
ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» ծրագիրը, Հայաստանում կանանց կարողությունների հզորացման միջոցով, Սփյուռքի կայացած մասնագետներին կապում է Հայաստանի և Արցախի մեր ծրագրերի շահառուների հետ՝ նպատակ ունենալով նրանց փոխանցել փորձ և հայրենիքում ձեռներեց կանանց համար ստեղծել աջակցության հնարավորություններ:
Մենթորները կարող են ներգրավվել տարբեր ձևերով՝ ըստ հասանելիության և փորձի:
Ճանաչելով մասնակիցների բազմազան կարիքները՝ ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» ծրագիրն ունի ճկուն կառույցներ, որոնք թույլ են տալիս անհատական մենթորություններ, ինչպես նաև մասնագիտացված դասընթացներ և սեմինարներ: Մենթորի մասնակցությունը Հայաստանում կարող է լինել առցանց, կամ առկա ձևաչափով:
Ողջունելի է տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությունը ծրագրին: Հնարավորության դեպքում, ըստ ուղղության, մենք մենթորներին կցում ենք ՀԲԸՄ «Կին Ձեռներցներ», կամ «Կին ծրագրավորողներ» ծրագրերի շահառուների հետ, որոնք մասնագիտական աջակցության կարիք ունեն: Օրինակ՝ ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության շահառուները ղեկավարում են տարբեր ոլորտների միկրո ձեռնարկություններ և կարող են առաջնորդություն փնտրել հետևյալ ոլորտներում.
Մենք խրախուսում ենք նաև ավելի լայն հնարավորություններ և փորձ ունեցող մենթորների ներգրավվումը ծրագրում: Սփյուռքի մասնագետների ղեկավարած աշխատաժողովներն ու դասընթացները ներառում են մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ հաղորդակցությունը, բանակցությունները, առաջնորդությունը, կոնֆլիկտների հարթումը, գործատու-աշխատակից հարաբերությունները, բիզնես ռազմավարությունները և այլն:
Եթե ցանկանում եք միանալ ծրագրին, լրացրե՛ք դիմում-հայտը: Հավելյալ հարցերի դեպքում գրե՛ք volunteer@agbu.org էլ. հասցեին:
ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությանը միացա 2020 թ.՝ զարգացնելու ձեռագործ զարդերի սեփական բիզնեսը: Մասնակցել եմ մի շարք մենթորության դասընթացների, որոնք ինձ տվել են իմ բիզնեսն ավելի արդյունավետ վարելու համար անհրաժեշտ հմտություններ: Ավելին, մենք հնարավորություն ենք ունեցել զարգացնելու մեր հմտությունները կոնֆլիկտների կառավարման և հաղորդակցության ոլորտներում, որոնք օգնել են ինձ կայանալ որպես առաջնորդ և թիմի ղեկավար»:
«Ինձ դուր եկավ մարքեթինգի և սոցիալական մարքեթինգի ոլորտներին ուղղված մենթորության դասընթացների շարքը, որոնք փոխեցին իմ մոտեցումներն ու պատկերացումները: Ես արդեն գիտեմ, որ մենթորների ուղղորդումներն ու խորհուրդներն ինձ կօգնեն հետագայում զարգացնել սեփական բիզնեսի մարքեթինգային ռազմավարությունը, ինչպես նաև արդյունավետորեն խթանել ապրանքանիշը»:
«Արտադրելով յուրօրինակ դիզայնով և հյուսվածքով ձեռագործ տիկնիկներ և զգեստներ՝ ես ուրախ էի հանդիպել նորաձևության ոլորտի նշանավոր մասնագետների հետ: Այն հմտությունները, որոնք ես ձեռք բերեցի նեթվորքինգի դասընթացից, օգնեցին ինձ վերանայելու սեփական գաղափարներն ու մոտեցումները: