ԵԱ ԵՐԵՎԱՆ

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժները (ԵԱ) աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԵԱ խմբերի և աջակիցների զարգացող ցանց է, որի նպատակն է հայկական ինքնության և ժառանգության պահպանումը 22-40 տարեկան հայ երիտասարդների շրջանում:

Վարելով բաց քաղաքականություն` ԵԱ-ների համաշխարհային ցանցը խրախուսում է երիտասարդներին ընդգրկվել և ներգրավվել իր գործունեության մեջ և արդեն իսկ ձեռք է բերել միջազգային ճանաչում համայնքային կյանքի և ազգային պատկանելության զգացումների տարածման համար:

Այսօր ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժներն իրենց տեսակի մեջ հանդիսանում են ամենամեծ հայկական ԵԱ ցանցը:

Փորձելով ապահովել դրական տեղաշարժեր` ԵԱ շարժումը սկիզբ առավ 1995թ.-ին` հիմնելով իր առաջին խումբը Լոս Անջելեսում:

Այդ օրվանից ի վեր ցանցն ընդլայնվել է` կազմավորելով խմբեր Հյուսիսային Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Օրինջ Քաունթիում, Լիբանանում, Ֆիլադելֆիայում, Փարիզում, Պլովդիվում, ՍոֆիայումԲոստոնում, Տորոնտոյում, Լոնդոնում, Երևանում, Ավստրիայում, ԲրազիլիայումՎաշինգտոնումԲուենոս Աերեսում, Մոնրեալում, Համբուրգում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Մարսելում, և Չիկագոյում` համագործակցելով Մոսկվայում գործող ՍԻՎԱՄ և Ֆրանկֆուրտում գործող ՀԱՅՔ կազմակերպությունների հետ.

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբին միանալու համար լրացրեք գրանցման թերթիկը :


 

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿ ԵՆ ՀԻՄՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Մարտի 27-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ մասնակցելու իրենց իսկ հիմնած համակարգչային դասասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Երիտասարդներին դիմավորեցին Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանը, գյուղապետարանի աշխատակիցներն ու գյուղի երեխաները, ովքեր մեծ անհամբերությամբ էին սպասում դասասենյակի բացմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի ղեկավար Հարություն Պողոսյանը: Շնորհակա-լական խոսք ուղղեց նաև գյուղապետ Վաչիկը, որը ողջ համայնքի անունից երախտագիտության խոսքեր ասաց ՀԲԸՄ ԵԱ-ներին: Համակարգչային սենյակի համար տարածքը տրամադրել էր Խաչիկի գյուղապետարանը: ՀԲԸՄ ԵԱ-ներն իրենց կողմից սենյակին տրամադրել են համակարգիչներ, տպիչ, ֆաքս և պատճենահանող մեքենա, և կահույք: Ծրագրին իրենց աջակցությունն են բերել նաև ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Միացյալ Արաբական Էմիրությունների թիմը: “Մեր ծրագրերի հերթական հանգրվանը Վայոց Ձորի Խաչիկ գյուղն է, որի գյուղապետը սենյակ է տրամադրել` գյուղի երիտասարդների համար տեղեկատվական կենտրոն բացելու նպատակով: Մինչ այսօր որևէ նյութ տպելու կամ ինտերնետից օգտվելու համար երիտասարդները հասնում էին շրջկենտրոն: Մեր նպատակն է գյուղերում ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդները մնան և աշխատեն այնտեղ”, ասաց ՀԲԸՄ ԵԱ Երևանյան թիմի համակարգող Աննա Աղաջանյանը: Խումբը կընդլայնի իր գործունեությունը` իրականացնելով բնապահպանական ծրագիր մեկ այլ գյուղում, որպեսզի այնտեղ ևս երիտասարդները զբաղմունք և եկամուտի աղբյուր ունենան և չմտածեն գյուղը լքելու մասին: Միության երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմն ստեղծվել է 2007-ին: Այն իրակա-նացնում է կրթական, մշակութային և սոցիալական գործունեություն Հայաստանում և Արցախում:

 
Դուք այստեղ եք՝ Home ԵԱ ԵՐԵՎԱՆ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿ ԵՆ ՀԻՄՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: