ԿԱՆԱԴԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԵՅՎԻԴ ԲՐԵՅԴԻ ՀԱՄԵՐԳԸ
- Մարտի 19, 2018
- 11:27
|
ՀԲԸՄ Հայաստանը և Հայաստանում Կանադայի հյուպատոսությունը սիրով հրավիրում են կանադացի դաշնակահար Դեյվիդ Բրեյդի համերգին:
Բրեյդի երաժշտությունը բնութագրվում է որպես դասականի, ջազի և իմպրովիզացիայի միաձուլում: Մասնակցությամբ՝ Երկուշաբթի, մարտի 19-ին, ժ. 19:30 Տեղերը սահմանափակ են: |
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ | ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՓԱԿՈՒՄ
- Մարտի 13, 2018
- 11:27
|
Պարգևեք Ձեզ սուրճի ընդմիջում ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage) անհատական ցուցահանդեսի հեղինակ Անիռամսկիի հետ:
Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 15:30-17:00 Մուտքն ազատ է: |
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
- Մարտի 13, 2018
- 11:13
|
ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման ծրագիր:
Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և հանրային ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների կազմակերպումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 11:00 Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»
- Մարտի 07, 2018
- 19:00
|
Ֆիլմը կներկայացնի Դանիել Բըրդը Միացյալ Թագավորությունից, ով ներգրավված է եղել «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ֆիլմի վերականգնման աշխատանքներում:
Ֆիլմը վերականգնվել է «Մարտին Սկորսեզե հիմնադրամ»-ի կողմից և թողարկվել Blu Ray տարբերակով ս/թ. փետրվար ամսին Անգլիայում: Երկրորդ Blu Ray տարբերակը կթողարկի հանրահայտ Criterion Collection-ը առաջիկա ապրիլին: Ֆիլմը կցուցադրվի հայերեն տարբերակով և անգլերեն ենթագրերով:
Չորեքշաբթի, մարտի 7-ին, ժամը՝ 19:00
Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
- Մարտի 05, 2018
- 19:00
|
ՀԲԸՄ Հայաստանը, AFG Film Club-ը և "Friends of Walerian Borowszyk" ասոցիացիան ներկայացնում են Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը:
Այլ ֆիլմերի շարքում, Դանիելն անցյալ մի քանի տարիներին ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնման աշխատանքներում, որը վերջերս թողարկվել է Blu Ray ֆորմատով և որը մենք կցուցադրենք Դանիելի հետ այս համագործակցության շրջանակներում: Երկուշաբթի, մարտի 5-ին, ժամը՝ 17:00 Զրույցը կանցկացվի անգլերեն լեզվով, կապահովվի հայերեն համաժամանակյա թարգմանություն։ |
«ՄՈՒՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Փետրվարի 28, 2018
- 16:55
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ «ՄՈՒՐԱՏ» ֆիլմի ցուցադրությանը: Երեկոյի հատուկ հյուրերն են ֆիլմի հեղինակները՝ Մարինե Քոչարյանը և Սոնա Քոչարյանը:
Հաջողված առաջին փորձից հետո, «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմի հեղինակները մեզ են ներկայացնում իրենց նոր աշխատանքը: Ֆիլմը կցուցադրվի հայերեն լեզվով և անգլերեն ենթագրերով: Չորեքշաբթի, 28 փետրվարի, ժամը՝ 19:00 ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2) |
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (CARNET DE VOYAGE) ԱՆԻՌԱՄՍԿԻ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Փետրվարի 17, 2018
- 16:55
|
ՀԲԸՄ ցուցասրահը 2018 թվականը սիրով մեկնարկում է Մարինա «ANIRAMSKY» Ֆեդորովսկիի (Փարիզ, Ֆրանսիա) աշխատանքների «Carnet de Voyage» սոլո ցուցադրությամբ: Carnet de Voyage-ը, որը ֆրանսերենից թարգմանությամբ նշանակում է ճամփորդական նոթատետր, պարունակում է 2017թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանում գտնվելու ընթացքում Մարինայի կատարած ուրվանկարները, գծանկարները, ջրաներկ նկարները և լուսանկարները: Նրա ոճը հետազոտական է, խաղացկուն, պարունակում է երևակայության տարրեր՝ անկախ նրանից՝ դրանք նրա գրպանի նոթատետրից պոկված թերթերի վրա արված նկարներ են, թե՝ անալոգային ֆոտոխցիկով լուսանկարված քաղաքային համայնապատկերներ:
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage) Փետրվար 17 - մարտ 12, 10:00 - 19:00 |
«ԺԱՄԱՆԱԿ-100» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
- Հունվարի 26, 2018
- 11:01
|
Հրավիրում ենք մասնակցելու «Ժամանակ-100» մատենաշարի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի շնորհանդեսին: Մուտքն ազատ է: Հունվարի 26, 15:00 |
«ՏՆԻՑ ՏՈՒՆ»
- Դեկտեմբերի 15, 2017
- 11:08
|
«Տնից Տուն»֊ը Հայաստանում և Արցախում ապրող սիրիահայ նորեկների կյանքի հետադարձ հայացք է, որը վավերագրվել է հայտնի կին լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանի (4 Plus), Անուշ Բաբաջանյանի (VII Photo Agency) և Փիրուզա Խալափյանի (4 Plus) կողմից, որոնք փաստում են Հայաստանում սիրիահայ փախստականների պատմությունները տարբեր տեսանկյուններից 2011 թվականից Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր մինչ օրս:
Ուրբաթ, դեկտեմբերի 15, 18:30 |
CRIBBY. ԱՌԱՋԻՆ ՍՄԱՐԹ ՕՐՈՐՈՑԸ
- Դեկտեմբերի 14, 2017
- 11:08
|
Հայաստանում ստեղծվում է աշխարհում առաջին օրորոցը, որը կունենա բազմաթիվ գործառույթներ և միացված կլինի սմարթֆոնին:
Գաղափարի հեղինակ, դիզայներ Գոռ Շահբազյանը կներկայացնի նորարարական օրորոցի յուրահատկությունների մասին: «Գողթ» անսամբլի Հայկ Կարեպետյանը և հրավիրված երգչուհի Աննա Մեջլումյանը կկատարեն հայտնի օրորոցային երգեր Cribby-ի համար ստեղծված World Lullabies Heritage ալբոմից: Հինգշաբթի, դեկտեմբեր 14, 19:00 |