«ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»
- Դեկտեմբերի 13, 2017
- 11:08
|
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով ՀԲԸՄ Հայաստանը հրավիրում է դիտելու «Բնաջնջման մտադրություն» վավերագրական ֆիլմը (2017)՝ լույս սփռելով Հայոց ցեղասպանության վրա, որի ականատեսներն ու հետնորդներն առ այսօր պայքարում են այդ ողբերգական իրողության միջազգային ճանաչման համար:
Չորեքշաբթի, դեկտեմբերի 13, ժամը 19:00 Տեղերը խիստ սահմանափակ են: Խնդրում ենք գրանցվել այստեղ: |
TEDxYerevanSalon. «ԾԱՅՐԱՀԵՂ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ»
- Դեկտեմբերի 08, 2017
- 11:09
|
ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի հերթական TEDxYerevanSalon-ի «Ծայրահեղ ազնվություն» թեմայով զրույց-հանդիպումը, որն իրականացվում է Impact Hub Yerevan-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ գործընկերությամբ:
Ուրբաթ, դեկտեմբերի 8, 18:00
|
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ
- Դեկտեմբերի 06, 2017
- 11:09
|
ՀԲԸՄ Հայաստանը և Հայկական Ալիանս Ֆրանսեզը սիրով հրավիրում են Ժան Լյուկ Գոդարի Le mépris («Արհամարհանք») ֆիլմի ցուցադրությանը՝ նվիրված Ժան-Լյուկ Գոդարի ծննդյան 87-րդ ամյակին և ֆիլմի ֆրանսիական էկրան բարձրանալու 54-րդ տարեդարձին :
Ժան Լյուկ Գոդար - Ֆրանսիա / Իտալիա - 1963 - 110 ր
Չորեքշաբթի, դեկտեմբերի 6, ժամը՝ 19:00
Մուտքն ազատ է: |
«ԳԻՐՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՖԻԼՄԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
- Դեկտեմբերի 05, 2017
- 11:09
|
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է «Գիրք հայրենիքը. Ոսկան Երևանցի» ֆիլմի անգլերեն տարբերակի հայաստանյան պրեմիերային: Ոսկան Երևանցին 1640-1666թթ. առաջին հայ տպագրիչներից է:, ով 1668 թ. Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչ մատյանը: Ֆիլմի անգլերեն կրկնօրինակումը ֆինանսավորվել է ՀԲԸՄ Լոնդոնի կողմից:
Ֆիլմի ցուցադրությանը պատիվ կունենանք հյուրընկալելու Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաումանին: Միջոցառմանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Հակոբ Փափազյանը, պրոդյուսեր Նվեր Մնացականյանը, սցենարի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանը և ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր նախագահ Արա Սարաֆյանը: Երեքշաբթի, դեկտեմբերի 5, ժամը՝ 19:00 |
«ԱԿՆԹԱՐԹ» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
- Դեկտեմբերի 01, 2017
- 11:09
|
ՀԲԸՄ Ցուցասրահում տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը` նվիրված «ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:
Ցուցահանդեսը` լուսանկարների յուրահատուկ հավաքածու է, որտեղ տեղ են գտել վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալից` մշակութային, քաղաքական, սպորտային և մի շարք այլ իրադարձություններ, որոնց ամենակարևոր ակնթարթները չեն վրիպել «ՖՈՏՈԼՈՒՐԻ» լուսանկարիչների աչքից: Ուրբաթ, դեկտեմբեր 1, 19:00 |
«ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ». ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՑ՝ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
- Նոյեմբերի 30, 2017
- 11:09
|
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Վահան Արծրունու «ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ». ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՑ՝ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ հանդիպում-բրիֆինգին՝ մասնակցությամբ նախագծի հեղինակ կոմպոզիտոր և կատարող Վահան Արծրունու և ստեղծագործական, կազմակերպչական թիմերի ներկայացուցիչների հետ, որոնք կներկայացնեն մանրամասներ նախագծի իրականացման, գրական-երաժշտական լուծունմերի, գաղափարի, պատմական հիմքերի և կատարողական կազմի մասին:
Հյուրերը սիրով կպատասխանեն նաև ներկաների հարցերին: Մուտքն ազատ է: Հինգշաբթի, նոյեմբեր 30, 15:00 |
ՋԱԶ ԵՐԵԿՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
- Նոյեմբերի 29, 2017
- 11:09
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի ջազ երեկո՝ առաջին անգամ Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ: Սիրով սպասում ենք բոլոր գրանցված հյուրերին: Չորեքշաբթի, նոյեմբերի 29-ին, ժամը 19:30 |
«ՏԵԽՆՈՎԱՑԻՈՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ 2018»
- Նոյեմբերի 16, 2017
- 17:15
|
ՀԲԸՄ Հայաստանը և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը սիրով հրավիրում են «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018» նախամեկնարկային միջոցառմանը` բացահայտելու համագործակցության հեռանկարները` երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում ապահովելու համար:
Հինգշաբթի, նոյեմբեր 16, 10:30 |
ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ
- Նոյեմբերի 14, 2017
- 15:22
|
«Կին» միջազգային կինոփառատոնը արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ 14-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 14-18-ը՝ ներկայացնելով կին ստեղծագործողների շուրջ 60 ֆիլմ 20 երկրներից։
Կինոփառատոնի բացումը տեղի կունենա՝ Երեքշաբթի, նոյեմբեր 14, 19:00 Հետագա ցուցադրությունների և միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք փառատոնի ֆեյսբուքյան էջին։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։ |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ
- Նոյեմբերի 02, 2017
- 11:50
|
* 2-րդ եթերաշրջան* Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français Le salaire de la peur Le salaire de la peur-ը կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որը նույն տարում ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի և Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակները: Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: Հինգշաբթի, նոյեմբեր 2, 19:00 |