ՀԲԸՄ Հայաստանն հայտարարում է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին
ՀԲԸՄ Հայաստանն հայտարարում է իր «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբերի հավաքագրման մասին։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել իրենց ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, կսովորեն կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել շուկայավարման ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումն ու հասկանալ մրցակցային առավելությունները: Բարձր առաջադիմություն ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը և դիմել դրամաշնորհի։
Ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր․
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- 18 և բարձր տարիքի են,
- ունեն բիզնես գաղափար,
- ունեն սկսնակ բիզնես,
- ունեն գործող բիզնես,
- գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:
Ծրագրին չեն կարող մասնակցել.
- վերավաճառողներ,
- գեղեցկության սրահներ,
- մարզասրահներ,
- սպասարկման ոլորտի այլ բիզնեսներ՝ հաշվապահական, հոգեբանական, դիզայներական, գովազդային գործունեություն ծավալող կազմակերպություններ,
- հասարակական կազմակերպություններ,
- բիզնես դասընթացավարներ և խորհրդատուներ,
- նույն անձինք մեկից ավելի բիզնես գաղափարներով,
- նույն բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ,
- նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ հանրային ծառայողներ,
- նրանք, ովքեր հաշվարկային հաշիվների վրա ունեն արգելանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, քանի որ դրամաշնորհը տրամադրվում է միայն անկանխիկ տարբերակով։
Դիմելու ընթացակարգը.
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ:
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվելու:
- Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվում):
- Դասընթացի լեզուն հայերենն է:
- Ծրագրի մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ.
Դասընթացներն իրականացվելու են Երևանում, շաբաթական 2 անգամ աշխատանքային օրերին, տևողությունը՝ 3 ժամ։ Հնարավոր է նաև դասընթացների կազմակերպում մարզերում։
Դիմումերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։
Դասընթացների տևողություն՝ 3 ամիս։
Դասընթացի փուլի սկիզբ՝ օգոստոսի 5, 2024 թ.։
Ընտրական 1-ին փուլի արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։
Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am |+374 60 722 235, +374 60 722 237:
Աշխատանքային ժամեր' 10:00-18:00 (երկուշաբթի-ուրբաթ):