ՆԱԶԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ «ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ
- Ապրիլի 27, 2016
- 12:31
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է Ձեզ Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական նախագծի ներկայացմանը: Նախագծի ու գրքի շնորհանդեսը վերջերս տեղի ունեցավ նաև Նյու Յորքում: Երեկոյի ընթացքում Նազիկը կներկայացնի իր նախագիծն ու կպատմի իր լուսանկարների հերոսների պատմությունները: Ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել «Վերապրածները» հատուկ զեղչված գներով: Հանդիպման ավարտին տեղի կունենա նաև գրքի ստորագրման արարողություն հեղինակի կողմից: Նազիկ Արմենակյանի հետ հանդիպումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան), 2016թ. ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: |
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ KAWAI SK 7L ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՀԱՄԵՐԳ
- Ապրիլի 14, 2016
- 17:44
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի նոր KAWAI SK 7L դաշնամուրի շնորհանդես-համերգին` մասնակցությամբ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի: Ծրագրում միայն հայկական կոմպոզիտորների ստեղծագործություններ:Երեկոյի պատվավոր հյուր` ՀՀ Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան: Հինգշաբթի, 14-ը ապրիլի, 2016, ժամը 19:00:
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2) Մուտքն ազատ է: |
«ԵԼԳԵԼ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
- Ապրիլի 13, 2016
- 18:16
«ԵլԳել» համալսարանի երեք հոգուց բաղկացած պատվիրակությունը ապրիլի 13-17-ը կժամանի Հայաստան: Կառաջարկվի երկօրյա ծրագիր, որը բաղկացած է լինելու մեկ ընդհանուր քննարկումից և բաց է լինելու Հայաստանի տարբեր համալսարանների և ՀԿ-նեի համար,ինչպես նաև երեք աշխատաժողովներից, որոնք կարտացոլեն Հայկական բարեգործական ընդհանուր միության, Լույս հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ հետաքրքրությունները,ովքեր էլ հանդիսանում են այս միջոցառումների կազմակերպիչները: |
PR ԵՐՐՈՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Ապրիլի 08, 2016
- 18:34
|
ՀԲԸՄ-ն համագործակցում է Deem Communications-ի հետ և հրավիրում Հայաստանում PR գագաթաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 8-10-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Սա հիանալի առիթ է հաղորդակցության ոլորտի միջազգային փորձագետների հետ շփվելու, գաղափարների և փորձի փոխանակման ու հմտությունների զարգացման համար: Ծրագրի և խոսնակների, ինչպես նաև հատուկ առաջարկների համար այցելեք` www.deemcommunications.com/prsummit. |
ՀԲԸՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 10-ՐԴ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՒԼԸ
- Մարտի 31, 2016
- 16:44
|
ՀԲԸՄ հովանավորությամբ մեկնարկում է 10-րդ Շախմատի համադպրոցական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը Երևանում: Այն տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 16:30-ին Երևանի քաղաքապետարանում: |
ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- Մարտի 30, 2016
- 17:26
Մարտի 30-ին, ժամը 16:00-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում (Քանաքեռ 1) Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում տեղի կունենա հագուստների հանձնման արարողություն: Ծրագիրը կիրականացվի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հ/կ-ի կողմից: Հագուստները ՀԲԸՄ-ի սիրիահայերի աջակցության ծրագրին նվիրաբերել է Ֆրանսիահայ Գուրդիկյան ընտանիքը, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի միջոցով: Հագուստների ընդհանուր արժեքը կազմում է 155.000 եվրո: |
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ NATIONAL GEOGRAPHIC-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- Մարտի 18, 2016
- 17:45
|
ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերին, ով կներկայացնի աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու ու դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը: Առավել ծավալվելով դեպի ժամանակակից հաղորդակցության ոլորտը՝ Ջոնը կկիսվի այսօրվա հզորագույն զենքերից մեկի՝ սոցիալական ցանցերում «ինքնահրատարակվելու» մասին իր գիտելիքներով: Դասախոսության ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն: Դասախոսությունը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 18:00-ին ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում: Մուտքն ազատ է: |
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԿԱՆԱՉ ԶՐՈՒՅՑՆԵՐ» ՇԱՐՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
- Մարտի 15, 2016
- 17:21
|
Առաջին զրույցի թեման թուղթն է (անտառահատում, թղթի վերամշակում և ամեն ինչ այս թեմայի շուրջ) և այն տեղի կունենա մարտի 15-ին, 18:00-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2): Հրավիրված բանախոսները ներկայացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որոնք կկիսվեն իրենց մասնագիտական փորձառությամբ ու կսովորեցնեն, թե ինչպես կարելի է տան պայմաններում վերամշակել թուղթը: |
«ՎԵՐԼՈՒԾԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՐՏԵԼ ԱՊԱԳԱՆ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ
- Մարտի 02, 2016
- 12:25
|
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ճանաչված ֆրանսիահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Վերլուծել պատմությունը և կերտել ապագան. Ցեղասպանության հետազոտությունների օրինակը» դասախոսությանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան): Մուտքն ազատ է: |
"YOUTH SPEAK" ՖՈՐՈՒՄ
- Փետրվարի 13, 2016
- 15:08
|
AIESEC-ի հայաստանյան մասնաճյուղը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը` գործընկերությամբ ՀԲԸ Միության, անց է կացնում առաջին “YouthSpeak” ֆորումը փետրվարի 13-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այն միավորում է ավագ և երիտասարդ առաջնորդների՝ ձևավորելու բազմաբնույթ և բազմասերունդ մի հարթակ՝ համաշխարհային հրատապ թեմաների շուրջ քննարկումներ ծավալելու համար:
Լրացրու #YouthSpeak հայտադիմումը այստեղ: http://bit.ly/1TcK49Y Մանրամասների համար: http://youthspeak.gq/ |