Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • ՀԲԸՄ ամսագիր
    • Insider ամսագիր
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Միացե՛ք
  • Am
  • En
  • Նկար
    Women Coders Banner

    Կին ծրագրավորողներ

    Օգնելով տաղանդավոր կանանց մուտք գործել ՏՏ ոլորտ

    ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության «Կին ծրագրավորողներ» ծրագիրն օգնում է կանանց ձեռք բերել նոր գիտելիքներ, մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ և աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Ծրագիրը տրամադրում է ՏՏ ոլորտի դասընթացներ, որոնք օգնում են զարգացնել հմտություններն ու տիրապետել ժամանակակից գործիքներին, ինչպես նաև կապեր հաստատել ոլորտի առաջատար մասնագետների հետ։ 

    ՏՏ-ն ամենաարագ փոփոխվող ոլորտներից է։ Հետևաբար, ընդունելության յուրաքանչյուր շրջանի առաջարկվող դասընթացները կարող են տարբերվել նախորդից, քանի որ ՀԲԸՄ-ն պարբերաբար խորհրդակցում է ոլորտի մասնագետների և գործատուների հետ և դասընթացներ կազմակերպում ըստ տվյալ պահի մասնագիտացումների պահանջարկի։ Մինչ օրս դասավանդվել են React JS, Nօde JS, Angular JS, DevOps, PHP, Python, UI/UX Design, QA, IT Project Management, Product Management, HR in Tech դասընթացները:

    Բացի բուն մասնագիտական դասընթացներից, ծրագրի շահառուները հնարավորություն ունեն.

    • ծանոթանալ ՏՏ ոլորտին, դրան առնչվող տարատեսակ ուղղություններին և ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներին,
    • մասնակցել ալգորիթմների, Լինուքս և Քլաուդ համակարգերի վերաբերյալ լրացուցիչ դասընթացների,
    • մասնակցել թեմատիկ հանդիպումների, ինչպիսիք են՝ կիբերանվտանգությունը, ամպային հաշվարկները և դիզայն մտածողությունը,
    • տիրապետել նախագծերի կառավարման մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ Jira, Asana, Confluence, Trello, 
    • զարգացնել փափուկ հմտությունները (soft skills)՝ օգտվելով ՀԲԸՄ-ի պատրաստած կարճ տեսադասընթացներից,
    • աշխատել ՄՌԿ մասնագետի հետ՝ կազմելու գրագետ ինքնակենսագրական և ձեռք բերելու հարցազրույցը հաջող անցնելու հմտություններ,
    • զարգացնել՝ որպես ֆրիլանսեր ժամանակը ճիշտ կառավարելու հմտությունները,
    • ստանալ մասնագիտական խորհրդատվություն սփյուռքի փորձագետների կողմից:

    Ծրագրի ավարտին քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ, որոնք աշխատաշուկա մտնելու իրենց այցեքարտը կդառնան։  

    Դիմե՛ք

    Ծրագրի հինգերորդ խմբի ընդունելությունը բաց է մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն։

     

    ԴԻՄԵ՛Ք
    • ՏՏ ուսուցում
    • Մենթորություն
    • Աշխատանքի տեղավորման աջակցություն
    • Խոսակցական անգլերենի դասընթացներ
    • Կապերի ստեղծում

    Նախորդ խմբերի մասնակիցների 70%-ը ծրագրին մասնակցելուց հետո աշխատանք է գտել ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում։

    Ծրագրին դիմելուց հետո դիտարկվում են դիմորդների կարողությունները, ակնկալիքները, գիտելիքներն ու հմտությունները, որից հետո մասնակիցներն ընդգրկվում են առաջարկվող դասընթացների իրենց համապատասխանող խմբում։ Խնդրում ենք հետևել թարմացումներին:

    video thumbnail
    video thumbnail

    Ծրագրի վերջին խմբի մասնակիցների 60%-ը Հայաստանի մարզերից են եղել։

    • «Ծրագրի միջոցով ես սկսեցի վստահել իմ ուժերին և ապավինել սեփական աշխատանքին։ Սովորեցի աշխատանքում կիրառել քննադատական մտածողություն, և, որպես որակի ապահովման մասնագետ, առաջադրանքներում սկսեցի ցուցաբերել կառուցողական մոտեցում։
      Անահիտ Առուստամյան, Ճամբարակ
    • «Երախտապարտ եմ այս ծրագրին, որն ինձ կապեց խելացի, խիզախ և օրինակելի կանանց հետ: ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունն օգնել է ինձ նոր բարձունքների հասնել»:
      Հեղինե Խարազյան, Երևան
    • «Ես երբեք չեմ մոռանա՝ պատերազմի մութ օրերին, երբ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը մեր գլխավերևում էին, ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն ինձ օգնում էր կենտրոնանալ նպատակներիս վրա և հույսով լցվել: Դասընթացների և մենթորության միջոցով ես ծանոթացա մի շարք բանիմաց կանանց հետ, ովքեր նույնպես իրենց ներդրումն ունեցան իմ մասնագիտական զարգացման մեջ»։
      Արփինե Ալավերդյան, Գորիս
    Women Coders Logo

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն