ՊԵՏՈ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՇԱՐԺՈՒՄ»
- Դեկտեմբերի 05, 2018
- 18:30
- Մելիք-Ադամյան 2/2
- https://www.facebook.com/events/1924352621206374/
ՊԵՏՈ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՇԱՐԺՈՒՄ»
ՀԲԸՄ-ն ներկայացնում է Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարբեր տարիների քաղաքացիական նախաձեռնությունները, բողոքի ակցիաները, շարժումները, լարված իրավիճակները պատկերող 22 աշխատանքներ` ընդհուպ մինչև 2018թ. մայիսի Թավշյա հեղափոխությունը:
«Շարժումը մի զգայուն կետը մյուսին կապելու գործընթացն է: Այդ զգայուն լարման կետերը քաղաքային տեղանքն են, անկյունը, որտեղ կա հիշողություն, կռիվ, զգացում, և այլ նման անկյուններին կապվելու կարիք ունեն։ Շարժումը դիմադրության արդյունք է: Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու»:
Չորեքշաբթի, դեկտեմբերի 5-ին, ժ. 18:30
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ» ՀԱՄՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- Նոյեմբերի 20, 2018
- 19:00
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքն ազատ է
- https://bit.ly/2FezX63
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ» ՀԱՄՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու անզուգական երաժշտական երեկոյի՝ մասնակցությամբ «Նոր Կամերատա» համույթի: Երեկոյի հատուկ հյուր՝ Տիգրան Մանսուրյան:
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ`
Աննա Մարգարյան, ջութակ
Գոռ Հովհաննիսյան, ալտ
Միքայել Նավասարդյան, թավջութակ
Սուրեն Խորոզյան, կլարնետ
Անդրանիկ Քոչար, ֆագոտ
Արշավիր Իսահակյան, գալարափող
Արմեն Հովակիմյան, կոնտրաբաս
Գայանե Էլիզբարյան, սոպրանո
Հարություն Խաչատրյան, տենոր
Գագիկ Մարտիրոսյան, բաս
Ծրագիր՝
Ջոն Դանստբլ, ՛՛Որչա՜փ գեղեցիկ ես՛՛
Տիգրան Մանսուրյան, ՛՛Ձոն լոտոսին՛՛
Լյուդվիգ վան Բեթհովեն, Սեպտետ
Մուտքն ազատ է:
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ - ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
- Նոյեմբերի 12, 2018
- 10:00
- 2/2 Մելիք-Ադամյան փ., ՀԲԸՄ Հայաստան
- https://bit.ly/2JPVNvl
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ - ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԲԸՄ Հայաստանը, ICOM Armenia-ն և Թանգարանների ասոցիացիան հրավիրում են մասնակցելու «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագրով նշանակալի միջոցառմանը, որը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 8-ից 14-ը՝ Երևանի տարբեր վայրերում: Թանգարանային շաբաթը նպատակ ունի հատուկ հարթակ տրամադրելու թանգարանների և այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման միջև համագործակցային կապերի ձևավորման համար:
Հանրային ֆորումը յուրօրինակ հարթակ կտրամադրի թանգարանների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կորպորատիվ կառավարման, կրթության, սոցիալական և զբոսաշրջային ոլորտների մասնագետներին առնչվող վեց տարբեր թեմաների քննարկման համար: Միջազգային փորձագետները պրեզենտացիաներ կներկայացնեն, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու զարգացման հետ կապված խոչընդոտներն ու մարտահրավերները՝ տարբեր ոլորտների նոու-հաու-ները կամրջող կառուցողական լուծումներ գտնելու նպատակով:
ՕՐԱԿԱՐԳ
10:00 - 10:30 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
10:30 - 11:00 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ողջույնի խոսքեր
Lիլիթ Մակունց – Հայաստանի մշակույթի նախարար
Lեռնիկ Հովհաննիսյան – Արցախի մշակույթի նախարար
Էսթեր Հակոբյան – DVV International-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Հռիփսիմե Գրիգորյան – Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Վազգեն Յակուբյան – ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ
Դեբորա Գրիսեր – ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար
Հռիփսիմե Պիկիչյան – Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ
Անի Ավագյան – ICOM Armenia-ի նախագահ
1-ին ՆԻՍՏ / Պրեզենտացիա և քննարկում
11:00 - 11:45 «Մշակութային կազմակերպությունները՝ որպես բրենդներ», ՍԵՍԻԼՅԱ ՄԱՐՏԻՆ (Իսպանիա), Lava Lab
11:45 - 12:05 Սուրճի ընդմիջում
2-րդ ՆԻՍՏ / Պրեզենտացիա և քննարկում
12:05 - 12:50 «Թանգարանների դերը կրթության և մշակութային գործունեության մեջ», ԱԼԵՔՍԻՍ ԲՈՅԿՈ (Rուսաստան), Ռուսաստանի արվեստի թանգարան
12:50 - 13:50 Ճաշի ընդմիջում
3-րդ ՆԻՍՏ / Պրեզենտացիաներ և քննարկումներ
13:50 - 14:35 «Թանգարանները՝ հանուն համայնքների բարեկեցության», ԷԼԵՅՆ ԷԴԴԻՆՔԹՈՆ (Միացյալ Թագավորություն), Բաց թանգարան, Գլազգո
14:35 - 15:20 «Թանգարանները և զբոսաշրջությունը. Ինտեգրման հնարավորություններ», ՍԵԲԱՍՏԻԱՆ ՖԱԼՔ (Գերմանիա)
15:20 - 15:40 Սուրճի ընդմիջում
4th SESSION / Պրեզենտացիաներ և քննարկումներ
15:40 - 16:25 «Միջոցների հայթայթում թանգարանների համար. ուղիներ և հնարավորություններ», ՖՐԵԴԵՐԻԿԱ ԱԴԵԼՄԱՆ (ԱՄՆ), ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Smithsonian Institute-ի կողմից իրականացվող My Armenia ծրագրի փորձագետ
16:25 - 17:10 «Թանգարանների հզորացումը՝ դրանք զբոսաշրջային առումով գրավիչ դարձնելու նպատակով», ՍԱՅՄՈՆ ՋՈՆՍ, Solimar International-ի գործադիր տնօրենի տեղակալ
17:10 - 17:55 «Թանգարանների զբոսաշրջայնացման մասին», ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ (Հայաստան), Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
18:00 MUSExpo2018-ի բացում՝ ՀԲԸՄ ցուցասրահում. Museum Expo 2018-ում ներկայացված թանգարանների ընդունելություն և համագործակցային ցանցերի ձևավորում
Lեզուն՝ անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ
2018թ. թանգարանային շաբաթվա մասին հավելյալ տեղեկատվություն՝ այստեղ:
«ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄ
- Հոկտեմբերի 23, 2018
- 10:00
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքը միայն գրանցումով
- https://bit.ly/2y3jPOS
ՀԲԸՄ Հայաստանը և Shaula International-ը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Արվեստը և Բիզնեսը» սիմպոզիումին հոկտեմբերի 23-24-ը:
Երկօրյա համաժողովը հրավիրում է փորձագետների ողջ աշխարհից՝ քննարկելու արվեստի համաշխարհային շուկան և դրա տարբեր կողմերը, սկսած աճուրդի տներից մինչև պատկերասրահները, մասնավոր հավաքածուները և լյուքս ոլորտը: Այս հեղինակավոր միջոցառումը նպատակ ունի նախադրյալներ ստեղծել Հայաստանում արվեստի շուկայի դինամիկ զարգացման համար և ուսումնասիրել գլոբալ հարթակներին միանալու և դրանցից օգտվելու նոր ուղիները:
Ձեր մասնակցությունը անչափ կարևոր է բիզնեսի ձևավորմանը ծառայող այս միջոցառման հաջողությունն ապահովելու համար:
Տեղերը սահմանափակ են, անհրաժեշտ է նախապես հաստատել մասնակցությունը:
Մասնակցության համար գրանցվեք այստեղ: Ծրագիրն՝ այստեղ:
Խոսնակների մասին ավելին՝ այստեղ:
ՋԱԶ ԵՐԵԿՈ
- Հոկտեմբերի 10, 2018
- 20:30
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքը միայն գրանցումով
- https://bit.ly/2xXd3tL
Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շջրանակներում ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ջազ երաժշտության երեկոյի՝ մասնակցությամբ Արմեն Հյուսնունցի (սաքսաֆոն), Վահագն Հակոբյանի (դաշնամուր), Նարեկ Խեչումյանի (հարվածային), ինչպես նաև երեկոյի հատուկ հյուրեր Արտյոմ Մանուկյանի (թավջութակ, ԱՄՆ) և Միտչել Լոնգի (կիթառ, ԱՄՆ):
Ուրբաթ, սեպտեմբերի 7-ին, ժ. 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքը միայն գրանցումով (գրանցումն ավարտված է):
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ»․ ԼԱՐԻՍԱ ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ
- Հոկտեմբերի 05, 2018
- 19:30
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքն ազատ է, նախնական գրանցումը` պարտադիր
- https://bit.ly/2xUvaRm
«Հաջողության բանաձև» նախագծի բեմում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր ԼԱՐԻՍԱ ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆՆ է, ով կկիսվի իր անձնական փորձով մինչև 30 տարեկանը գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու, նեթվորքինգի, ֆոնդահայթայթման, սոցիալական ձեռներեցության և սոցիալական ինովացիաների կարևորություն վերաբերյալ:
Ուրբաթ, հոկտեմբերի 5-ին, ժ. 18:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է, նախնական գրանցումը պարտադիր՝ https://bit.ly/2y6krSP
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. «ԴԻԱԲՈԼԻՔ»
- Հոկտեմբերի 04, 2018
- 20:00
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքն ազատ է
- https://bit.ly/2zPdTKy
Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ:
ԴԻԱԲՈԼԻՔ
(Ֆրանսիա, 1955թ., 117 րոպե)
Ռեժիսոր՝ Հենրի-Ժորժ Քլուզո
Դերերում՝ Սիմոնա Սինյորե, Վերա Քլուզո, Փոլ Մորիս
Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով:
Հինգշաբթի, հոկտեմբերի 4-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
- Սեպտեմբերի 07, 2018
- 20:00
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքն ազատ է:
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ
- Սեպտեմբերի 06, 2018
- 20:00
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքն ազատ է:
- https://bit.ly/2NJlb7b
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ. ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ
Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:
ՍԵԶԱՐ ԵՎ ՌՈԶԱԼԻ
(Ֆրանսիա, 1972թ., 104 րոպե)
Ռեժիսոր՝ Կլոդ Սոտե
Դերերում՝ Իվ Մոնտան, Ռոմի Շնայդեր, Սեմի Ֆրեյ, Իզաբել Յուպեր, Միշել Պիկոլի
Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:
Հինգշաբթի, սեպտեմբերի 6-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:
ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
- Սեպտեմբերի 04, 2018
- 20:30
- Մելիք-Ադամյան 2/2
- Մուտքն ազատ է:
- https://bit.ly/2C20CSc
ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
ՀԲԸՄ Հայաստանը և ARTCONCEPT-ը հրավիրում են քննարկելու, թե ինչ հեռանկարներ ուներ նախորդ դարասկզբի Երևանը և ինչ զարգացում այն ապրեց: Ի՞նչ նոր մարտահրավերներ էին բացվում քաղաքի առջև անկախացումից հետո և կապիտալիզացիայի պայմաններում: Նոր Երևանը, որպես քաղաքաշինական մտահաղացքի արդյունք, թե շահերի բախում: Կքննարկվեն քաղաքի նոր ճարտարապետությունը, մշակութային կյանքը, սուբ-կուլտուրաները, զբոսաշրջությունը և քաղաքի բրենդավորման խնդիրները:
Բանախոսներ՝ Նազենի Ղարիբյան (արվեստաբան), Սարհատ Պետրոսյան (ճարտարապետ), Ռուբեն Արևշատյան (համադրող), Արսեն Բաբաջանյան (կոմպոզիտոր), Էդուարդ Քանքանյան (դիզայներ, բրենդավորող):
Երեքշաբթի, սեպտեմբերի 4-ին, ժ.-ը 19:30-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է: