ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
- Սեպտեմբերի 23, 2017
- 14:17
|
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Creative Armenia-ն ներկայացնում են Օսկարակիր կինոռեժիսոր, The Promise և Hotel Rwanda ֆիլմերի ռեժիսոր Թերրի Ջորջի վարպետության դասը: Հանդիպման հատուկ հյուրն է The Promise և Intent to Destroy ֆիլմերի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:
Հանդիպումը կվարի Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն և «1915» ֆիլմի սցենարի համահեղինակ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը: Թերրի Ջորջը և Էրիկ Իսրայելյանը Հայաստանում են լինելու ՀԲԸՄ-ի հրավերով և սիրով համաձայնվեցին հանդիպել մեր կինոգործիչների հետ և կիսվել իրենց գիտելիքներով ու փորձառությամբ: Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու այս բացառիկ հանդիպմանը: Տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ: Շաբաթ, սեպտեմբերի 23,15:30 |
«ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
- Սեպտեմբերի 22, 2017
- 19:34
|
ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում է «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան` ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից:
Կենդանի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժ-ը 20:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոյի պատվավոր հյուրերն են «Խոստումը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը: Մուտքը միայն հրավիրատոմսերով: |
ՀԱՄԵՐԳ. «ԴՈՒ ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»
- Սեպտեմբերի 22, 2017
- 14:17
|
«Դու ինչ ես անում Արցախի համար» արշավի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են կյանքի կոչվել:
ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Արգենտինայի նախաձեռնությամբ կազմակերպվել է 10 համերգներով շրջագայություն, որի եզրափակիչ համերգը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Համերգների հասույթով ձեռք բերված երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Արցախի երաժշտական դպրոցներին: Ուրբաթ, սեպտեմբերի 22, 18:00 |
AGBU ARMENIA AND ARTBEEP TO HOLD “THREE COLOURS” ART EXHIBITION (2)
- Սեպտեմբերի 20, 2017
- 19:33
|
ՀԲԸՄ Հայաստանը և Artbeep-ը սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու «Երեք գույն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որը կներկայացնի տարբեր սերունդների և ոճերի ներկայացուցիչ նկարիչների, որոնց գործերը միավորված են եռագույնի երանգներով։ Գույնը Հայական արվեստի հիմնական բնորոշ գծերից է, սկսված միջնադարից։ Պայծառ երանգները՝ որդան կարմիրը, լազուրե կապույտը, վառ նարնջագույնն ու դեղինը միշտ եղել են հայ նկարիչների կտավների անբաժան մասը, որոնք անգամ դարձան ազգային դրոշի շերտերը։ «Երեք գույն» ցուցահանդեսը տոնում է այս լուսավոր ավանդույթները: սեպտեմբեր 20, 19:00 |
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ
- Հուլիսի 28, 2017
- 11:09
|
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատիվ ունի Ձեզ հրավիրելու ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների Գալա-համերգին: Ուրբաթ, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին Մուտքն ազատ է: |
ՀԱՄԼԵՏ MACHINE ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
- Հուլիսի 26, 2017
- 11:09
|
Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության և Հ. Մյուլլերի «ՀամլետMachine» աբստրակտ պիեսի մոտիվներով. Ռեժիսոր՝ ԱՐԹՈՒՐ ՄԱԿԱՐՅԱՆ Դերակատար՝ ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Պարերի բեմադրող` ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երևանյան պրեմիերա՝ Հուլիսի 26-27 - ին, ժամը 20:00-ին Մուտքն ազատ է: |
ՋԱԶ ԵՐԵԿՈ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ ՔԱՌՅԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- Հուլիսի 25, 2017
- 11:09
|
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ջազ երեկոյի Հյուսնունց քառյակի մասնակցությամբ:
Արմեն ՀՅՈՒՍՆՈՒՆՑ - սաքսոֆոն Երեքշաբթի, հուլիսի 25-ին, ժամը 19:30 Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
ՏԱՐԱԾԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ | ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ | ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
- Հուլիսի 20, 2017
- 11:09
|
ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի Հայաստանում։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։
«Հյուծող շտապողականության մեջ շարժվելով եւ տագնապներում հոգեմաշ լինելով՝ մարդը չի տեսնում, չի զգում, չի ընկալում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի, ամեն պահի եւ ամեն րոպե կյանքը պարզում է նրան»։ Գասպար Գասպարյան ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը կդառնա հայ հասարակության առաջին ծանոթությունը 20-րդ դարի ամենանշանավոր հայազգի արվեստագետներից մեկի հետ, որի ազդեցությունը բրազիլական լուսանկարչության զարգացման գործում անգնահատելի է։ Հինգշաբթի, հուլիսի 20-ին, ժ-ը 16:00-18:00 Մուտքն ազատ է: |
ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԱԶ ԿՎԱՐՏԵՏ
- Հուլիսի 19, 2017
- 11:09
|
Հերթական ջազ երեկոն ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Երկարատև միջազգային շրջագայությունից հետո շեփորահար Երվանդ Մարգարյանը ներկայացնում է իր ջազ կվարտետը նոր հեղինակային ծրագրով:
Երվանդ ՄԱՐԳԱՐՅԱՆ - շեփոր, ֆլուգելհորն Չորեքշաբթի, հուլիսի 19-ին, ժամը 19:30 Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
ԱՇԽԱՏԱՐԱՆ ՌՈՋԵՐ ԿՈՍԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- Հուլիսի 15, 2017
- 12:52
|
Աշխատարան կինոքննադատների համար
Արգենտինացի կինոքննադատ ՌՈՋԵՐ ԿՈՍԱՆ աշխատարան կվարի «Հատուկ հայացք. մասնագիտության հնարավոր ուրվագծերը՝ քննադատություն, կենսագրություն և գեղագիտություն» թեմայով: Աշխատարանին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ: Աշխատարանը կանցկացվի անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Շաբաթ, հուլիսի 15-ին՝ ժամը 15:00-ին Մուտքը՝ գրանցումով: |