Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    ANI Language page banner

    ԱՆԻ լեզվի ուսուցում

    Լեզվական հմտությունների ձեռքբերում

    ՀԲԸՄ «ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագրի մասնակիցները Հայաստանի աշխատաշուկայի նոր և խոստումնալից սերունդն են՝ լի կամքի ուժի, վերելքի և հաջողության պատմություններով։ Նրանց թվում են աշխատաշուկա վերադարձող կանայք, սեփական ապագան վերակառուցող արցախցիներ և մասնագետներ, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց հմտությունները։ Եվ այս համայնքն ընդլայնվում է ամեն ամիս։

    «ԱՆԻ» լեզվի ուսուցման  ծրագիրն  ընդլայնում է մասնակիցների հնարավորությունները՝ աշխատելու միջազգային հարթակներում և առաջխաղացնելու իրենց բիզնեսը անգլիախոս շուկաներում:

    Ովքե՞ր են մեր մենթիները

    ՀԲԸՄ Հայաստանն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց մասնակիցներն օգտվում են «ԱՆԻ» լեզվի ուսուցման ծրագրից։ Ծրագրի ընդլայնմանը զուգընթաց՝ շահառուների ցանկը շարունակաբար աճում է. այսօր այն արդեն ներառում է նաև մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ՀՀ պետական համակարգի մասնագետներին։

    Անի ծրագրի շահառու դառնալը շատ դյուրին է.

    Փաստ:

    Երկրորդ լեզվի սահուն իմացությունը բարելավում է աշխատանքի հեռանկարներն ու վաստակելու հնարավորությունները:

    Մենթորության մասնակիցներ

    ՀԲԸՄ Հայաստանը ղեկավարում է բազմաթիվ ծրագրեր, ներառյալ Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ»-ը և ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ»-ը: Այս երկու ծրագրերի մասնակիցները, ի լրումն Արցախում ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրում ընդգրկված կանանց, օգտվում են «ԱՆԻ» լեզվի դասընթացներից, իսկ շահառուների թիվն ամեն ամիս աճում է:

    Փորձը մեծացնում է անհատների՝ միջազգային ոլորտներում աշխատելու և իրենց բիզնեսն անգլիախոս շուկաներ ընդլայնելու հնարավորությունները:

    • Այս ծրագիրն օգնում է մասնակիցներին ձևավորել վստահություն և հմտություններ, որոնք այլ կերպ դժվար կլիներ ձեռք բերել: Իմ ծրագրի մասնակիցը շատ մոտիվացված, նվիրված և աշխատասեր անձնավորություն էր: Ես տպավորված էի նրա տեսլականով և ոգեշնչվում էի նրանից յուրաքանչյուր զրույցից հետո:
      Սյուզան Աթոյան, Կալիֆորնիա, ԱՄՆ
      Ծրագրի մենթոր
    • Այս ծրագրին մասնակցելու հնարավորությունն ստեղծվեց այն ժամանակ, երբ բախվեցի մի շարք մարտահրավերների իմ բիզնեսում, ներառյալ անգլերենով շփվելու անհրաժեշտությունը: Այսօր վստահ եմ, որ իմ լեզվական իմացությունը կօգնի ինձ հաղթահարել արգելքը:
      Անի Գանջալյան, Լոռու մարզ, Վանաձոր
      Ծրագրի մասնակից
    • Մեր պարապմունքներից հետո իմ ուսանողը որոշեց շարունակել անգլերենի կատարելագործումը: Ես հպարտ եմ, որ մեր դասերը նրան մղեցին կատարել այս կարևոր քայլը, որը, անկասկած, կօգնի նրան ընդլայնել իր բիզնեսն ու լրացուցիչ վստահություն հաղորդել հաջողակ ձեռներեց դառնալու համար:
      Թանիա Էջուրյան, Նիկոսիա, Կիպրոս
      Ծրագրի մենթոր
    • Իմ բիզնեսի համար հաճախ եմ մասնակցում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, որոնցում աշխատանքային լեզուն անգլերենն է: Այս ծրագիրը շատ արդյունավետ էր, որն օգնեց ինձ բարելավել լավ հաղորդակցվելու և անգլերենով արհեստավարժ կերպով արտահայտվելու իմ կարողությունը:
      Միքայելա Մարգարյան, Երևան, Հայաստան
      Ծրագրի մասնակից
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն