«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ԵՐԵՎԱՆԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ
- Հոկտեմբերի 29, 2017
- 17:51
|
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «ՌեԱնիմանիա» Երևանի 9-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանում կայանալիք միջոցառումներին: Կիրակի, հոկտեմբեր 29 Երկուշաբթի, հոկտեմբեր 30 Երեքշաբթի, հոկտեմբեր 31 Չորեքշաբթի, նոյեմբեր 1 ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.) |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՊԵՐԱ
- Հոկտեմբերի 26, 2017
- 17:52
|
Բարեգործական համերգ՝ կառուցելու խաղասրահ-ապաստան Կոթիի դպրոցում Բարեգործական համերգ՝ կառուցելու խաղասրահ-ապաստան Կոթիի դպրոցում ՀԲԸՄ-ի ՔՀ Կամուրջ ծրագիրը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդ արվեստագետների օպերային ծրագրի երգիչները Գեղարվեստական ղեկավար Լևոն Ջավադյանի և վոկալի մասնագետ Լյուբա Թադևոսյանի հետ սիրով հրավիրում են ներկա գտնվելու բարեգործական համերգի, որից ստացված ողջ հասույթով խաղասրահ կկառուցվի Կոթի սահմանամերձ գյուղի դպրոցի սաների համար: ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից, հնարավորություն է ընձեռում անհատներին հասարակական ոլորտում սոցիալական կարևոր խնդիրների լուծման Բարի կամքի դեսպաններ և չեմպիոններ դառնալ։ Լյուբա Թադևոսյանը ՔՀ Կամուրջ ծրագրի հաջորդ չեմպիոնն է, ով մեծ ոգևորությամբ ստանձնել է Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների համար ապահով խաղահրապարակներ կառուցելու համար կազմակերպվող համերգի նախաձեռնությունը։ Երեկոյի հատուկ հյուրերն են Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի աշակերտները և «Աստղիկներ» վոկալ ստուդիայի երգչախումբը։ Համերգին ներկա գտբվելու համար գրանցվե՛ք այստեղ: *Առաջարկվող նվիրաբերության չափը՝ 3000 դրամ։ Հինգշաբթի, հոկտեմբեր 26, 18:30 |
«ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ GAME OVER»
- Հոկտեմբերի 17, 2017
- 16:33
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ «Դարձ ի շրջանս յուր» կինո եռերգության 3-րդ մասի՝ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի ցուցադրությանը: Երեկոյի հատուկ հյուրերն են ֆիլմի հեղինակները՝
Տիգրան Պասկևիչյան - Նախագծի ղեկավար եւ սցենարի հեղինակ Ֆիլմը կցուցադրվի հայերեն լեզվով` անգլերեն ենթագրերով: Հոկտեմբերի 17, 19:00 Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ
- Հոկտեմբերի 11, 2017
- 19:05
|
Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ՀԲԸՄ Հայաստանի և «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է` «Զգալով Պիացցոլային» - հոկտեմբեր 9, 19:00 ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.) Մուտքն ազատ է: |
ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ
- Հոկտեմբերի 10, 2017
- 19:05
|
Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ՀԲԸՄ Հայաստանի և «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է` «Զգալով Պիացցոլային» - հոկտեմբեր 9, 19:00 ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.) Մուտքն ազատ է: |
ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ
- Հոկտեմբերի 09, 2017
- 19:05
|
Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ՀԲԸՄ Հայաստանի և «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է` «Զգալով Պիացցոլային» - հոկտեմբեր 9, 19:00 ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.) Մուտքն ազատ է: |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ
- Հոկտեմբերի 05, 2017
- 19:35
|
* 2-րդ եթերաշրջան*
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français Pépé le Moko
Սինոպսիս. Փարիզյան Փարիզեցի հանցագործ Պեպե Մոկոն հանգրվան է գտել Ալժիրի կասբահում, որը դարձել է նրա անձեռնմխելի տարածքը: Նա այնտեղ պաշտպանված է թաղամասի կասկածելի բնակչության կողմից: Ոստիկանական խումբը քննիչ Սլիմանի գլխավորությամբ և Լուվենի հանձնարարականով բռնում է Պեպեին և նրա հանցախմբին, սակայն Պեպեին հաջողվում է փախչել: Նա հանդիպում է մի վախեցած զբոսաշրջիկի՝ Գաբիին, ով ի վերջո դառնում է նրա սիրուհին: Ինեսը՝ նրա սիրուհին և քննիչ Սլիմանը համախմբում են իրենց ուժերը Պեպեին գտնելու համար: «Ֆրանսիական ֆիլմերի ցանկում Ժյուլիեն Դյուվիվիեի Pépé le Moko ֆիլմը փարոս է: Այն պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնց դերասաններն այլևս չկան, այսինքն երկրորդական դերերը կարող էին լինել առաջնային», Ժան-Պիեր Մոկի: Հինգշաբթի, հոկտեմբերի 5, 19:00
Մուտքն ազատ է: |
«ՊՐՈՍՊԵԿՏ» ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՌՅԱԿ (ԱՄՆ)
- Հոկտեմբերի 04, 2017
- 19:35
|
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է դասական երաժշտության բարեգործական երեկոյի:
Հայկ Արսենյան - դաշնամուր Չորեքշաբթի, հոկտեմբերի 4-ին, ժամը 19:30 Տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ: |
«ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑՆԵՐ» | ՊԵՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
- Հոկտեմբերի 03, 2017
- 19:35
|
ՀԲԸՄ Հայաստանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ,Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովայի, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի հետ համատեղ ներկայացնում է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» ցուցահանդեսը:
Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ: Հոկտեմբեր 4 - նոյեմբեր 3, 11:00 - 17:00 Մուտքն ազատ է: |
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ԿԱԴԱՆՍ» ՀԱՄՈՒՅԹԻ ՀԵՏ
- Սեպտեմբերի 29, 2017
- 14:17
|
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու անզուգական երաժշտական երեկոյի՝ մասնակցությամբ «Կադանս» համույթի:
«Կադանս» համույթը ձևավորվել է 2004թ. փետրվար ամսին հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները: Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին: Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 2005թ. ապրիլ ամսին: «Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում: p>Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոններում, այդ թվում՝ Ռուսաստանում, Եվրոպական, Ասիական և Միջին Արևելքի մի շարք երկրներում: «ԿԱԴԱՆՍ»-Ի ԵՐԱԺԻՇՏՆԵՐ Ջաղացպանյան Հակոբ կիթառ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ: Ուրբաթ, սեպտեմբեր 29, 19:30 |