ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
- Ապրիլի 23, 2015
- 17:59
|
ԷՋՄԻԱԾԻՆ. Ապրիլի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարելու է Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ` հանդիսապետությամբ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ.-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.-ի: Սա խոշորագույն իրադարձություն է հայ ժողովրդի պատմության մեջ, քանզի Հայ առաքելական եկեղեցին վերջին անգամ սրբադասման կարգ կատարել է 400 տարի առաջ: Արարողությունը կենդանի կհեռարձակվի Հայաստանի և աշխարհի խոշորագույն հայկական եկեղեցիներում` միավորելով միլիոնավոր հայերի ողջ աշխարհում: Արարողության և ամբողջ աշխարհում դրա հեռարձակման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Արարողության սկիզբը Երևանի ժամանակով ժամը 17:00-ին է, ավարտը՝ ժամը 19:15-ին` խորհրդանշելով Հայոց Ցեղասպանության իրագործման տարեթիվը: «Սրբադասման կարգը միտված է մեր զոհերի հիշատակը վերափոխելու ուժի ու եռանդի մեր ազգի հոգևոր կյանքում, Աստծո և ժողովրդի առջև մեր արդար ուղին լուսավորելու և ուղորդելու մեզ դեպի արդարություն և սրբազան նպատակներ», ասաց Վեհափառ Հայրապետը: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել հետևյալ կայքէջերով` www.agbu.am, www.agbu.org կամ www.armeniangenocide100.org և հետևյալ ժամերին. Երևան - 5:00 PM Բեյրութ - 4:00 PM Փարիզ - 3:00 PM Նյու Յորք - 9:00 AM Լոս Անջելոս - 6:00 AM
|
ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳԻ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՇԱՏԼԵ ԹԱՏՐՈՆԻՑ
- Ապրիլի 21, 2015
- 12:26
|
Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով ֆրանսիայում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո ապրիլի 21-ին, Փարիզի Շատլե թատրոնում, տեղի է ունենալու բացառիկ համերգ: Համերգի ծրագրում հնչելու են հայ կոմպոզիտորների ու երաժիշտների գործերը՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան: Ելույթ է ունենալու Միշել Պետրոսյանի տրիոն, ընկերակցությամբ նվագախմբի ու երգչախմբի: Կհնչի նաև Մոցարտի Ռեքվիեմը: Ելույթ կունենա Հայկական համաշխարհային նվագախումբը՝ Ալեն Ալթընողլուի ղեկավարությամբ: Երգչախումբն ընդգրկում հայ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության երգչախումբն ու անհատ երգիչներ ու երաժիշտներ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Օրանժ Արմենիայի հետ գործընկերությամբ, 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպում է բացառիկ մի իրադարձության՝ Օպերայի թատրոնի հսկա էկրանին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը Փարիզի Շատլե թատրոնից: Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը, համերգի հեռարձակումը Օպերայի էկրանին կկայանա ժամը 22.00: Մուտքն ազատ է: |
«ՀԲԸՄ ԶՐՈՒՅՑՆԵՐ»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ԱՅԲ» ԴՊՐՈՑՈՒՄ
- Ապրիլի 01, 2015
- 16:58
|
#AGBUtalks՝ «ՀԲԸՄ զրույցներ»-ը 88-րդ Ընդհանուր ժողովի կարևոր միջոցառումներից են: «ՀԲԸՄ զրույցներ»-ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու մեջ: «ՀԲԸՄ զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «ՀԲԸՄ զրույցներ»-ը կմեկնարկեն ապրիլի 1-ին Երևանի «Այբ» դպրոցում |
ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
- Նոյեմբերի 29, 2014
- 17:06
ՀԲԸՄ «ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
- Սեպտեմբերի 05, 2014
- 15:24
|
ԺԱՄԱՆՈՒՄ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ 05
ՄԵԿՆՈՒՄ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ 12 |
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ
- Օգոստոսի 04, 2014
- 15:25
|
ԾՐԱԳՐԻ ՕՐԵՐՆ ԵՆ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 04 - 21, 2014 Թ .
|
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- Օգոստոսի 02, 2014
- 16:57
![]() |
«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների կատարմամբ համերգը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 6-ին, Նարեկացի արվեստի միությունում: |
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
- Հուլիսի 14, 2014
- 14:51
|
ԾՐԱԳՐԻ ՕՐԵՐՆ ԵՆ՝ ՀՈՒԼԻՍ 14 - ՕԳՈՍՏՈՍԻ 04, 2014 Թ .
|
ՀԲԸՄ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Հուլիսի 14, 2014
- 14:51
|
ԺԱՄԱՆՈՒՄ՝ ՀՈՒԼԻՍ 14
ՄԵԿՆՈՒՄ՝ ՀՈՒԼԻՍ 28
|
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ
- Հուլիսի 10, 2014
- 14:43
|
ԲԱՆԱԿՈՒՄԻ ՕՐԵՐՆ ԵՆ՝ ՀՈՒԼԻՍ 10 - ՕԳՈՍՏՈՍԻ 02, 2014 Թ .
|