
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր Կանանց հզորացման նախաձեռնության շրջանակներում հայտարարում է «Կին ծրագրավորողներ» ծրագրի չորրորդ խմբի հավաքագրման մասին։ Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․
Դասընթացների մանրամասներին ծանոթացե՛ք ստորև.
Դասընթացները կարող են փոփոխության ենթարկվել՝ խմբի կարիքներից ելնելով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցները ցույց տան, որ նա համապատասխանում է մեկ այլ դասընթացի համար։ Խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։
2․ Լրացուցիչ դասընթացներ․ Բացի բուն մասնագիտական դասընթացներից ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու հետևյալ լեկցիաներին և դասընթացներին․ Ա) Ծանոթացում ՏՏ ոլորտին (այն կօգնի հստակ գաղափար կազմել ՏՏ ոլորտին առնչվող տարատեսակ ուղղությունների և դրանց միչև կապերի մասին, տևողությունը՝ 12 ժամ), Բ) ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներ (մասնակիցները կսովորեն ինչպես օգտագործել Ասանա, Ջիրա, Թրելո, Կոնֆլուանս հարթակները, որոնք անհրածեշտ են ՏՏ ոլորտում աշխատելու համար, տևողությունը՝ 10 ժամ) Գ) Ինչպես լինել ազատ գրաֆիկով աշխատող (freelancer, տևողությունը՝ 3 ժամ) Դ) Լինքուս, Քլաուդ և ալգորիթմների առանձին դասընթացներ, ընդհանուր տևողությունը՝ 30 ժամ։
3․ Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ-ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ Գործարար էթիկա, Քննադատական մտքի ձևավորում, Ֆինանսական գրագիտություն, Ինքնավստահության ձեռքբերում, Ներկայացման հմտություններ և այլն։
4․ ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին, օրինակ, Լինքդինն է։ Այս դասընթացի շրջանակներում նաև կկազմակերպվեն դերային հարցազրույցներ։
5․ Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։
6․ Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ Քուիք Ստարթ ընկերության կողմից։
7․ ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։
Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ։ Ընդունելությունը բաց է նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։ Դասընթացները կսկսվեն 2023թ. հունվարի կեսից հետո։ Տեղերը սահմանափակ են։ Ընդունելությունը բաղկացած է չորս փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում, երկու հարցազրույց ծրագրի կազմակերպիչների և դասընթացավարների հետ։ Դիմում-հայտը լրացնելու համար այցելե՛ք այստեղ:
ՀԲԸՄ-ն իրավասու է չեղարկել/հետաձգել ծրագիրը կամ առանձին դասընթացներ՝ բավարար որակյալ դիմորդներ չունենալու պարագայում։
Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ տեղի կունենան նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, նոյեմբերի 8–ին՝ ժամը 12։00-ին, նոյեմբերի 11–ին՝ ժամը 16։00-ին, նոյեմբերի 14–ին՝ ժամը 17։00-ին և նոյեմբերի 18–ին՝ ժամը 17։00-ին: Առցանց հանդիպմանը կարող եք միանալ այստեղ:
Հանդիպումների ժամանակ ծրագրի պատասխանատուները կպատասխանեն դիմորդների բոլոր հարցերին։
Ծրագրի կրթական բաղադրիչի գործընկերն է Quick Start ընկերությունը։
Հետադարձ կապ`+374 (0) 60 72 22 16 կամ womencoders@agbu.am: