Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Learn To Earn Artsakh Program Mentor

    Սովորի՛ր եվ վաստակի՛ր

    Արցախի բարգավաճման ռազմավարություններ

    «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը Արցախում մարդկանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը միտված մասնագիտական զարգացման նախաձեռնություն է: 2019 թ.-ին մեկնարկած և մինչ օրս ավելի քան 1 000 մասնակից ընդգրկած ծրագիրը օգնում է կրթական տարբեր մակարդակ և հմտություններ ունեցող տեղացիներին բարելավել իրենց կյանքի պայմանները, զարգացնել մասնագիտական հմտությունները և մրցակցել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսություններում:

    Մարդկային կապիտալի և արդյունաբերության զարգացում

    Տաղանդավոր մարդկանց երկրում պահելու համար անհրաժեշտ է ստեղծել անձնական և մասնագիտական աճին նպաստող հնարավորություններ: Կարևոր է նաև ապահովել Արցախի մասնագետների և Հայաստանի ու արտերկրի գործընկերների միջև կապը: ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը համագործակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ՝ առաջարկելով անգլերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև հանրային հատվածի կարողությունների զարգացման, ձեռներեցության և հյուրընկալության կառավարման դասընթացներ: 

    Արցախում փոքր և միջին ձեռնարկությունների համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով մենք նաև աջակցում ենք հանրային ծառայողների մասնագիտական զարգացմանը: Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, ովքեր պատրաստակամ են զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու լեզվի իմացության մակարդակը։

    Առաջարկվող դասընթացները ենթակա են փոփոխության։ Առկա կամ գալիք դասընթացների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք գրել rozas@agbu.am էլ. հասցեին։

    ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի նախորդ մասնակիցների ավելի քան 80 %-ը մնացել է Արցախում՝ հավատարիմ լինելով սեփական կենսապահովման, արդյունաբերության աճի և վերակառուցման զարգացման համար ներդրումներ կատարելու հանձնառությանը:

    • Որպես մեղվաբույծ՝ ես գիտեմ` ինչպես օգտվել հողի բարիքներից: Որպես ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի մասնակից՝ ես սովորեցի, թե ինչպես կարող եմ ձեռք բերել գիտելիքներ և վարել առավել արդյունավետ և հաջողակ բիզնես: Դասընթացից հետո ստացա դրամաշնորհ, որն օգնեց ինձ գնել մեղրի քամիչ, տասներեք մեղվափեթակ և յոթ մեղվաընտանիք, ինչը թույլ տվեց մեծացնել գործունեությունս: Շնորհակալ եմ ՀԲԸՄ-ին այս հնարավորության համար:
      Արման Գրիգորյան, Ստեփանակերտ
      Ձեռներեցության դասընթացի մասնակից
    • Որպես տեղական ՀԿ-ի նախագահ, երախտապարտ եմ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի անգլերեն լեզվի և սոցիալական մեդիա մարքեթինգի/հաղորդակցության դասընթացների համար: Այդ դասընթացն ինձ օգնեց բարելավել մեր ՀԿ-ի գործունեությունն ու զգալիորեն մեծացնել կազմակերպության կարողությունը՝ հասնելու հնարավոր գործընկերներին, նվիրատուներին և շահառուներին:
      Իրինա Գաբրիելյան, Ասկերան
      Սոցիալական մեդիա մարքեթինգ/հաղորդակցություն և անգլերեն լեզվի դասընթացի մասնակից
    • Որպես Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական միգրացիայի նախարարության միացյալ սոցիալական ծառայության գլխավոր մասնագետ` ուրախությամբ ընդունվեցի «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի անգլերեն լեզվի և համակարգչային գրագիտության և հմտությունների դասընթացներին՝ բարելավելով համակարգչային գրագիտությունս և հաղորդակցվելու կարողություններս, ինչպես նաև հնարավորություն ունեցա հանդիպելու և կապվելու շատ հետաքրքիր օտարերկրացիների հետ:
      Լորետա Խաչատրյան, Ստեփանակերտ
      Պետական ծառայողների մասնագիտական զարգացման ծրագրի մասնակից
    • Ես ուզում էի էքսկուրսավար դառնալ՝ այցելուներին ցույց տալու մեր գեղեցիկ հայրենիքը: Անգլերեն լեզվի երկու մակարդակի դասընթացներն ու մասնագիտական վերապատրաստումն ինձ վստահություն ներշնչեցին ավելի ազատ և գրագետ անգլերենով շփվելու զբոսաշրջիկների հետ:
      Լիլիթ Իսրայելյան, Ստեփանակերտ
      Էքսկուրսավար և անգլերեն լեզվի մասնակից
    video thumbnail

    Մասնագիտական ​​զարգացման դասընթացներ

    18 տարին լրացած անձանց մրցակցային առավելությունն ապահովելու նպատակով մշակված «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են դասընթացներ, որոնց միջոցով նրանք տեղեկացվում են համապատասխան ոլորտների միտումների և զարգացումների մասին: Բացի դասախոսություններից, սեմինարներից և դասընթացներից, ուսումնական ծրագիրը ներառում է պրակտիկ դասընթացներ և ցանցային հնարավորություններ: Օրինակ,  ձեռներեցության ծրագրում ընդգրկված ուսանողները աշխատում են հրապարակային խոսքի և ներկայացման, ինչպես նաև ցուցահանդեսներին և մեդիա միջոցառումներին մասնակցելու հմտությունների զարգացման վրա:

    Ահա՛ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի առաջարկների մի քանի կարևոր կետեր.

    • Ձեռնարկատիրության դասընթացներ և թրեյնինգներ՝ ներառյալ մեկ տարվա մենթորություն
    • Անգլերեն լեզու (տարբեր մակարդակներ)
    • Բիզնես կառավարման հիմունքներ
    • Զբոսաշրջության և հյուրընկալության դասընթացներ
    • Թվային և սոցիալական մեդիա մարքեթինգ
    • Առաջնորդություն և անձնակազմի կառավարում
    • Առաջարկ-նախագծի պատրաստում
    • Արագաշարժության հիմունքներ և մտածելակերպ

     

    Աջակցե՛ք Արցախում տարվող մեր աշխատանքներին

    Արցախում ՀԲԸՄ նախաձեռնությունները բարելավում են հազարավոր անհատների առօրյան և հայտնաբերում նրանց ներուժը: 

    Իմացե՛ք ավելին մեր ընթացիկ ջանքերի և նախագծերի մասին:

    Նվիրաբերե՛ք
    Learn To Earn Artsakh Program

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն