Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Ararat Mountain

    Ղեկավարություն

    Մեր առաքելությունն առաջ մղելով դեպի ապագա

    • Կենտրոնական վարչություն

    • Գործադիր աշխատակազմ

    Ղեկավար կազմ


    Պերճ Սեդրակյան
    նախագահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Berge Setrakian

    Պերճ Սեդրակյան

    նախագահ | ԱՄՆ

    Փաստաբան Պերճ Սեդրակյանը DLA Piper LLP (ԱՄՆ) համաշխարհային իրավաբանական ընկերության գործընկերն է: Ընկերությունն ունի երեսունմեկ երկրում գործող 4200 իրավաբաններ: Սեդրակյանը  աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպության՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահն է: Նա այդ պաշտոնում ընտրվել է 2002 թ. փետրվարի 22-ին: Սեդրակյանը ծնվել է Բեյրութում, 1949 թ.: Ամուսնացած է Վերա Նազարյանի հետ, ունի երկու դուստր՝ Անին և Լարան։ Սեդրակյանը Բեյրութի Սեն Ժոզեֆ և Լիոնի համալսարանների շրջանավարտ է: Նա Նյու Յորքի և Բեյրութի փաստաբանների պալատի և ամերիկյան իրավաբանների միության, Միացյալ Թագավորության Imperial Tobacco Group PLC-ի և Նյու Յորքի Interaudi Bank-ի տնօրենների խորհուրդների, ինչպես նաև Ինվեստքոմ հեռահաղորդակցության ընկերության խորհրդի անդամ էր, նախքան այդ ընկերության վաճառքը: Սեդրակյանը տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդների անդամ է, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 1977թ.:

    Ժոզեֆ Ուղուրլյան
    Փոխ-նախագահ
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Joseph Oughourlian

    Ժոզեֆ Ուղուրլյան

    Փոխ-նախագահ | Միացյալ Թագավորություն

    Ժոզեֆ Ուղուրլյանը Amber Capital-ի հիմնադիրն է և Amber Global Opportunities Fund-ի և Amber Active Investors Fund-ի միակ պորտֆելի կառավարիչը: Նա 2005թ. Նյու Յորքում հիմնադրել է Amber Capital-ը: Ուղուրլյանն իր գործունեությունն սկսել է Փարիզի Société Générale-ում 1994 թ.՝ ավելի ուշ տեղափոխվելով Նյու Յորք։ 1997-ին կառավարել է սեփական միջոցները Société Générale-ի համար, որի հիմնական կապիտալով էլ ստեղծվել է առաջին Amber Fund հիմնադրամը: Նա ավարտել է Փարիզի HEC բիզնես դպրոցն ու IEP (Sciences-Po)-ը, տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանից:

    ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչությունում անդամակցությունից բացի, նա PRISA-ի (Իսպանիայի առաջատար մեդիա խումբ), Cofide SpA-ի (Իտալիայի De Benedetti խմբի հոլդինգային ընկերություն) և Sorgente SpA-ի (Իտալիայի հիդրոէներգետիկ ընկերություն) խորհուրդների անդամ է: Ծնվել է Փարիզում: Ներկայումս բնակվում է Լոնդոնում իր տիկնոջ՝ Ջենիի և երեք երեխաների՝ Ժանի, Ալիսի և Ժյուլիենի հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2010թ.:

    Նազարեթ Ա. Ֆեստեկջյան
    Գանձապահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Nazareth Festekjian

    Նազարեթ Ա. Ֆեստեկջյան

    Գանձապահ | ԱՄՆ

    Նազարեթ Ա. Ֆեստեկջյանը Citi’s Fixed Income Capital Markets Origination Group-ի գործադիր տնօրենն է: Նա Global Liability Management-ի ղեկավարն է և Global Structured Finance-ի համաղեկավարը: Նա Salomon Brothers-ին է միացել 1992 թ. և Citi-ում իր պաշտոնավարման ընթացքում ղեկավարել է համաշխարհային խոշոր պարտավորությունների կառավարման ու վերակառուցման աշխատանքները՝ ներառյալ Էկվադորի, Ուրուգվայի և Իրաքի պարտքի վերակառուցումը:

    Այս պաշտոնում նա ունեցել է համաշխարհային բանկային կարգավորիչների և բազմակողմ կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի և ԱՄՆ գանձապետարանի հետ աշխատելու մեծ փորձ: Բացի այդ, նա շատ ակտիվ է եղել ֆինանսական հաստատությունների համար նորարարական ֆինանսական գործիքների, ԱՄՆ Trust Preferred Securities-ի և բանկային հիբրիդային կապիտալի արժեթղթերի ստեղծման գործում: Նա Բեյրութի ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանի շրջանավարտ է եւ MBA աստիճան ունի J.L. Kellogg-ի Կառավարման բարձրագույն դպրոցից, մագիստրոսի կոչում՝ էլեկտրական ճարտարագիտության մասնագիտությամբ՝ Հյուսիսարևմտյան համալսարանից և BSEE՝ Բեյրութի ամերիկյան համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Երվանդ Դեմիրճյան
    Փոխ-գանձապահ
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Yervant Demirjian

    Երվանդ Դեմիրճյան

    Փոխ-գանձապահ | ԱՄՆ

    Երվանդ Դեմիրճյանը անշարժ գույքի նախագծող է Լոս Անջելեսում: Մինչև Արևմտյան ափում հաստատվելը, նա զբաղեցրել է Նյու Յորքի Interaudi Bank-ի տնօրենի և փոխնախագահի պաշտոնները: Մինչ Interaudi Bank-ին միանալը, նա Կալիֆորնիայի Cedars բանկի տնօրենն ու փոխնախագահն էր: Նա նաև 1991-2002 թ. եղել է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ ներկայումս Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա բակալավրի և MBA-ի աստիճան է ստացել Հարավային Կալիֆորնիայի Փեփերդայն համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Սարգիս Ջեբեջյան
    Ատենադպիր
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Sarkis Jebejian

    Սարգիս Ջեբեջյան

    Ատենադպիր | ԱՄՆ

    Սարգիս Ջեբեջյանը Kirkland & Ellis LLP միջազգային իրավաբանական ընկերության գործընկերն է, որն ունի մոտ 1600 փաստաբան: Նա զբաղվում է կորպորատիվ իրավունքով՝ մասնագիտանալով միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման հարցերով: Մինչ Kirkland & Ellis LLP-ին միանալը, Ջեբեջյանը գործընկեր էր Cravath, Swaine & Moore LLP-ում: Նա ներկայումս բնակվում է Նյու Յորքում, նախկինում աշխատել է Լոնդոնում և Հոնկոնգում: Նա ղեկավարել է բազմաթիվ միջազգային մասնավոր բաժնետիրական ընկերություններ: Որպես երկրի առաջատար ֆինանսական միավորումներից մեկը՝  Ջեբեջյանի անունը բազմիցս հիշատակվել է ամերիկյան հայտնի մի շարք մասնագիտական հրատարակություններում:

    Ջեբեջյանն ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության և իրավունքի որակավորում: Նա ապրում է Նյու Ջերսիի Էնգլվուդ Քլիֆս քաղաքում կնոջ՝ Մարալի և երկու երեխաների հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Արդա Հարաթունյան
    Փոխ-ատենադպիր
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Arda Haratunian

    Արդա Հարաթունյան

    Փոխ-ատենադպիր | ԱՄՆ

    Արդա Հարաթունյանը պետական ​​և մասնավոր ընկերությունների հաղորդակցության ռազմավարական խորհրդատու է, ունենալով 25-ամյա փորձ կապի, հանրային գործերի և հանրային քաղաքականության ոլորտներում: Նա նաև դասավանդում է Քուինս քոլեջի պատվավոր բիզնես և ազատական արվեստի ծրագրում և Կոլումբիայի համալսարանում: Արդա Հարաթունյանը եղել է Նյու Յորքի Նասաու շրջանի նախկին գործադիր Թոմ Սուոզզիի քաղաքականության ավագ խորհրդականը: Մինչ այդ, նա Նյու Յորքի նախկին նահանգապետ Մարիո Կուոմոյի Նյու Յորքի մամուլի գրասենյակի տնօրենն էր։ Յարութիւնեանը տարածաշրջանային կառավարման The Energeia Partnership ակադեմիայի խորհրդի անդամ է, ինչպես նաև ակտիվ կամավոր է ERASE Racism-ի և Long Island-ի Կանանց հիմնադրամում: Նա հաղորդակցության և քաղաքա գիտության մասնագիտությունների գծով բակալավրի աստիճան է ստացել Քուինս քոլեջից, իսկ հանրային կառավարման մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան՝ Նյու Յորքի համալսարանից: Նա և իր ամուսինը՝ Սթիվենը, ապրում են Նյու Յորքի Լոնգ Այլենդ քաղաքում և ունեն երկու երեխա՝ Քնարն ու Արմենը:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2007թ.:

    Անդամներ


    Հայկ Արիյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Haig Ariyan

    Հայկ Արիյան

    ԱՄՆ

    Հայկ Արիյանը ԱՄՆ ամենահին ներդրումային բանկային ընկերության՝ Alex. Brown-ի նախագահն ու գործադիր տնօրենն է: Ընկերությունը ներկայումս ԱՄՆ-ում գործող 18 գրասենյակների միջոցով վերահսկում է 60 միլիարդ դոլարի հասնող հաճախորդների ակտիվները: Արիյանը նաև Raymond James Global Wealth Solutions-ի ղեկավարն է, որը ներդրումային լուծումների հարթակ է ապահովում Private Client Group-ի 7400 ֆինանսական խորհրդատուներին: Արիյանը Alex. Brown & Sons-ում ծառայել է 23 տարի առաջ և հասել մինչև տարածաշրջանային կառավարչի պաշտոնին: Նա նախկինում աշխատել է Dean Witter Reynolds-ում, որտեղ սկսել է իր կարիերան ֆինանսական ծառայությունների ոլորտում: Նա Ռաթգերսի համալսարանի շրջանավարտ է: Արիյանը ԱՄՆ Հայ եկեղեցու Արևելյան թեմի խորհրդի անդամ է, ինչպես նաև Հայ եկեղեցու օժանդակման հիմնադրամի ներդրումային հանձնաժողովի նախագահը։ Նա հանդիսանում է նաև Սուրբ Ներսես ճեմարանի և Տատուրեան հիմնարկության վարչության հոգաբարձու։ Հայկ Արիյանը բնակվում է Նյու Յորքի Վեսթ Նյակ քաղաքում՝ կնոջ՝ Նադինի և չորս դուստրերի հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Առնո Ադամյան
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Arnaud Attamian

    Առնո Ադամյան

    Միացյալ Թագավորություն

    Առնո Ադամյանը Thought Machine ամպային բանկային տեխնոլոգիաների տեղական ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենն է։ Ընկերությունը վերահսկում է ֆինանսներն ու ռիսկերի համապատասխանության գործառույթները:

    Առնոն ռազմավարական և առևտրային ֆինանսների, գանձապետարանի, ներդրողների հետ հարաբերությունների և ներդրումային բանկային ոլորտներում 25 տարվա փորձ ունի: Նա հատուկ կիրք ունի արդյունաբերությունում, մասնավորապես բանկային հատվածում տեխնոլոգիաների և թվային փոխակերպումների նկատմամբ։

    Առնոն նախկինում աշխատել է համաշխարհային ֆինանսական ծրագրային ապահովման խաղացողներից հանդիսացող Finastra-ում, որը կարևորագույն ծրագրային լուծումներ և մասնագիտական ​​ծառայություններ է ապահովում ֆինանսական ծառայությունների աշխարհում: Մինչ Finastra-ն, Առնոն եղել է TAP Advisors ներդրումային բանկային բուտիկի գործադիր տնօրենը, որտեղ համատեղ ղեկավարում էր Լոնդոնում տեղակայված EMEA տարածաշրջանի կապի և ենթակառուցվածքների ծածկույթը: Նա նախկինում 15 տարի աշխատել է Bank of America-ում և Merrill Lynch-ում: Իր ներդրումային բանկային կարիերայի ընթացքում ղեկավարել է ֆինանսական խորհրդատվական և ֆինանսավորման գործարքներ, այդ թվում՝ M&A -ում ավելի քան 150 միլիարդ դոլարի, հավաքագրված բաժնետոմսերի առաջարկներից 25 միլիարդ դոլարի և բարձր եկամտաբերության և ներդրումային գնահատականի թողարկման միլիարդավոր դոլարի առաջարկներից:

    Առնոն ՀԲԸՄ-ի ակտիվ անդամ է։ Ծառայել է ՀԲԸՄ Եվրոպայի տարածաշրջանի ռազմավարական խորհրդատվական մարմնում և ՀԲԸՄ Ֆրանսիայի վարչությունում։ Նա London Trust-ի խորհրդի անդամ է։

    Նա Փարիզի Դոֆին համալսարանից մագիստրոսի կոչում է ստացել ֆինանսական ճարտարագիտության և կորպորատիվ ֆինանսների մասնագիտությամբ։ Նա կնոջ՝ Անիի և երկու որդիների հետ ապրում է Լոնդոնում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2015թ.:

    Կամիլիո Ազուզ
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Ավելին
    X
    Camilio Azzouz

    Կամիլիո Ազուզ

    Միացյալ Թագավորություն

    Քամիլիո Ազզուզը Amber Capital-ի կառավարիչ գործընկերն է:  Այլընտրանքային ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերությունը հիմնադրվել է 2005թ. և ներդրումներ է կատարում հանրային առևտրային ընկերություններում ողջ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում: Նա Amber Capital Armenia-ի համահիմնադիրն է, որը Եվրոպական Միության և ՎԶԵԲ-ի հետ Հայաստանում առաջին մասնավոր բաժնետիրական հիմնադրամի կառավարիչն է: Մաս կազմելով ինչպես ՀԲԸՄ Եվրոպայի, այնպես էլ՝ ՀԲԸՄ London Trust-ի վարչություններում, նա նաև Երիտասարդ արհեստավարժների համաշխարհային առաջնորդների համայնքի անդամ է:

    Մոնրեալում ծնված Ազզուզը վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, հայերենին, արաբերենին և իսպաներենին: Ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը՝ ֆինանսների մագիստրոսի աստիճանով, ինչպես նաև Փարիզ-Դոֆին համալսարանը՝ կառավարման և տնտեսագիտության գծով մագիստրոսի աստիճանով: Ներկայումս Քամիլիոն իր կնոջ՝ Դալյայի (ծն. Պողոսյան) հետ բնակվում է Լոնդոնում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2021թ.:

    Էրիկ Իսրայելյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Eric Esrailian

    Էրիկ Իսրայելյան

    ԱՄՆ

    Էրիկ Իսրայելյանը Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկության դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչէ և Թամար Մանուկեանների անվան բաժնի վարիչն է, Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի վարիչը: Նա ներգրավված է համալսարանի և գործընկերների միջև ռազմավարական պլանավորման մեջ՝ խթանելու առողջությունը, կրթությունը, սոցիալական ազդեցությունն ու մարդու իրավունքները: Իսրայելյանը նաև մի քանի շահույթ չհետապնդող կազմակերպությունների խորհրդների անդամ է, ներառյալ Hammer Museum-ը, Fulfillment Fund-ը, XPRIZE-ը և Motion Picture & Television Fund (MPTF) հիմնադրամի կառավարիչների խորհուրդը: Նա նաև Survival Pictures-ի The Promise-ի համակառավարիչն ու պրոդյուսերն է: Սովորել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում՝ ներառական կենսաբանության մասնագիտությամբ: Այնուհետև ավարտել է Լոմա Լինդա համալսարանի բժշկական դպրոցը: Նա հանրային առողջության մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան է ստացել Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016թ.:

    Վահե Գաբրաշ
    ՇՎԵՅՑԱՐԻԱ
    Ավելին
    X
    Gabrache

    Վահե Գաբրաշ

    Շվեյցարիա

    Վահե Գաբրաշը Cofinor SA-ի գործադիր տնօրենն է, ինչպես նաև ընտանեկան Société Gabrache SA հյուրանոցային և անշարժ գույքի ընկերության սեփականատերը: Գաբրաշը Ժնևի Պրեգնի-Շամբեսի շրջանի լիբերալ կուսակցությունում զբաղեցնում է վերահսկիչի պաշտոնը: Նա 1986 թ. ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղի հիմնադրման նախաձեռնողներից է։ Ավելի քան 20 տարի եղել է Շվեյցարիայի հայկական միության նախագահը։ Նա նախագահում է շվեյցարական տարբեր հիմնադրամներ, այդ թվում՝ Տիրան և Չարլզ Փիլիպոսեան հիմնադրամները, Հայաստան հիմնադրամը, Ալյանս հայկական հիմնադրամը, ինչպես նաև անդամակցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Յակոբ Թոփալեան հիմնադրամների հոգաբարձական մարմիններին: Նա MBA-ի  աստիճան է ստացել Շվեյցարիայի Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցից: Ներկայումս կնոջ հետ բնակվում է Ժնևում:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Նադյա Գործունյան
    ՖՐԱՆՍԻԱ
    Ավելին
    X
    Nadia Gortzounian

    Նադյա Գործունյան

    Ֆրանսիա

    Նադյա Գործունյանը 28-ամյա կարիերա է ունեցել Ֆրանսիական դեղագործական արդյունաբերության Merck & Co. ընկերությունում՝ պաշտոնավարման վերջին 15 տարիներն անցկացնելով որպես առաջնային խնամքի արտադրանքի բիզնես բաժնի տնօրեն: 2014 թ.-ից ի վեր նա իր որդու՝ Արմեն Վերդյանի հետ աշխատում է Փարիզում ստարտափների զարգացման վրա։

    2015-ի հոկտեմբերից, որպես ՀԲԸՄ Ֆրանսիայի նախագահ և 2016-ին, որպես ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ, գլխավորել է Միության Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի ռազմավարական նպատակների մշակման ծրագրերը՝ հաջողությամբ իրականացնելով հիմնական նախաձեռնությունները, այդ թվում՝ առաջնորդության այնպիսի ծրագրերի մշակումը, ինչպիսիք են՝ «Կորիզ»-ը, ՀԲԸՄ նոր մասնաճյուղերի հիմնումը, ներառյալ՝ Գերմանիայի մասնաճյուղը 2018թ., ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ կատարողական արվեստի հաջողված ծրագիրը: 2016-ին ղեկավարել է ՀԲԸՄ Ֆրանսիայի հիմնադրամը։

    Նադյա Գործունյանը ծնունդով Մարսելից է, ավարտել է Փարիզի VII համալսարանի բժշկության բաժինը: Նա նաև  ExecMBA աստիճան ունի HEC Paris համալսարանից:

    Նա երկար ժամանակ ներգրավված է եղել Ֆրանսիահայ համայնքային կառույցներում՝ հանդիսանալով CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի) գանձապահն ու գլխավոր քարտուղարը, Լիոնի Պուլլուքեան հիմնադրամի խորհրդի անդամը: Նա ապրում է Փարիզում՝ հաճելի ժամանակ անցկացնելով իր երեք թոռների հետ:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Վարդգես Քնաջյան
    ՇՎԵՅՑԱՐԻԱ
    Ավելին
    X
    Vartkess Knadjian

    Վարդգես Քնաջյան

    Շվեյցարիա

    Վարդգես Քնաջյանը 1789 թ. հիմնադրված աշխարհի հնագույն Backes & Strauss-ի ադամանդագործության ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է:  Վերջին 35 տարիներին նրա ղեկավարությամբ Backes & Strauss-ը ադամանդի գնումների փոքր գրասենյակից դարձել է աշխարհի լավագույն ոսկերչական ժամացույցներ արտադրող ընկերություններից մեկը: Ընկերությունը 2006 թ.-ին միավորել է ուժերը Ֆրանկ Մյուլլեր խմբի հետ:

    Քնաջյանը ծնվել է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում 1955 թ.: Երիտասարդ տարիքից ամբողջությամբ նվիրվել է ժամագործությանը՝ ժառանգելով այդ շնորհքը իր հորից՝ Անդրանիկ Քնաջյանից, ով եղել է Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեի պաշտոնական ժամագործը: Վաղ մանկության տարիներին նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և շարունակել ուսումը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ ավելի ուշ մասնագիտացել է միջազգային հարաբերություններում:

    Նա, բացի վազելուց, գոլֆ խաղալուց և խոհարարությունից, ազատ ժամանակի մեծ մասը նվիրում է հայ համայնքին՝ և մասնավորապես ՀԲԸՄ-ին՝ 1992-ից 2005 թթ. ընթացքում ծառայելով որպես ՀԲԸՄ Բելգիայի մասնաճյուղի վարչության նախագահ։ 1993թ.ից  Քնաջյանը սերտորեն համագործակցել է Հայաստանի «Շողակն» ադամանդի գործարանի հետ։ Աշխարհի տարբեր երկրների հայ ոսկերիչներին համախմբելու նպատակով նա և Փիէռ Ագլեանը հիմնել են Հայ ոսկերիչների ասոցիացիան և Հայ ոսկերիչների հիմնադրամը։

    Վարդգես Քնաջյանն ու կինը՝ Սիլվիա Սրապյանը, ապրում են Լոնդոնում և ունեն երկու երեխա՝ Թալինն ու Լևոնը։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Արի Լիբարիկյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Ari Libarikian

    Արի Լիբարիկյան

    ԱՄՆ

    Արի Լիբարիկյանը McKinsey & Company-ի ավագ գործընկերն է Նյու Յորքում, որտեղ ղեկավարում է համաշխարհային ապահովագրութան թվայնացման ու վերլուծության բաժինը: Այս պաշտոնում նա ապահովագրական ընկերություններին օգնում է մի աճի ռազմավարության մշակման, բիզնեսի կատարողականի բարելավման, տեխնոլոգիական աճի և առաջատար գիտելիքների ապահովման հարցերում:

    Վերջերս նրա կողմից իրականացրած աշխատանքները ներառում են.

    · օգնություն առաջատար հյուրընկալ կազմակերպություններին նոր թվային բիզնես գործարկելու և զարգացնելու ուղղությամբ,

    · աջակցություն կյանքի ապահովագրական ընկերություններին թվային և վերլուծական գործիքների ներդրման հարցում,

    · օգնություն արդյունաբերական ընկերություններին SaaS բիզնես մոդելի ներդրման և զարգացման գործում:

    Նախկինում Արին եղել է McKinsey-ի հյուսիսարևելյան շրջանի և Նորթիսթի թվային ապահովագրության փորձառության ղեկավարը՝ օգնելով հաճախորդներին ընկալել էական արժեքը՝ տեխնոլոգիաների և տվյալների միջոցով:

    Մինչև McKinsey-ին միանալը, Լիբարիկյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Nortel Networks-ում և Bell Labs-ում՝ կենտրոնանալով հաջորդ սերնդի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մշակման և փորձարկման վրա: Նա էլեկտրաճարտարագիտության մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել ՄակԳիլ համալսարանից, ինչպես նաև գիտության մագիստրոսի աստիճան՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT): Լիբարիկյանը մեծացել է չորս տարբեր մայրցամաքներում՝ տեղափոխվելով Աթենքից Դուբայ, Կահիրե, Մոնրեալ և ԱՄՆ: Լիբարիկյանն ու կինը՝ Լյուբան, ապրում են Նյու Յորքում իրենց երեք երեխաների՝ Նաիրիի, Անիի և Քրիստիանի հետ։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2019թ.:

    Անի Մանուկյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Ani Manoukian

    Անի Մանուկյան

    ԱՄՆ

    Անի Մանուկյանը կորպորատիվ իրավաբան է Նյու Յորքում, ով մասնագիտացած է հեռահաղորդակցության և մալուխային արդյունաբերության ոլորտում՝ ֆրանչիզաների միաձուլման և ձեռքբերման գծով: Նա նաև տրամադրում է խորհրդատվական ծառայություններ Նյու Յորքի մետրոպոլիտենում գտնվող շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Տարիներ շարունակ նա բազմաթիվ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀԲԸՄ-ում՝ առաջնորդելով ինչպես երկարաժամկետ, այնպես էլ նոր նախաձեռնություններ: Անին առանցքային դեր է ունեցել ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների համաշխարհային շարժման վրա՝ ղեկավարելով AGBU FOCUS-ը: Նա մինչ օրս ընդգրկված է ծրագրի խորհրդատվական մարմնում: Նա շարունակում է իր փորձը ներդնել ՀԲԸՄ-ի գլոբալ գործառնությունների հաջողակ իրականացման գործում՝ ներառյալ կորպորատիվ կառավարումը, մարդկային ռեսուրսներն ու գրասենյակի կառուցվածքը, մարքեթինգը և դրամահավաքի կառավարումը:

    Նա իր բակալավրի աստիճանն ստացել է Թաֆթս համալսարանից՝ հանրային առողջության գծով, իսկ իրավագիտության մասնագիտությունը՝ Ֆորդհեմի համալսարանի իրավաբանական դպրոցից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել է 2015թ.:

    Եղիշե Մանուկյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Yeghiche Manoukian

    Եղիշե Մանուկյան

    ԱՄՆ

    Եղիշե Մանուկյանը ազգային նպատակների իրագործմանը բարերարությամբ աջակցելու հպարտություն առաջացնող ավանդույթների կրողն է: Նա 2009 թ. միացել է Մեծ Բրիտանիայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի խմբին: 2010 թ. առաջխաղացումից հետո տեղափոխվել է HSBC Նյու Յորքի Հատուկ վարկերի թիմ՝ կենտրոնանալով չաշխատող կորպորատիվ պարտքերի վերակազմավորման ուղղության վրա:

    Այնուհետև նա միացել է իր ընտանեկան գրասենյակին՝ աշխատելով Լոնդոնից, որից հետո տեղափոխվել է Փենսիլվանիա: Մանուկյանը ներկայումս Parx Casino-ի գործադիր փոխնախագահն է և որպես ամենաերիտասարդ գործադիր տնօրեն՝ ձգտում է բիզնեսն ավելի գրավիչ դարձնել երիտասարդների համար, ինչպես նաև ուղիներ մշակել աշխատակիցների աշխատանքային փորձի բարձրացման ուղղությամբ: 2021 թ. նա գործարկել է կորպորատիվ նվերների ծրագիրը, որով աշխատակիցները խրախուսվում են նվիրատվություններ կատարել իրենց ընտրությամբ բարեգործական որևէ կազմակերպության, ինչպես նաև կանխիկ նվիրատվություններ՝ ի նպաստ աշխատակիցների կողմից իրականացվող ցանկացած կամավոր աշխատանքի:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2021թ.:

    Լորի Մունչերյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Lori Muncherian

    Լորի Մունչերյան

    ԱՄՆ

    Լորի Մունչերյանը New Spark Holdings, Inc.-ի գործադիր փոխնախագահն է և ծառայում է TF կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդում: Նա մեծ փորձ ունի մարդկային ռեսուրսների և կառավարման ոլորտում: 1986-ից 2006 թթ. Pacific Sales Kitchen and Bath Centres, Inc.-ում աշխատել է որպես գործադիր փոխնախագահ և գործընկեր, որը առաջնակարգ դասի կենցաղային տեխնիկայի սարքավորումների ցուցասրահների մանրածախ ցանց է Հարավային Կալիֆորնիայում: Նա նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի Առաջնորդության խորհրդի անդամ է և տարբեր պաշտոններում ծառայում է մի քանի  ոչ առևտրային կազմակերպություններում: Մունչերյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է իր բակալավրի աստիճանը բիզնեսի կառավարման ոլորտում:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել է 2015թ.:

    Լևոն Նազարյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Levon Nazarian

    Լևոն Նազարյան

    ԱՄՆ

    Լևոն Նազարյանը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանական հիվանդանոցի ճառագայթաբանության ամբիոնի պրոֆեսոր և փոխնախագահն է: Նա Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի, Գերձայնային բժշկության ամերիկյան ինստիտուտի և ճառագայթաբանների ընկերության անդամ է: Նազարյանը «Journal of Ultrasound in Medicine»-ի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև հանդիսանում է մի շարք այլ բժշկական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ, այդ թվում՝ Radiology, American Journal of Roentgenology և Ultrasound in Medicine and Biology-ի: Նա Երևանի պետական ​​բժշկական համալսարանի Գերձայնային ուսումնական կենտրոնի համահիմնադիրն է։ Նազարյանը Հարվարդի քոլեջի և Կոռնելի համալսարանի բժշկական քոլեջի շրջանավարտ է։ Նա բնակվում է Նյու Ջերսի նահանգի Չերի Հիլ քաղաքում՝ կնոջ՝ Կլաուդիայի և երեք երեխաների հետ։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Լենա Սարգիսյան
    ԿԱՆԱԴԱ
    Ավելին
    X
    Lena Sarkissian

    Լենա Սարգիսյան

    Կանադա

    Լենա Սարգիսյանը անշարժ գույքի զարգացման Byron Hill Corporation ընկերության ակտիվների կառավարման թիմի անդամ է և Զորյան ինստիտուտի ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի ծրագրերի զարգացման տնօրենը։ Նա նաև Տորոնտոյի ֆրանսիական դպրոցի առաջխաղացման հանձնաժողովի անդամ է, Dancemakers ժամանակակից պարային ընկերության տնօրենների խորհրդի համանախագահը, ինչպես նաև ՀԲԸՄ Արմեն-Օնտարիոյի տնօրենների խորհրդի անդամը: Սարգիսյանը լեզվաբանության և ֆրանսերենի մասնագիտությունների գծով բակալավրի աստիճան, խոսքի և լեզվի պաթոլոգիայի գծով մագիստրոսի աստիճան է ստացել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից: Նա նաև ռազմավարական առաջնորդության գծով վկայական է ստացել Տորոնտոյի համալսարանի շարունակական ուսումնասիրությունների դպրոցից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2015թ.:

    Վազգեն Յակուբյան
    ՀԱՅԱՍՏԱՆ
    Ավելին
    X
    Vasken Yacoubian

    Վազգեն Յակուբյան

    Հայաստան

    Վազգեն Յակուբյանը Leon A. Yacoubian Contracting ընկերության գործադիր տնօրենն ու սեփականատերն է, ինչպես նաև Սիրիայում տեղակայված Puzant & Leon Yacoubian Trading and Contracting ընկերության գլխավոր տեխնիկական տնօրենն ու գործընկերը: Յակուբյանը երկարամյա ծառայություններ է մատուցել սիրիահայ համայնքում՝ մասնավորապես ՀԲԸՄ-ում։ Անցյալում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ներկայումս հանդիսանում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահը: Յակուբյանը նախկինում եղել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Դամասկոսի Թեմի Գործադիր մարմնի ատենապետը և ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Դամասկոսի Գործադիր մարմնի ատենապետը։ Յակուբյանը քաղաքացիական ճարտարագիտության մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել Իլինոյսի համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2006թ.:

    Երվանդ Զորյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Yervant Zorian

    Երվանդ Զորյան

    ԱՄՆ

    Երվանդ Զորյանը «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգն է, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը: Նա Էլեկտրական և Էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի անդամ է, փորձարկման տեխնոլոգիաների խորհրդի նախագահն ու Journal on Design and Test of Computers ամսագրի գլխավոր պատվավոր խմբագիրը: Նա հեղինակել է ավելի քան 400 գիտական ​​աշխատություն, հինգ գիրք և ունի ԱՄՆ 42 արտոնագիր: Դոկտոր Զորյանը 2005 թ. արժանացել է Industrial Pioneer հեղինակավոր մրցանակին: Գիտական աշխատանքների համար Զորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։ Լինելով ՀԲԸՄ-ի ցմահ անդամ՝ ներկայումս վարում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ատենապետի պաշտոնը: Զորյանը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր- նախագահն է: Նա նաև ԱրմԹեք Կոնգրեսի ծրագրային նախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձու: Զորյանը ծնվել է Հալեպում, ներկայումս բնակվում է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2008թ.:

    Պատվավոր անդամ


    Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ
    Ամենայն Հայոց Կաթողիկոս
    ՀԱՅԱՍՏԱՆ

    Հոգաբարձուների խորհուրդ


    Վաչե Մանուկjան
    Նախագահ
    ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    Էրիկ Իսրայելյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Eric Esrailian

    Էրիկ Իսրայելյան

    ԱՄՆ

    Էրիկ Իսրայելյանը Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկության դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչէ և Թամար Մանուկեանների անվան բաժնի վարիչն է, Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի վարիչը: Նա ներգրավված է համալսարանի և գործընկերների միջև ռազմավարական պլանավորման մեջ՝ խթանելու առողջությունը, կրթությունը, սոցիալական ազդեցությունն ու մարդու իրավունքները: Իսրայելյանը նաև մի քանի շահույթ չհետապնդող կազմակերպությունների խորհուրդների անդամ է՝ ներառյալ Hammer Museum-ը, Fulfillment Fund-ը, XPRIZE-ը և Motion Picture & Television Fund (MPTF) հիմնադրամի կառավարիչների խորհուրդը: Նա նաև Survival Pictures-ի The Promise-ի համակառավարչն ու պրոդյուսերն է: Սովորել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում՝ ինտեգրատիվ կենսաբանության մասնագիտությամբ: Այնուհետև ավարտել է Լոմա Լինդա համալսարանի բժշկական դպրոցը: Նա հանրային առողջության մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան է ստացել Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանից:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016թ.:

    Արմեն Սարգսյան
    ՀԱՅԱՍՏԱՆ
    Ավելին
    X
    Armen Sarkissian

    Արմեն Սարգսյան

    Հայաստան

    Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թթ.։ Նա Լոնդոնում Eurasia House International-ի հիմնադիր նախագահն է, որը խթանում է քննադատական ​​երկխոսությունն ու համագործակցությունը քաղաքական և բիզնես առաջնորդների միջև: Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1997 թթ.: Նա 1991 թ. Լոնդոնում հիմնել է Արևմուտքում Հայաստանի առաջին դեսպանատունն ու մի քանի ժամկետով վարել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Սարգսյանը նաև Արևելք-Արևմուտք ինստիտուտի փոխնախագահն է և ունի պատվավոր և գործադիր պաշտոններ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Քենեդու անվան կառավարման դպրոցում, Հարվարդի համալսարանում, Չիկագոյի համալսարանի Հարիսի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների դպրոցում, Միջազգային տնտեսական դաշինքում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում և այլ հաստատություններում: Բացի այդ, նա մի քանի նշանակալի ներդրումային ընկերությունների հիմնադիր է, որոնք ներդրումներ են կատարում խոշոր բիզնես նախագծերում, հատկապես էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և անշարժ գույքի ոլորտներում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016թ.:

    Սեմ Սիմոնյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
     Sam Simonian

    Սեմ Սիմոնյան

    ԱՄՆ

    Սեմ Սիմոնյանը 1989թ.-ին դարձել է հեռահաղորդակցության Inet Technologies, Inc. ընկերության համահիմնադիրը, որը մասնագիտացած է ցանցերի կառավարման և բիզնես գործառնական լուծումների մեջ: 1994թ.-ին Inc. ամսագրի, Ernst & Young-ի և Merrill Lynch-ի կողմից ընտրվել է տարվա ձեռնարկատեր: Սիմոնյանը Էլլիս Այլենդ Պատվո շքանշանանակիր է։ Ներկայումս հանդիսանում է Epygi Technologies մասնավոր ամերիկյան ընկերության նախագահը, որի կենտրոնակայանը գտնվում է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Սիմոնյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա բակալավրի աստիճան է ստացել Տեխասի համալսարանից՝ Էլեկտրատեխնիկայի գծով: Ծնվել է Բեյրութում, ներկայումս բնակվում է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Սիմոնյանը Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրն ու ծրագրի մշակողն է:

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2000 թ.:

    Սինան Սինանյան
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Sinan Sinanian

    Սինան Սինանյան

    ԱՄՆ

    Սինան Սինանյանը Sinanian Developments, Inc.-ի նախագահն է, որը զբաղվում է անշարժ գույքի զարգացմամբ, գույքի կառավարմամբ և շինարարությամբ: Դեռ պատանեկան տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել ՀԲԸՄ-ում: Սինանյանը 1991-ից Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հոգաբարձուների խորհրդի ատենապետն է: Նա Փասադենայի ՀԲԸՄ Վաչէ եւ Թամար Մանուկեան դպրոցի հիմնադիրներից է և Հոգաբարձուների խորհրդի ատենապետը հիմնադրման օրվանից՝ 2006թ.: Սինանյանը նաև Լոս Անջելեսի «Արարատ» տան տնօրենների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Միացյալ հայկական հիմնադրամի և Գլենդելի Հայաստանի Տան խորհրդի նախագահը։ Նա Էլիս Այլենդ Պատվո շքանշանակիր է: Սինանյանը ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան քաղաքացիական ճարտարագիտության մասնագիտությամբ։ Նա ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում, իսկ 1983 թ.-ից կնոջ՝ Անժել Սարգիսյանի հետ բնակվում է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։

    ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 1992 թ.:

    Նախկին նախագահներ


    Լուիզ Մանուկյան-Սիմոն
    Ալեք Մանուկյան
    Արշակ Գարակէօզեան
    Զարեհ Նուբար
    Գալուստ Գյուլբենկյան
    Պողոս Նուբար

    Պատվավոր հոգաբարձուներ


    Նազար Նազարյան
    ԱՄՆ
    Ռիչարդ Մանուկյան
    ԱՄՆ
    Սարգիս Դեմիրճյան
    ԼԻԲԱՆԱՆ

    Գործադիր աշխատակազմ


    Անիտա Անսերյան
    Գործադիր տնօրեն
    ԱՄՆ
    Ավեին
    X
    Anita Anserian

    Անիտա Անսերյան

    Գործադիր տնօրեն | ԱՄՆ

    Անիտա Անսերյանը ներկայումս ՀԲԸՄ-ի գործադիր տնօրենն է: Այս կարևոր պաշտոնում նա պատասխանատու է ՀԲԸՄ-ի բոլոր ծրագրերի կառավարման և վերահսկողության համար՝ ներառյալ հաղորդակցությունը, զարգացումն ու կրթությունը: Անիտան իր կարիերան սկսել է ՀԲԸՄ-ում 1988թ.՝ որպես ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի ադմինիստրատոր: Նա նաև աջակցել է  Երևանում և Լոնդոնում Ամառային փորձառության ծրագրերի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաև եղել է ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների ցանցի ստեղծման շարժիչ ուժը: Անփոխարինելի է եղել նաև Անիտայի դերը ողջ աշխարհում ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերը տարածելու գործում: Նա ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան Բեյրութի Ամերիկյան համալսարանից: 

    Մարկ Գիտլեն
    Գլխավոր ֆինանսական տնօրեն և գործառնական տնօրենի պաշտոնակատար
    ԱՄՆ
    Ավելին
    X
    Mark Gitlen

    Մարկ Գիտլեն

    Գլխավոր ֆինանսական տնօրեն և գործառնական տնօրենի պաշտոնակատար | ԱՄՆ

    Մարկ Հ. Գիտլենը միացել է ՀԲԸՄ-ին 2016թ. ապրիլին՝ որպես Գլխավոր ֆինանսական տնօրեն և գործառնական տնօրենի պաշտոնակատար: Այս պաշտոնում նա պատասխանատու է ՀԲԸՄ-ի բիզնես գործառնությունների կառավարման համար՝ ներառյալ ֆինանսները, մարդկային ռեսուրսները, տեղեկատվական համակարգերը և անշարժ գույքը: 
    Մարկը միացել է ՀԲԸՄ-ին Citigroup-ում գործադիր տնօրենի և գլխավոր վարչական տնօրենի իր 28-ամյա կարիերայից հետո: Ի հավելումն Citigroup-ում բյուջետավորման, ֆինանսական հաշվետվությունների, վերլուծության և ծախսերի կառավարման իր պարտականություններին, Մարկը նաև ներգրավված է եղել միջֆունկցիոնալ առաջնորդության ամրապնդման, ինչպես նաև Citigroup-ի բազմաթիվ համաշխարհային բիզնեսների միջև գործընթացների և համակարգման բարելավման մեջ: Նա հաշվապահության և տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Բրիջպորտի համալսարանից, ինչպես նաև վկայագրված հանրային հաշվապահ է Նյու Յորք նահանգում:

     

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն