Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En

    ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

    Կառուցելով կայուն հայրենիք

    Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմնաքարն առաջին հերթին մեր հավաքական ինքնության կենդանի դրսևորման ապահովումն է մի երկրի սահմաններում, որը միաժամանակ ինքնիշխան ազգային պետություն է և մեր նախնիների հայրենիքը: ՀԲԸՄ-ն աշխատում է հզորացնել երկիրը՝  վերելքի ուղին հարթող ենթակառուցվածքների և ռեսուրսների ապահովմամբ: Ազգակերտման այս ռազմավարությունները կարևոր նշանակություն ունեն երկարաժամկետ ազգային կենսունակության ու տնտեսական աճի խթանման համար: Ամենախոցելիներին ապահովություն ներշնչող մեր ցանցերով, աշխատանք փնտրողներին և հավակնոտ ձեռներեցներին տրամադրվող մեր աջակցությամբ ու կապերով կամրջում ենք նրանց համաշխարհային շուկաների հետ: Հայաստանի զարգացմանն ուղղված ՀԲԸՄ-ի հանձնառություններն արտացոլված են Միության ռազմավարական ծրագրերում, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի ու կայունության ապահովմանը։

    Senior dining centers

    Սոցիալական ծառայությունների մատուցում

    ՀԲԸՄ-ի՝ Հայաստանի խոցելի քաղաքացիներին աջակցող բազմաթիվ ծրագրերից են ՀԲԸՄ երեք բարեգործական ճաշարանները, որոնք ամենօրյա սնունդ են ապահովում ցածր եկամուտ ունեցող տարեցներին, ՀԲԸՄ հինգ Հայ կին կենտրոնները, որոնք բարեկեցություն են ապահովում հղի և մայրացած կանանց և նորածիններին: Մենք նաև միավորել ենք մեր ուժերը Կանանց աջակցության կենտրոնի հետ՝ ֆինանսավորելով ընտանեկան բռնության զոհերի հետ տարվող նրանց աշխատանքը:

    LEAP participant

    Ներդրումներ մարդկային կապիտալում

    ՀԲԸՄ-ն շոշափելի հնարավորություններ է ստեղծում Հայաստանում վերընթացի ապահովման համար։ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մեծահասակներին առաջարկում է շարունակական կրթություն, իսկ զբոսաշրջության և պետական կառավարման ոլորտներում աշխատողներին՝ վերապատրաստման դասընթացներ: Հայաստանում գենդերային բացը լրացնելու համար ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը մեկնարկեց ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» և ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրերը՝ ներգրավելով նաև տեղական և միջազգային փորձագետների:

    Ultrasound doctor

    Առողջությունը դիտարկելով որպես հարստություն

    Որակյալ և մատչելի առողջապահական խնամքի հասանելիությունը հիմնարար է Հայաստանում ընտանիքի կայունության և արտադրողականության բարձրացման համար: Այդ նպատակով ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Կլաուդիա Նազարյան գերձայնային բժշկության կենտրոնը բարձրացնում է ախտորոշիչ թեստավորման մակարդակը՝ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ և արևմտյան չափանիշներով վերապատրաստված բժշկական անձնակազի ներգրավմամբ, իսկ ՀԲԸՄ Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոնն էլ անվճար բժշկական խորհրդատվական ծառայություններ է մատուցում Սիրիայի հակամարտությունից հետո Հայաստանում ապաստանած սիրիահայերին: ՀԲԸՄ-ն նաև ներդրումներ է կատարում ամենատարբեր բժշկական ծրագրերում:

    Fields of hope

    Արդյունաբերության և ենթակառուցվածքների խթանում

    Զբոսաշրջությունը, նորարարական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնային ոլորտներն են: ՀԲԸՄ-ն օգնում է ընդլայնել և ներկայացնել այս ոլորտները ՀԲԸՄ Վիրտուալ կամուրջ և «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ Վիրտուալ կամուրջ ծրագիրը Սիլիկոնյան հովտի ներդրողներին կապում է Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների հեռանկարային ընկերությունների հետ: Գյուղատնտեսության ոլորտում մեր նախաձեռնությունները խթանում են ֆերմերների և հողատերերի ֆինանսական անկախությունը: Մենք նաև ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպիսիք են՝ վերակառուցվող գյուղերում ոռոգման խնդրի լուծման, դպրոցների վերակառուցման և նմանատիպ ծրագրերը:

    Համագործակցելով պետական ​​մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ ՀԲԸՄ-ն իրականացնում է ծրագրեր, որոնք ընդլայնում և զարգացնում են փոփոխությունների ձգտող համայնքների կարողությունները: Կարդացե՛ք Եվրամիության հետ մեր վերջին գործընկերության մասին, որն ուղղված էր Հայաստանում ՔՀԿ-ների ուսուցմանն ու զարգացմանը:

    • Ավերված գյուղերի վերականգնում՝ գյուղատնտեսական ռեսուրսներով, տներով և դպրոցներով:
    • Աղքատների ապրուստի ապահովում՝ արհեստագործական ուսուցման միջոցով:
    • Մասնագիտական բժշկական հաստատությունների հիմնում՝ Մարի Նուպար ակնաբուժարանի նման:
    • Ներդրում ենթակառուցվածքներում՝ Նուպարաշենի նման նոր վայրերի զարգացման համար:
    • Ներդրում ենթակառուցվածքներում՝ Նուպարաշենի նման նոր վայրերի զարգացման համար:
    • Հմտությունների զարգացում կենսական ազգային արդյունաբերություններում:
    • Խոցելի համայնքների կառուցում, որոնք հոգում են պայքարող թոշակառուների մասին:
    • Ապագա մայրերի առողջապահական կրթության միջոցով առողջ նորածինների խթանում:
    • Կանանց հզորացում՝ հանուն ֆինանսական անկախության
    • Հողի, վարկերի և գյուղտեխնիկայի միջոցով կայուն գյուղատնտեսական մշակում:
    • Կանանց հզորացում՝ ֆինանսական անկախության հասնելու համար:

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն