայոց լեզու, պատմություն և ուսումնասիրում հայ մշակույթը: Նուբար ճամբարը տեղակայված է անտառների վրա, որոնք շրջապատում են Նյու Յորքի հյուսիս-արևելքում գտնվող Քաթսկիլ լեռներում ծվարած մասնավոր լիճը:

    Այցելե՛ք Նուբար ճամբարի կայքէջը:

    Ցերեկային ճամբարներ


    Colonia de Vacaciones ցերեկային ճամբար – Բուենոս Այրես, Արգենտինա

    ՀԲԸՄ Colonia de Vacaciones-ը 3-12 տարեկան հարյուրավոր երիտասարդների առաջարկում է հանգստի մի շարք միջոցառումներ: Ամենօրյա գործունեությունը ներառում է երաժշտության դասեր, սպորտ և լող, որոնք կազմակերպվում են տեղի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոնի լողավազանում. տեղի են ունենում նաև ամենամսյա ճամբարային ուղևորություններ:

    Colonia de Vacaciones Բուենոս Այրեսի ցերեկային ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլեկտրոնային հասցեին:

    Colonia de Vacaciones Ցերեկային ճամբար – Կորդոբա

    Ամեն տարի ՀԲԸՄ Colonia de Vacaciones ցերեկային ճամբարն իր հարկի ներքո համախմբում է Կորդոբայի երիտասարդներին: Նրանց համար կազմված ծրագիրն ընդգրկում է ձեռային աշխատանքներ, սպորտ և լող, որոնք տեղի են ունենում Ալեք Մանուկյան կենտրոնում:

    ՀԲԸՄ Colonia de Vacaciones Կորդոբայի ցերեկային ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլեկտրոնային հասցեին:

    Երջանիկ Թաջիրյան ամառային ճամբար – Բաղդադ, Իրաք

    «Երջանիկ Թաջիրյան» ամառային ճամբարը ողջունում է տարրական դպրոցական տարիքի երեխաներին՝ հարստացնելու իրենց գիտելիքները գիտությունների, լեզվի, հայկական մշակույթի և ժառանգության մասին:

    Երջանիկ Թաջիրյան ամառային ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝ Բաղդադ, Իրաք, խնդրում ենք գրել youth@agbu.org էլ. հասցեին:

    ՀԲԸՄ Դեմիրճյան Կենտրոնի Ցերեկային Ճամբար – Անթիլիաս, Լիբանան

    ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնի ցերեկային ամառային ճամբարը հիմնադրվել է 1997-ին: Ամեն տարի ճամբարն ընտրում է տարբեր կրթական թեմաներ, որոնք կազմում են հուլիս և օգոստոս ամիսների ծրագրերի առանցքը: Ճամբարականների համայնքային ծառայության ծրագրերը օգնում են նաև ՀԲԸՄ Լիբանանի դպրոցների և այլ հայկական ու տեղական կազմակերպությունների ծրագրերին:

    ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնի ամառային ցերեկային ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլ. հասցեին

    Հայորդյայց ամառային ճամբար – Մոնրեալ, Կանադա

    ՀԲԸՄ «Հայորդյայց» ամառային ճամբարի մասնակիցներն արվեստի, գիտության, սպորտի, երգի, պարի և թատրոնի տարբեր ձևերի միջոցով հարստացնում են իրենց ներաշխարհը: Ճամբարի ավարտին նրանք մասնակցում են ընկերական տաղանդների «Հայորդյացը տաղանդ է» մրցույթին: Սա ամենահիշարժան միջոցառումն է երիտասարդ մասնակիցների համար, որոնք ամառային ճամբարում մնայուն հիշողություններ են կերտում:

    «Հայորդյայց» ամառային ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել youth@agbu.org էլ. հասցեին:

    «Ամարաս» ճամբար – Փասադենա, ԱՄՆ

    2012-ին մեկնարկած ՀԲԸՄ Փասադենայի ամառային ցերեկային ճամբարում, որն այժմ հայտնի է որպես ՀԲԸՄ «Ամարաս», երեխաները կարող են արժևորել իրենց մշակութային ժառանգությունն ու հարատև բարեկամություն հաստատել իրենց հայ հասակակիցների հետ:

    ՀԲԸՄ «Ամարաս» ճամբարի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք զանգահարել ՀԲԸՄ Արևմտյան շրջանի գրասենյակ՝ (626) 794-7942:

    Իմացե՛ք ավելին Ամառային ցերեկային ճամբարի մասին:

    A Camp with a Cause

    Launched in August 2021 to provide a supportive retreat for children affected by the 2020 Artsakh War, Camp Nairi offers youth from Artsakh and Armenia a safe environment with special programming led by certified psychologists and the presence of welcoming clergy and staff. Campers are provided with top quality care with ample outlets for self expression and much needed healing. This camp relies on funding by generous donors. 

    Support
    video thumbnail

    Մեր ճամբարների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլ. հասցեին:

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն