ՀԲԸՄ-ն սատարել է սերունդների, որոնք ձգտել են ընդլայնել իրենց ներուժը բարձրագույն կրթության հետամուտ լինելու միջոցով: 1920-թթ. սկսած կրթաթոշակներ են տրամադրվում աշխարհի տարբեր երկրներում սովորող ուսանողներին: Մեր շրջանավարտները նպաստել են արդյունաբերության ձևավորմանը, համայնքների առաջնորդությանն ու հաջողության ձևավորմանը հայկական աշխարհում ու դրանից դուրս: Միացե՛ք երկամյա ծրագրին՝ ստորև ստուգելով թե արդյո՞ք համապատասխանում եք պայմաններին:
2021-2022 թթ. ուսումնական տարվա հայտերի ընդունումը փակված է։ Ներկայացման հարթակը կվերաբացվի 2022 թ. հունվարին հաջորդ տարվա համար:
Applications for the 2024-2025 academic year are open. Take this quick quiz to check your eligibility for our various scholarship offerings.
Scholarships | Award | Application Open | Application Deadline | Decisions Posted | ||
---|---|---|---|---|---|---|
US Scholarship (Graduate) | $5,000 (average) USD | Jan 01 | May 01 | Jul 01 | Իմացե՛ք ավելին | |
International Scholarship (Undergraduate/Graduate) | up to $3,000 (varied by country) USD | Jan 01 | Jun 01 | Aug 15 | Իմացե՛ք ավելին | |
Helen C. Evans Scholarship for Armenian Art and Culture (Graduate) | $5,000 USD | Jan 01 | May 01 | Jul 01 | Իմացե՛ք ավելին | |
Performing Arts Scholarship (Undergraduate/Graduate) | $1,000-$5,000 USD | Jan 01 | Jun 01 | Aug 01 | Իմացե՛ք ավելին | |
Religious Studies Scholarship (Graduate) | up to $5,000 USD | Jan 01 | Jun 01 | Aug 01 | Իմացե՛ք ավելին |
Խնդրում ենք ուշադիր կարդալ վերը նշված կրթաթոշակների առաջարկներն ու համապատասխանության հատուկ պահանջները:
Դիմելու վերջնաժամկետները խստորեն պահպանվելու են։ Վերը նշված ժամկետներից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերը համարվում են ներկայացված, երբ լրացվում են ամբողջությամբ: Բացառություններ չեն արվելու։
Բացի այդ, խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ կետերին-.
Նախկին կրթաթոշակառուներ / թարմացումներ
Այն ուսանողները, ովքեր նախկինում ստացել են ՀԲԸՄ-ի կրթաթոշակ ու բավարարում են համապատասխանության պահանջները և ովքեր հետաքրքրված են կրթաթոշակային որոշ բաժնով, կարող են դիմել ընդհանուր առմամբ երեք անգամ՝ երկարաձգման համար: Համակարգը կտարբերի նոր ու երկարաձգվող դիմորդներին՝ հիմնվելով հայտի համապատասխանության բաժնում տրված հարցերի պատասխանների վրա: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն ուսանողները, ովքեր նախկինում ստացել են ֆինանսական օգնություն ՀԲԸՄ-ից՝ դրամաշնորհի կամ վարկի տեսքով, վերոհիշյալը հաշվի է առնվում ու երկարաձգման իրավունքը որոշելիս հաշվվում է երեք ժամկետային կրթաթոշակի ժամկետում:
Կրթաթոշակներ Հայաստանում սովորելու համար
ՀԲԸՄ-ն ուղղակի ֆինանսական ուղղակի աջակցություն է տրամադրում Հայաստանի կրթական հաստատություններին, հիմնականում Հայաստանի ամերիկյան համալսարանին և Université Française en Arménie-ին: Այսպիսով, ՀԲԸՄ-ն անհատական կրթաթոշակներ չի տրամադրում Հայաստանում սովորող Հայաստանի քաղաքացիներին։
Մեր կրթաթոշակառուները մասնագիտական բացառիկ հաջողությունների են հասնում, նույնիսկ համաշխարհային մակարդակում: Ծանոթացեք նրանց տպավորիչ պատմություններին ՀԲԸՄ Insider ամսագրում:
Խնդրում ենք ծանոթանալ համապատասխանության պահանջներին և ՀԲԸՄ կրթաթոշակների մանրամասնություններին: Կարող եք նաև սեղմել «Ստուգել համապատասխանությունը» կոճակը: Եթե համապատասխանում եք, դուք կուղղորդվեք համապատասխան դիմումին:
Դիմելու վերջնաժամկետը տարբերվում է ըստ կրթաթոշակների բաժինների: Խնդրում ենք ծանոթանալ համապատասխանության պահանջներին, մանրամասն նկարագրություններին ու ժամկետներին:
Խնդրում ենք դիմել հղմանը, որը տրված է հայտի համակարգից ստացված հաստատման նամակում:
ՀԲԸՄ կրթաթոշակները հիմնված են թե՛ կարիքների և թե՛ արժանիքների վրա:
ՀԲԸՄ կրթաթոշակները տրվում են մեկ ուսումնական տարվա ընթացքում, ոչ թե կիսամյակի համար:
Տրամադրվող առավելագույն գումարը տատանվում է ըստ ՀԲԸՄ կրթաթոշակի բաժնի:
Դիմումները պետք է ներկայացվեն համալսարանից/քոլեջից ստացված պաշտոնական ընդունելության նամակից, կամ ուսումնառության առաջարկից հետո: ՀԲԸՄ-ն միջոցներ կբաշխի միայն այն բանից հետո, երբ գրանցումը հաստատվի համալսարանի կողմից: Ավելին, եթե ուսանողը ընդունվել կամ արդեն հաճախում է համալսարան, բայց ինչ-ինչ պատճառներով գտնում է, որ չի կարող շարունակել ուսումը, ՀԲԸՄ-ն չեղարկում է կրթաթոշակը:
Ոչ: ՀԲԸՄ դիմումների վերջնաժամկետները կիրառվում են խստությամբ: Նշված ամսաթվերից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտ ներկայացնելու համար ուսանողները պետք է լրացնեն յուրաքանչյուր բաժինը, ինչպես հրահանգված է, և վերբեռնեն բոլոր պահանջվող փաստաթղթերը: Բացառություններ չեն արվելու։
Ամբողջական հայտերն անցնում են ընտրովի վերանայման գործընթաց՝ հիմնված ակադեմիական գերազանցության, ֆինանսական կարիքի, հանրային և համայնքային ծառայության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայ համայնքում ներգրավվածությանը:
Ֆինանսական հատկացման նամակը փաստաթուղթ է, որը ցույց է տալիս համալսարանից, հիմնադրամից կամ կազմակերպությունից ստացված ցանկացած կրթաթոշակ(ներ) կամ օգնություն: Դիմումի Ֆինանսական տվյալների բաժնում ներկայացված կրթաթոշակների/վարկերի համար անհրաժեշտ են օժանդակ փաստաթղթեր: Ուսանողները պետք է ստանան այդ նամակը՝ խնդրելով այն համալսարանից, հիմնադրամից կամ կազմակերպությունից, որը տրամադրում է կրթաթոշակ/ֆինանսական օգնություն:
Համայնքային ծառայության տեղեկանքը լինում է նամակ տրված ինչ-որ մեկի կողմից, ով կարող է հաստատել, թե որքանով է ուսանողը ներգրավված համայնքում: Օրինակ, դա կարող է լինել ծխական քահանայից, ծրագրի կամ կազմակերպության գործավարից, որտեղ աշակերտը կամավոր տրամադրել է իր ժամանակը, կամ դպրոցում արտադասարանական գործունեության համակարգողից: Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախընտրելի է, որ համայնքային ծառայության տեղեկանքը լինի հայկական կազմակերպություններից, որոնց հետ ուսանողը ներգրավված է եղել:
Ոչ: ՀԲԸՄ կրթաթոշակների յուրաքանչյուր շրջան ունի իր վերանայման գործընթացը՝ բաշխման համար հասանելի միջոցների կանխորոշված բյուջեով: Դիմումները գնահատվում են ընտրության չափանիշներով և թեկնածուների ավելի մեծ թվի համեմատ:
Ոչ: Ցավոք, մենք չենք կարող պահել կրթաթոշակներ: Առկա հաշիվներով ուսանողները կարող են մուտք գործել նույն հավատարմագրերով և դիմել հաջորդ ուսումնական տարվա համար:
ՀԲԸՄ-ն մասնակի կրթաթոշակներ չի տրամադրում: Ուսանողները պետք է ընդգրկվեն լրիվ դրույքով կրթական ծրագրերում՝ ողջ ուսումնական տարվա համար (երկու կիսամյակ), որպեսզի կարողանան ՀԲԸՄ կրթաթոշակ ստանալ:
Այո՛։
Լրիվ դրույքով առցանց աստիճանի ծրագրերում ընդգրկված ուսանողները կարող են դիմել: Այդուհանդերձ, ՀԲԸՄ-ն ֆինանսական օգնություն չի տրամադարում կրթաթոշակների կամ ճամփորդական դրամաշնորհների տեսքով նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել համաժողովների, արտասահմանյան կիսամյակների, ոչ գիտական աստիճանի ծրագրային դասընթացների կամ նմանատիպ կարճաժամկետ կրթական կամ մասնագիտական փորձերի: Այսպիսով, նրանք, ովքեր գրանցված են այնպիսի անհատական առցանց դասընթացներում, որոնք չեն ենթադրում գիտական աստիճան, չեն կարող օգտվել:
Ոչ: ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն կրթաթոշակների կամ ճամփորդական դրամաշնորհների տեսքով չի տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել համաժողովների, արտերկրում անցկացվող կիսամյակային դասընթացների, ոչ դիպլոմային ծրագրային դասընթացների կամ նմանատիպ կարճաժամկետ կրթական կամ մասնագիտական փորձի:
Ոչ: ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն կրթաթոշակների կամ ճամփորդական դրամաշնորհների տեսքով չի տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել համաժողովների, արտասահմանյան կիսամյակային դասընթացների, ոչ գիտական աստիճանի հայցման ծրագրային դասընթացների, կամ նմանատիպ կարճաժամկետ կրթական կամ մասնագիտական փորձի:
ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի տարբեր բուհերին, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանին, Հայաստանի ֆրանսիական համալսարանին և Հայաստանի ամերիկյան համալսարանին: Ուսանողները կարող են կրթաթոշակների համար դիմել ուղղակիորեն վերևի հաստատություններին: ՀԲԸՄ-ն ուղղակիորեն կրթաթոշակներ չի տրամադրում Հայաստանում սովորող Հայաստանի քաղաքացիներին:
Խնդրում ենք տեսնել վերևի «Լրացուցիչ ռեսուրսներ» ներդիրը՝ այլ հայկական կազմակերպություններից կրթաթոշակ ստանալու հնարավորությունների մասին:
Ձգտելով ուսանողներին ուղղորդել դեպի ֆինանսական օգնության այլ աղբյուրներ, մենք հավաքել ենք որոշակի տեղեկատվություն մեր կրթաթոշակային ծրագրից դուրս կրթաթոշակների վերաբերյալ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ցուցակները չեն պահպանվում ՀԲԸՄ-ի կողմից: Օգտագործե՛ք սա որպես հղում ձեր սեփական ուսումնասիրության համար:
ՀԲԸՄ-ն առաջարկում է նաև հետևյալ կրթաթոշակային հնարավորությունները.
AGBU London Trust/Օքսֆորդի համալսարանի կրթաթոշակ
ՀԲԸՄ London Trust-ն աջակցում է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսի բաժինն ավարտած ուսանողներին՝ տարեկան մեկ ասպիրանտի համար կրթաթոշակային ծրագրին հինգ տարի ժամկետով: Այս կրթաթոշակը առանցքային դեր ունի հայկական մշակույթի և ժառանգության ուսումնասիրման համար: Առաջին կրթաթոշակը տրամադրվել է 2021թ. Հոկտեմբերին ու կգործի մինչև 2026 թ.: Երբ դիմորդները դիմեն MSt-ի համար, նրանք ինքնաբերաբար կքննարկվեն կրթաթոշակի համար: Դիմեք անմիջապես Օքսֆորդի միջոցով այստեղ:
Creative Armenia - AGBU Fellowship
Ստեղծագործական ոլորտների կինոգործիչները, երաժիշտները, գրողներն ու արվեստագետները կարող են դիմել կրթաթոշակների համար՝ ֆինանսավորման, մենթորության, առաջխաղացման և ռազմավարական աջակցության փաթեթ:
Առաջարկում է երկամյա Առաջնորդության զարգացման ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում են դասավանդելու փորձ ձեռք բերել:
ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը կառավարվում է կազմակերպության Նյու Յորքի Կենտրոնական գրասենյակից՝ ՀԲԸՄ-ի բազմաթիվ շրջանների ու մասնաճյուղերի օգնությամբ:
ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագիր
55 Արևելյան 59-րդ փողոց, 7-րդ հարկ
Նյու Յորք, NY 10022-1112
Հեռ.՝ (212) 319-6383
Ֆաքս՝ (212) 319-6507
Ծրագրի մասին կարող եք տեղեկանալ ուղղակիորեն կապվելով ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի թիմի հետ՝ գրելով scholarship@agbu.org էլեկտրոնային հասցեին: