Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Child playing with robots through the TUMOxAGBU program

    ԹՈՒՄՈxՀԲԸՄ

    Ստեղծել և նորարարությունը ծառայեցնել հանուն ապագայի

    ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հետդպրոցական կրթական ծրագիր է, որը ստեղծարար մեթոդաբանության միջոցով ուսման նկատմաբ հետաքրքրություն ու պատասխանատվություն է սերմանում պատանիների շրջանակում։ Հայաստանում այս անվճար ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման միջոցառումներից, սեմինարներից և նախագծերի աշխատանոցներից, որոնք  ծառայում են 14 ուսումնական նպատակների՝ անիմացիա, խաղերի և ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, լուսանկարչություն և նոր մեդիա։

    Սկզբնական փուլում ՀԲԸՄ-ն աջակցել է Գյումրիի ԹՈՒՄՈ կենտրոնի հիմնադրմանը: Միությունն առ այսօր 2015թ.-ին մեկնարկած Ստեփանակերտի ԹՈՒՄՈxAGBU կենտրոնի ինստիտուցիոնալ գործընկերն է : Յուրաքանչյուր տարի ավելի քան 1 500 պայծառ և խոստումնալից հայ երիտասարդներ զինվում են իրենց ապագան կերտելու և տարածաշրջանի երկարաժամկետ բարգավաճմանը նպաստելու համար անհրաժեշտ հմտություններով և գործիքներով:

     

    Հայաստանյան դպրոցներում դասավանդվում են կարևոր հիմնական առարկաներ՝ մաթեմատիկա, լեզու և կենսաբանություն, իսկ ԹՈՒՄՈ-ն լրացնում է այդ կրթությունը՝ կենտրոնանալով 21-րդ դարի ռազմավարական հմտությունների վրա:

    Խոստում՝ հանուն ապագայի

    2021 թ. սեպտեմբերին ՀԲԸՄ-ն միացավ ԹՈՒՄՈ-ին, ստանձնելով հանձնառություն ընդլայնելու ծրագրի ցանցն ու այն դարձնելու համազգային՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդների: Հիսուն միլիոն դոլար արժողությամբ այս հավակնոտ նախաձեռնությունը կապահովի, որ առանց իրենց հայրենի քաղաքներից հեռանալու անհրաժեշտության, հայ երիտասարդները ձեռք բերեն կրթություն և մասնագիտություն՝ սկսած ծրագրավորումից և ռոբոտաշինությունից, հասնելով կինոարտադրություն և դիզայն: ՀԲԸՄ-ն պարտավորվել է համալրել 10 միլիոն դոլարի միջոցները, որոնք հավաքվել էին առաջին տարվա ընթացքում:

    video thumbnail

    Հայաստանյան դպրոցներում դասավանդվում են կարևոր հիմնական առարկաներ՝ մաթեմատիկա, լեզու և կենսաբանություն, իսկ ԹՈՒՄՈ-ն լրացնում է այդ կրթությունը՝ կենտրոնանալով 21-րդ դարի ռազմավարական հմտությունների վրա:

    Նկար
    Become a student

    Դարձի՛ր ուսանող

    Իմացե՛ք ավելին
    X

    Հայաստանի և Արցախի բոլոր ԹՈՒՄՈ կենտրոնների դռները բաց են 12-ից 18 տարեկան տեղի բնակիչների առջև:

    Գրանցվելու համար ուսումնասիրեք վայրերը՝ սեղմելով այստեղ: Պահանջվող դաշտերը լրացնելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում դուք հաղորդագրություն կստանաք  ձեր գրանցման ամսաթվով:

    Գրանցվելուց հետո ձեզ կհրավիրեն կողմնորոշիչ հանդիպման։ Բաց մի թողեք առիթը։ Հանդիպմանը դուք կիմանաք ԹՈՒՄՈ-ի ուսումնական ծրագրի բոլոր մանրամասնությունները, ինչպես նաև օգտակար տեղեկատվություն մասնակցության և վարքագծի կանոնների մասին:

    Նկար
    Join the camp

    Միացի՛ր ճամբարին

    Իմացե՛ք ավելին
    X

    ԹՈՒՄՈ ճամբարում պատանիները սովորում են նորագույն տեխնոլոգիաների կիրառում և դիզայն, բացահայտում հայկական մշակույթն ու կապվում աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ: Ամառային ծրագիրը գործում  է Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և 10-18 տարեկան ճամբարականների համար ապահովում ցերեկային գործունեություն:

    Թումո ճամբարի մասին ավելին՝ այստեղ:

    Նկար
    Lead a workshop

    Վարի՛ր սեմինար

    Իմացե՛ք ավելին
    X

    Եթե ​​դուք ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում փորձառու մասնագետ եք և ցանկանում եք աշխատել Հայաստանի ոգևորված պատանիների հետ, ԹՈՒՄՈ-ն պատրաստ է կապ հաստատել ձեզ հետ: Որպես սեմինարի ղեկավար, ձեր ճանապարհորդությունն սկսելու համար լրացրեք այս ձևաթուղթը:

    Նկար
    Donate to a center

    Նվիրաբերի՛ր կենտրոնին

    Իմացե՛ք ավելին
    X

    2010-թ.-ից  ՀԲԸՄ-ն ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցել է ծրագրի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ՝ սկզբում հիմնելով TUMOxAGBU Ստեփանակերտի կենտրոնը, ապա նախնական ֆինանսավորում տրամադրելով ԹՈՒՄՈ Գյումրի մասնաճյուղի հիմնադրման համար: Վերջերս մենք հայտարարեցինք խոշոր արշավի մասին, որի նպատակն է օգնել Հայաստանի և Արցախի հայ երիտասարդներն, առանց իրենց հայրենի քաղաքներից հեռանալու, ստանալ կրթություն և մասնագիտություն՝ սկսած ծրագրավորումից և ռոբոտաշինությունից մինչև ֆիլմարտադրություն և դիզայն:

    Միացե՛ք Հայաստանի և նրա երիտասարդության ապագայի հանդեպ մեր հանձնառությանը՝ մասնակցելով TUMOxAGBU նվիրահավաքի արշավին:

     

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն