Հունիս 29, 2025
A- A+
Ընթերցված

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Հայոց ազգը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցնցում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհասփյուռ հայությանը։ Ինչպես նախկինում՝ մեր ժողովրդի պատմության ճգնաժամային պահերին, ՀԲԸՄ-ն կրկին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և ազգային միասնություն։

Իրադարձությունների զարգացումների ընթացքում կարևոր է վերահաստատել, որ պետք է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը, այնպես էլ համաշխարհային հետևորդներ ունեցող ﬔր Ազգային Եկեղեցու հստակ վարչակարգը, օրենքներն ու կանոնադրությունը։

Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտավորություններն առնչվում են երկրի կառավարմանն ու Հայաստանի Հանրապետությունում օրենքների պահպանմանը ժողովրդավարական գործընթացի շրջանակներում՝ հարգելով անհատների խոսքի ազատության իրավունքը։ Միևնույն ժամանակ, Եկեղեցին ունի իրավունք և պարտավորություն հոգևոր առաջնորդություն ցուցաբերելու հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը։  

Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հստակ տարանջատում են պետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերերն ու պարտավորությունները։ Թեև որևէ հաստատության կամ դրա ղեկավարության հասցեին կառուցողական քննադատությունը (կամ անհամաձայնությունը) ողջամիտ է, հակասահմանադրական միջամտությունն ու քայքայիչ հռետորաբանությունն անընդունելի են։

Ներկայիս կառավարությունն աշխատում է ապահովել Հայաստանի և իր քաղաքացիների խաղաղությունն ու բարօրությունը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհասփյուռ հայերի համար ծառայում է որպես հավատքի և ազգային ինքնության հենասյուն։ Եկեղեցին ավելի քան 1700 տարի հայ ժողովրդի համար եղել է ուղղորդող ուժ՝ դիմակայելով կայսրություններին, թագավորություններին, բռնապետական վարչակարգերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդի համակարգված բնաջնջման փորձին։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, մերժել պառակտումը և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ համախմբվելու փոխադարձ հարգանքի և համազգային շահերի շուրջ։ Մենք պետք է առաջ շարժվենք միասին, քանզի միությունը զորություն է, և միայն միասնական լինելով կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները։

 

The Armenian General Benevolent Union (AGBU) is the world’s largest non-profit organization devoted to upholding the Armenian heritage through educational, cultural and humanitarian programs. Each year, AGBU is committed to making a difference in the lives of 500,000 people across Armenia, Artsakh and the Armenian diaspora. Since 1906, AGBU has remained true to one overarching goal: to create a foundation for the prosperity of all Armenians. To learn more visit www.agbu.org.

Media Inquiries:
AGBU Press Office
55 East 59th Street
New York, NY 10022-1112
Phone: 212.319.6383
Email: communications@agbu.org