ՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար կազմակերպված հատուկ աղոթքի օրվան
Այս կիրակի՝ 2024 թվականի նոյեմբերի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչին ընդառաջ, աշխարհասփյուռ հայ հավատացիալները կմիանան 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և մեկ տարի առաջ Արցախի անօրինաբար կալանավորված առաջնորդների համար կազմակերպվող հատուկ աղոթքին:
Հատուկ աղոթքը կանցկացվի Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության համաժողովի (COP 29) նախօրեին, որն այս տարի անցկացվում է Բաքվում։ ՀԲԸՄ-ն միանում է այն միջազգային իրավունքի կազմակերպություններին, կառավարության ղեկավարներին և շրջակա միջավայրի պաշտպաններին, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանը որպես միջոցառման վայր ընտրելու վերաբերյալ։
Մենք և ողջ հայությունը լուրջ հարցեր ենք բարձրացրել առ այն, որ համաշխարհային առաջնորդները հավաքվելու են մի երկրում, որը մի շարք գործերով մեղադրվում է պատերազմական հանցագործությունների, ռազմագերիների նկատմամբ բռնության, էթնիկ զտումների և անմեղ քաղաքացիական անձանց դեմ պատերազմական այլ հանցագործությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաները խախտելու համար։
ՀԲԸՄ-ն կոչ է անում իր անդամներին և աջակիցներին համախմբվել աղոթքով և իրազեկություն բարձրացնել՝ հարգանքի տուրք մատուցելով այն 23 հայերի համար, ովքեր պաշտոնապես Ադրբեջանի կողմից գերեվարված են, ինչպես նաև բոլոր անհետ կորածների համար։
Մանրամասների համար դիմեք ձեր համայնքի Հայ Առաքելական Եկեղեցու թեմին կամ քահանային: