ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Բացելով աշնանային նոր աշխատանքային շրջանը և շարունակելով պարբերաբար կազմակերպվող հան-դիպումների շարքը հայտնի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հետ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան խումբը, սեպտեմμերի 14-ին, հանդիպեց քաղաքական վերլուծաբան, թուրքագետ, ԵՊՀ դասախոս և Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանի հետ: Շաքարյանը հանդես եկավ Թուրքիայի արտաքին քաղաքականության և դիվանագիտության, հայ-թուրքական հարաբերու-թյունների, դրանց վերջին զարգացումների և հետագա կանխատեսումների մասին երկժամանոց դասախո-սությամբ: Դասախոսությունը բաց էր հասարակության լայն շրջանակների համար, ուստի հանդիպմանը մասնակցեցին բոլոր հետաքրքրվողները: Դասախոսու-թյան ավարտից հետո եղան ակտիվ հարց ու պատասխան և քննարկումներ, որի ժամանակ ԵԱ-ները բարձրացրին իրենց հուզող ու հետաքրքրող հարցերը, արտահայտեցին իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների, “ֆուտμոլային դիվանագիտության”, հայթուրքական սահմանի բացման, դրա տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպում-ների կազմակերպումը ԵԱ-ների գործունեության մի մասն է կազմում և այսուհետ նույնպես կրելու է շարունակական բնույթ:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: