Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    A kid coloring the Armenian Alphabet on a pc

    «Արմատ» ծրագիր

    Հաղորդակցվենք և միասին ուսումնասիրենք

    Վիրտուալ հանդիպում, որտեղ երիտասարդները կարող են հաղորդակցվել և ընկերանալ՝ միաժամանակ բացահայտելով իրենց արմատներն ու ժառանգությունը: ՀԲԸՄ «ԱՐՄԱՏ» ծրագիրն ամենամսյա առցանց հանդիպումների միջոցով 8-12 տարեկան հայ երիտասարդներին աշխարհի տարբեր կողմերից համախմբում է ապահով և գրավիչ միջավայրում: Ուսուցիչների ղեկավարությամբ մասնակիցները թերթում են մեր պատմության և մշակույթի նշանակալի էջերն ու բացահայտում Հայաստանի մասին նոր փաստեր և թաքնված գանձեր։ Նրանք հանդիպում են հայտնի և հաճելի հյուր-զրուցավարների հետ, ձևավորում սոցիալական հմտություններ և ստեղծում ամուր կապեր:

    Ամեն ամիս երեխաները գործնականում սկսում են վիրտուալ մշակութային ճանապարհորդություն, որը ներառում է պատմություն, գրականություն, երաժշտություն, լեզվի ուսումնասիրություն և այլն: Ինտերակտիվ հաղորդակցությունների, զվարճալի խաղերի և քննարկումների միջոցով նրանք խորը պատմություններ են հայտնաբերում տարբեր մարդկանց և վայրերի մասին:

    • Ժառանգության հյուսված թելեր
    • Միակ Կոմիտասը
    • Լեզուն կապեր է ստեղծում

    Միացե՛ք մեր առցանց հանդիպումներին

    Առցանց հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր  ամսվա կիրակի օրերին, հիմնականում անգլերենով: Յուրաքանչյուր թեմայի համար նշանակվում են տարբեր ժամանակացույցներ՝ ավելի մեծ  մասնակցություն ապահովելու նպատակով:

    Գրացվե՛ք
    • Welcome to Armat Armenian
    • Հայ երաժշտության գանձերը
    • Հայ մեծագույն մարզիկները
    • Հայկական ոգեշնչող առակներ

    Այս ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք նամակ ուղարկել armat@agbu.org էլ.հասցեին:

    Բացահայտե՛ք հայկական մշակույթն ու ժառանգությունը «Արմատ»-ի միջոցով

    Նկար
    Armenian Khachkars

    Հայկական խաչքարերը

    Խաչքարերը եզակի քարային հուշարձաններ են, որոնք խորհրդանշում են հայկական մշակույթն ու ինքնությունը։
    Իմացե՛ք ավելին
    X

    Խաչքարերը եզակի քարային հուշարձաններ են, որոնք խորհրդանշում են հայկական մշակույթն ու ինքնությունը։ Ծրագրի վրա հիմնված այս դասընթացի միջոցով երեխաները խաչքար պատրաստելու ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում նրանք ստեղծում են իրենց սեփական խաչքարերն ու ուսումնասիրում զվարճալի փաստեր խաչքարերի մասին, ներառյալ դրա չորս կողմերի խորհրդանիշը, հայկական ծաղկած խաչը, հավերժության նշանը, որոշ այլ մոտիվներ և այլն: 

    ԴԻՏԵ՛Ք ԵՎ ՆԵՐԲԵՌՆԵ՛Ք ԴԱՍԻ ՊԼԱՆԸ

    Նկար
    Henrik Mkhitaryan

    Հայ մեծագույն մարզիկները

    Հայ մարզիկներն իրենց հետքն են թողել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։
    Իմացե՛ք ավելին
    X

    Հայ մարզիկներն իրենց հետքն են թողել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Այս գրավիչ և վիկտորինայի վրա հիմնված դասը կհարստացնի երեխաների գիտելիքները հայ մարզիկների մասին, ովքեր մեծ նվաճումների ու հաղթանակների են հասել տարբեր մարզաձևերում, այդ թվում՝ ծանրամարտում, ըմբշամարտում, շախմատում, ֆուտբոլում, բռնցքամարտում, թենիսում և մարմնամարզությունում:

    ԴԻՏԵ՛Ք ԵՎ ՆԵՐԲԵՌՆԵ՛Ք ԴԱՍԻ ՊԼԱՆԸ

    Նկար
    The Art of Armenian Taraz

    Հայկական տարազները

    Հայկական տարազներն իրենց հարուստ ու դարավոր պատմությամբ արտացոլում են հայերի ժառանգությունն ու ավանդույթները։
    Իմացե՛ք ավելին
    X

    Հայկական տարազներն իրենց հարուստ ու դարավոր պատմությամբ արտացոլում են հայերի ժառանգությունն ու ավանդույթները։ Այս դասի ընթացքում երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական ունակությունները՝ նախագծելու իրենց հայկական տարազը՝ օգտագործելով տարբեր հայկական նախշեր, զարդանախշեր և գույներ: Այս գրավիչ դասի ընթացքում նրանք նաև կսովորեն սիմվոլիզմի և տարբեր տարրերի մասին, որոնք օգտագործվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանացի տարազների համար և շատ ավելին:

    ԴԻՏԵ՛Ք ԵՎ ՆԵՐԲԵՌՆԵ՛Ք ԴԱՍԻ ՊԼԱՆԸ

    Դասընթացների ծրագրի ամբողջական փաթեթի համար՝ ներառյալ խաղերը, մրցույթները, տեսանյութերն ու աշխատաթերթերը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ armat@agbu.org.

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն