Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կանանց հզորացման իր նախաձեռնության շրջանակներում շարունակում է «Կին ծրագրավորողներ» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող ոլորտում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․
1. Մասնագիտական դասընթաց․ յոթերորդ խմբի համար ՀԲԸՄ–ն առաջարկում է հետևյալ հինգ մասնագիտացումները։ Դասընթացները անցկացվելու են հիբրիդային ձևաչափով շաբաթական 2-3 անգամ։ Դասընթացները կտևեն 6-ից-9 ամիս՝ կախված մասնագիտությունից։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին`
Digital Marketing․ Այսօր թվային մարքեթինգն ամենաարագ զարգացող և հեռանկարային ուղղություններից է, դասվում է ամենապահանջված մասնագիտությունների շարքին, և ըստ բոլոր վերլուծությունների և կանխատեսումների՝ այս միտումը կպահպանվի առաջիկայում և տեղական և աարտասահմանյան շուկաներում։
Սույն դասընթացը ներառում է մարքեթինգի բոլոր հիմնական ուղղությունների ուսումնասիրություն՝ մարքեթինգային ռազմավարություն, շուկայի հետազոտություն և զարգացում, մարքեթինգային հա հաղորդակցութթյուն և արդյունավետության հիմնական ցուցանիշների վերլուծություն։Դասընթացը խորանում է գովազդի և գովազդային տեխնիկայի մեջ՝ օգտագործելով տարբեր հարթակներ, ներառյալ տպագիր, թվային և սոցիալական մեդիայի հարթակները: Դասընթացը ընդգրկում է վաճառքի և դրա ուղիների (distribution channels) ուսումնասիրությունը՝ ներառյալ ուղղակի վաճառքը և էլեկտրոնային առևտուրը: Դասընթացը հնարավորություն է ընձեռում չափելու մարքեթինգային քարոզարշավի արդյունավետությունը՝ օգտագործելով վերլուծական գործիքներ: Դասըթացի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ անցնելով հեըևյա հղումով՝ An Introduction to Digital Marketing I Ծանոթություն Թվային Մարքեթինգի հետ
Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան.
- Անգլերենի իմացություն - B2 մակարդակ
- Լավ տրամաբանություն
Դասընթացի տևողությունը 195 ժամ է, և կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով ։
UI/UX - Product design․ UI/UX դիզայնը ապահովում է վեբկայքերում և հավելվածներում օգտագործողին տրվող ինտերֆեյսն ու փորձառությունը։ Այս մասնագիտության նպատակն է տրամադրել օգտատիրոջը գրավիչ, ինտուիտիվ և ինտերակտիվ ինտերֆեյսներ, որոնք իրենց հերթին օգտագործողին տալիս են հարմարավետություն տվյալ թվային պրոդուկտի և ծառայության հետ շփվելիս, որը կարևորվում է այսօրվա բարձր մրցունակ թվային աշխարհում՝ օգտատերերին ներգրավելու և որպես հաճախորդ պահելու համար: Կարող ենք ասել որ UI/UX դիզայնը միայն վիզուալի մասին չէ, այն բացի տեսողական գրավչություն ապահովելուց բացի նաև պատասխանատու է ֆունցիոնալության համար, առանց որի չի կարելի պատկերացնել ոչ մի թվային պրոդուկտ կամ ծառայություն։
UI/UX- ը ՀՀ ՏՏ ոլորտում պահանջված մասնագիտություն է, որի կիրառությունը ցանակացած թվային պրոդուկտում և ծառայությունում ավելի ու ավելի է կարևորվում։ Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ UI/UX մասնագիտության մեջ՝ չունենալով մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային փորձ։ Դասընթացի ավարտին ուսանողները կարող են աշխատանքի դիմել որպես Junior մասնագետ՝ լինելով մրցունակ և ունենալով շուկային համապատասխան մասնագիտական հմտություններ։ Դասըթացի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ անցնելով հետևյալ հղումով ՝An Introduction to UI/UX design I Ծանոթություն UI/UX դիզայնի հետ
Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան.
- Անգլերենի իմացություն – A2- B1 մակարդակ
- Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, լավ տրամաբանություն
Դասընթացի տևողությունը 156 ժամ է, և կազմակերպվելու է հիբրիդային ձևաչափով:
Data Analytics․ Տվյալների վերլուծությունը բազմամասնագիտական ոլորտ է, որն ընդգրկում է տվյալների համակարգված վերլուծությունը՝ օրինաչափություններ, միտումներ և մտքեր բացահայտելու համար, որոնք կարող են որոշումներ կայացնելու հիմք ծառայել տարբեր ոլորտներում։ Այն համատեղում է վիճակագրության, համակարգչային գիտության և բիզնես հետազոտման մեթոդները՝ հում տվյալները արժեքավոր տեղեկության վերածելու համար։ Այս գործընթացը սովորաբար ներառում է տվյալների հավաքագրում, մաքրում և պատրաստում, որին հաջորդում է վերլուծական մեթոդների կիրառումը՝ սկսած հիմնական նկարագրական վիճակագրությունից մինչև առաջադեմ մեքենայական ուսուցման ալգորիթմներ։ Տվյալների վերլուծությունը թույլ է տալիս կազմակերպություններին հասկանալ իրենց հաճախորդներին, օպտիմալացնել գործողությունները, հայտնաբերել աճի հնարավորությունները և նվազեցնել ռիսկեր։ Մեծ տվյալների դերի աճի հետ մեկտեղ վերլուծությունը դարձել է բիզնեսի կարևորագույն գործիք՝ առաջարկելով կանխատեսող գիտելիքներ, ռազմավարական պլանավորում և նորարարության հիմքեր։ Քանի որ տվյալները ավելի ու ավելի կենտրոնական տեղ են զբաղեցնում բիզնեսի ռազմավարություններում, տվյալների վերլուծության հմտությունների պահանջարկը շարունակում է աճել՝ դարձնելով այն ժամանակակից որոշումների կայացման գործընթացների կարևոր բաղադրիչ։
Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան.
- Անգլերենի իմացություն – A2- B1 մակարդակ
- Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, լավ տրամաբանություն
Դասընթացի տևողությունը 82 ժամ է, և կազմակերպվելու է մեծամասամբ հեռավար:
QA Automation․ Որակի ապահովման (QA) ինժեների հիմնական դերը ծրագրային ապահովման արտադրանքների փորձարկումն ու վավերացումն է, թերությունների հայտնաբերումը և խնդիրների մասին զեկուցումը մշակող՝ ծրագրավորողների թիմին: Ծրագրավորողները և որակի ապահովման մասնագետները նաև սերտորեն համագործակցում են, նախագծերի ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Որակի ապահովման ինժեներները օգտագործում են տարբեր փորձարկման մեթոդներ, ինչպիսիք են՝ ձեռքով թեստը կամ ավտոմատացված թեստը։ Նրանք նաև ստեղծում են թեստ պլաններ, թեստ սցենարներ և կատարում են վերլուծություն՝ որոշելու փորձարկման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի աղբյուրը: Ավտոմատացված թեստավորման համար ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկը Python-ն է։ Python-ը նաև արդի տեխնոլոգիական զարգացման թրենդների՝ արհեստական բանականության և ծրագրային ապահովման անվտանգության ոլորտներում է ամանետարածվածը։ Այն թույլ է տալիս գրել արագ և ճկուն ավտոմատացված թեստեր։ Այս դասընթացի արդյունքում մասնակիցը կստանա ամբողջական գիտելիքներ Python Test Automation-ի վերաբերյալ, նաև կյուրացնի ու կօգտագործի հայտնի Selenium WebDriver գրադարանը (Library) բազմաթիվ պրակտիկ օրինակներով, ինչպես նաև գիտելիքներ API թեստավորման վերաբեյալ:
Այս դասընթացին կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր ունեն.
- Manual QA -ի գիտելիքներ
- Անգլերենի իմացություն – A2- B1 մակարդակ
- Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտլելիքներ, լավ տրամաբանություն։
Դասընթացի տևողությունը 80 ժամ է, և կազմակերպվելու է մեծամասամբ հեռավար:
3D Modeling(Matrix Gold). Եռաչափ մոդելավորումը վիրտուալ մոդելներ ստեղծելու գործընթաց է, որը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ ցուցադրել տվյալ օբյեկտի ձևը։ MatrixGold-ը հզոր ծրագրային լուծում է, որը նախատեսված է հատուկ ոսկերչական դիզայներների և արտադրողների համար: Այն ապահովում է զարդերի բարդ և մանրամասն նմուշներ ստեղծելու, ինչպես նաև արտադրության գործընթացը կառավարելու գործիքների համապարփակ փաթեթ։ MatrixGold–ն առաջարկում է դիզայնի գործիքների լայն տեսականի, այդ թվում՝ պարամետրային մոդելավորում, քանդակագործության և մոդելավորման օրգանական գործիքներ։ Սա դիզայներներին թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել զարդերի ցանկացած նմուշներ։
Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան.
- Լավ տրամաբանություն և տարածական պատկերացում
- Անգլերենի A2-B1 մակարդակ
Դասընթացի տևողությունը 104 ժամ է և կազմակերպվելու է մեծամասամբ հեռավար:
Դասընթացների բովանդակություններին կարելի է ծանոթանալ ստորև.
Դրանք կարող են փոփոխության ենթարկվել խմբի կարիքներից ելնելով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցները ցույց տան, որ նա համապատասխանում է մեկ այլ դասընթացի։ Խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։
2. Լրացուցիչ դասընթացներ․ Բացի բուն մասնագիտական դասընթացներից ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու հետևյալ լեկցիաներին և դասընթացներին․ Ա) Ծանոթություն ՏՏ ոլորտին (այն կօգնի հստակ գաղափար կազմել ՏՏ ոլորտին առնչվող տարատեսակ ուղղությունների և դրանց միչև կապերի մասին), Բ) ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներ (մասնակիցները կսովորեն ինչպես օգտագործել Ասանա, Ջիրա, Թրելո, Կոնֆլուանս հարթակները, որոնք անհրածեշտ են ՏՏ ոլորտում աշխատելու համար) Գ) Ինչպես լինել ազատ գրաֆիկով աշխատող (freelancer) Դ)Արհեստական բանականության գործիքակազմ(կախված մասնագիտությունից)։
3․ Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ Գործարար էթիկա, Ֆինանսական գրագիտություն, Ինքնավստահության ձեռքբերում, Ներկայացման հմտություններ և այլն։
4․ ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին, օրինակ, Լինքդինն է։ Այս դասընթացի շրջանակներում նաև կկազմակերպվեն դերային հարցազրույցներ։
5. Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։
6. Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ Քուիք Ստարթ ընկերության կողմից։
7. ՀԲԸՄ–ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ–ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։
Դիմել կարող են 18 և բարձր տարիքի կանայք, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվում են Հայաստանում, ուսանող չեն (բացառությամբ ավարտական կուրսերի ), չունեն բարձր անձնական եկամուտ, չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Ընդունելությունը բաց է նոյեմբերի 18–ից մինչև դեկտեմբերի 10–ը՝ ժամը 11։00-ն։ Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://bit.ly/WomenCodersApplication:
Դասընթացները կսկսվեն 2025 թվականի փետրվարից։ Տեղերը սահմանափակ են (15–20 տեղ ամեն խմբում)։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում, հարցազրույց ծրագրի կազմակերպիչների և դասընթացավարների հետ։
ՀԲԸՄ–ն իրավասու է չեղարկել/հետաձգել ծրագիրը կամ առանձին դասընթացներ՝ բավարար որակյալ դիմում–հայտեր չստանալու պարագայում։
Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ տեղի կունենան նոյեմբերի 22–ին և դեկտեմբերի 2–ին՝ ժամը 11։00–ին հետևյալ հղումով՝ https://bit.ly/WomenCodersOnlineMeeting:
Հանդիպումների ժամանակ ծրագրի կազմակերպիչները կպատասխանեն դիմորդների բոլոր հարցերին։
Դասընթացները կազմակերպվում են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի և «Արդի» ակադեմիայի հետ համատեղ։
Հետադարձ կապ`+374 (0) 60 72 22 16 կամ womencoders@agbu.am: