Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    GORIZ Leadership Program Page Banner

    «Կորիզ» առաջնորդության զարգացում

    Ակտիվացնելով վաղվա գլոբալ քաղաքացիներին

    ԿՈՐԻԶ-ը առաջնորդության զարգացում ծրագիրը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է բացահայտել, վերապատրաստել և մասնագիտական ​​աջակցություն ցուցաբերել ապագա հայ առաջնորդներին: Այս ծրագիրը կոչված է տաղանդավոր հայերին զինել այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են իրենց անձնական, մասնագիտական, համայնքային և հասարակական կյանքի մարտահրավերները դիմակայելու և հաղթահարելու համար:

    Համաշխարհային մակարդակի առաջնորդների վերապատրաստման լավագույն փորձի կրկնօրինակմամբ՝ ծրագրի  յուրաքանչյուր շրջանում  30 երիտասարդ մասնագետ մեկնում է 6-ամսյա ճամփորդության, որը ներառում է մի շարք դասընթացներ, աշխատաժողովներ, գործընկերների միջև փոխանակումներ, ուսումնական այցեր և ցանցային կապեր: Մասնակիցները  հնարավորություն են ունենում ներդաշնակության և աճի, ինչպես նաև շփվում են տարբեր ոլորտներում համաշխարհային մակարդակի առաջնորդների հետ, որոնք բոլորն էլ իրենց հայկական ինքնությունն ընդունող օրինակելի ակտիվ քաղաքացիներ են:

    ԿՈՐԻԶ-ը ներկայումս դիմումներ չի ընդունում: Խնդրում ենք հետագա շրջանի մասին տեղեկությունների համար ստուգել ավելի ուշ:

    • «Կորիզ»-ը հրաշալի միջոց էր ծանոթանալու ներկայիս առաջնորդության մոդելներին և դրանց կոնկրետ կիրառմանը: Սա նաև հնարավորություն էր հավաքական կերպով անդրադառնալու մեր մասնագիտական ​​նպատակներից յուրաքանչյուրին և սովորելու, թե ինչպես բացահայտել և օգտագործել մեր անձնական ուժեղ կողմերը»:
      Թաթուլ Աջամյան, Wakie-ի հմնադիր
      Երևան, Հայաստան
    • «Այն, ինչ սովորել եմ Կորիզ-ի շնորհիվ,բնականաբար ներառում եմ իմ առօրյա կյանքում, նույնիսկ իմ կարիերայի համատեքստից դուրս: Մասնավորապես, ծրագրի ընթացքում ես հաճույք ստացա այն վարժություններից, որոնք մեզ ինքնաարտահայտվելու յուրահատուկհնարավորությունտվեցին»:
      Մարիամ Համբարչյան, վարքաբան
      Կալիֆորնիա, ԱՄՆ
    • «Կորիզ»-ի շնորհիվ ես ծանոթացա տարբեր մշակույթների և ծագման մարդկանց հետ: Մենք իմացանք, որ թեև գալիս ենք տարբեր վայրերից, բախվում ենք բազմաթիվ ընդհանուր խոչընդոտների։ Բազմազանությունն ինձ դրդեց նոր տեսանկյունից դիտարկել իմ սեփական մոտեցումները»:
      Տաթևիկ Ռևազյան, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար
      Երևան, Հայաստան

    «Կորիզ»-ի ցանցն ու նրա ազդեցությունը

    2009 թ. ի վեր «Կորիզ»-ի շրջանավարտների ցանցում են ներառվել տարբեր մասնագիտություններով հարյուրավոր անհատներ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:

    Առաջնորդական վերապատրաստման ընթացքում ձեռք բերված փորձի միջոցով, ծրագրի շրջանավարտների ցանցի նպատակն է ազդեցություն ունենալ ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Շրջանավարտները քաջալերվում և մոբիլիզացվում են անհատական ​​կամ խմբային նախաձեռնությունների միջոցով՝ նպաստելու Հայաստանի զարգացմանն ու ծառայելու որպես հայության դեսպաններ իրենց երկրում:

    Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնարկած YERIA նախաձեռնությունը (Եվրոպայի երիտասարդությունը՝ հանուն Արցախի ճանաչման) հավաքել էր 40 եվրոպացիներից բաղկացած պատվիրակություն՝ կազմված հիմնականում «Կորիզ»-ի շրջանավարտներից, ինչպես նաև լրագրողներից և հասարակական գործիչներից: Պատվիրակությունը մեկնեց Հայաստան և Արցախ՝ տեղում մարդասիրական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ տեղական իշխանությունների և միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

    Որպես մեկ այլ օրինակ, հիշենք ՀԲԸՄ-EUDiF նախաձեռնությունը  (EU Global Diaspora Facility), որը «Կորիզ»-ի սփյուռքի շրջանավարտների ցանցից իրենց փորձը Հայաստանի ՀԲԸՄ կին ձեռներեցների հետ կիսող մենթորների է հավաքագրել: 

    • ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ՍՏԱՆԱԼ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    • ՍՈՎՈՐԵՔ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ՁԵԶ ԵՎ ԱՅԼՈՑ
    • ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

    Ծրագիրը

    Հայերը հնարավորություն ունեն առավելագույնս օգտագործել իրենց համաշխարհային ներկայությունը՝ հաջողության հասնելով իրենց մասնագիտական բնագավառում՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և Արցախի մշակույթը, պատմությունն ու ապահովելով նրանց բարգավաճումը: ՀԲԸՄ «ԿՈՐԻԶ» ծրագիրը բացահայտում է երիտասարդ մասնագետների, որոնք պատրաստ են արագացնել իրենց մասնագիտական աճը, իսկ ծրագիրը նրանց տալիս է անհրաժեշտ հմտություններ, որը նրանց օրինակելի է դարձնում հասակակիցների համար:

    «ԿՈՐԻԶ»-ի մասնակիցները խորացնում են կապերը Հայաստանի և սփյուռքի միջև՝ ապագա առաջնորդներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և մեթոդաբանություն՝ հօգուտ Հայաստանի  և Հայաստանի հետ հաջող ծրագրեր մշակելու նպատակով: «ԿՈՐԻԶ»- ի ցանցը ստեղծում և աջակցում է տոկուն և խելամիտ առաջնորդների, որոնք էական նշանակություն ունեն գլոբալ հայ ազգի ներուժը խթանելու գործում:

    Եվրոպայի և Հայաստանի տարբեր վայրերում անցկացվող սեմինարները ներառում են մի շարք միջոցառումներ.

    • դասախոսություններ՝ թեմատիկ փորձագետների կողմից,
    • որձարարական սեմինարներ,
    • Հայաստանի համար ծրագրերի մշակում,
    • սոցիալական հավաքներ,
    • հանդիպումներ համայնքների ղեկավարների/բարձրաստիճան պաշտոնյաների հետ,
    • մասնագիտական այցելություններ:

    «ԿՈՐԻԶ»-ի շրջանավարտների ցանցը կազմված է տարբեր մասնագիտությունների տեր անձանցից, ովքեր բնակվում են Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում:

    Նախկին դասախոսներ և խորհրդատուներ

    «ԿՈՐԻԶ»-ի մասնակիցները սովորում են տարբեր մասնագիտությունների տեր առաջնորդներից՝ հետապնդելով մեկ ընդհանուր նպատակ՝ նպաստել հայ ազգի բարգավաճմանը:

    Armen Ovanessoff

    Արմեն Օվանեսով

    Accenture-ի Գլխավոր տնօրեն

    Pierre Gurdjian

    Պիեր Գյուրջյան

    Բրյուսելի Ազատ համալսարանի խորհրդի նախագահ, Բելգիայի McKinsey-ի նախկին տնօրեն

    Emma Arakelyan

    Էմմա Առաքելյան

    Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիր

    Martin Galstyan

    Մարտին Գալստյան

    ՀՀ կենտրոնական բանկի կառավարիչ, կառավարման ամբիոնի դասախոս

    Samvel Gevorgyan

    Սամվել Գևորգյան

    Կառավարող գործընկեր, BSC բիզնեսի աջակցության կենտրոն

    Ari Libarikian

    Արի Լիբարիկյան

    Ավագ գործընկեր, McKinsey & Company

    Ani Kharajian

    Անի Խարաջյան

    Հարվարդի բիզնես դպրոցի ավագ տնօրեն

    Ruben Vardanyan

    Ռուբեն Վարդանյան

    Սոցիալական ձեռներեց և «Ավրորա» մրցանակի հիմնադիր

    Lara Tcholakian

    Լարա Չոլաքյան

    Վիվա-ՄՏՍ-ի մարդկային ռեսուրսների ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին գործակից դասախոս

    Tatevik Revazian

    Տաթևիկ Ռևազյան

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր տնօրեն

    Gohar Sargsyan

    Գոհար Սարգսյան

    Գործընկեր և տնօրեն, CGI Group Inc

    Rafi Baghdjian

    Րաֆֆի Բաղդջյան

    Shell ընկերության նախկին գործադիր տնօրեն

    Ներկայիս մասնակիցների մուտքի պորտալ

    ՄՈՒՏՔ
    GORIZ Leadership Program

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն