ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) երիտասարդական երկու կառույցներ` Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խումբը և Երևանի սկաուտական շարժման անդամները, “Նվիրիր կյանք” հիմնադրամի հետ համատեղ մարտ-ապրիլ ամիսներին անցկացրին միջոցառումների շարք օգնելու արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին ՀՀ-ում: Միջոցառումների նպատակը ոչ միայն այս հիվանդության մասին հանրային տեղեկացվածության բարձրացումն էր, այլ նաև այնպիսի կարևոր ու անհրաժեշտ սարքավորման ձեռքբերումը, ինչպիսին արյան ցենտրիֆուգն է: Առաջին միջոցառումը, որը կոչվում էր “Երեխաները երեխաների համար”, տեղի ունեցավ մարտի 29-ին Երևանի Լա Բուշոն ռեստորանում, որտեղ կազմակերպվեց Գյումրիի Նանսենի անվան մանկատան երեխաների և “Սևադա” արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Հրավիրյալներն ու պատահական անցորդները առիթ ունեցան ծանոթանալու այս տաղանդավոր երեխաների աշխատանքներին և, գնելով դրանք, իրենց համեստ ներդրումն ունենալու լեյկոզով հիվանդ երեխաներին աջակցելու գործում: Աշխատանքները ռեստորանում ցուցադրված մնացին մինչև ապրիլի 3-ը: Այս շարքի 2-րդ միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 3-ին “Գիզա” ակումբում` մասնակցությամբ այդ օրերին Երևանում գտնվող ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ամերիկահայ գրող Մարգարիտ Աճեմյան-Ահներտի: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի անդամ և “Հայ սուպերսթար-4” նախագծի հաղթող Րաֆֆի Օհանյանը: Երկու միջոցառումների արդյունքում հանգանակվեց 3,026,000 ՀՀ դրամ, որն էլ կրկնապատկվեց ՀԲԸՄ անանուն նվիրատուների կողմից` կազմելով 6,052,000 ՀՀԴ: Այս գումարով ձեռք բերված բժշկական սարքավորումը կտրամադրվի “Նվիրիր կյանք” հիմնադրամին: Միջոցառման կազմակերպիչներն իրենց երախտագիտությունն են հայտնում բոլոր մասնակիցներին ու նվիրատուներին այս նախաձեռնությանն աջակցելու համար:

 

 

FAQ header 1

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵԱ-ՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՈՒՏՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՅԱՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: