Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    AGBU WE Participant with her products

    ՀԲԸՄ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Հզորացում և կրթում

    Հաշվի առնելով Հայաստանի բնակչության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կարիքները՝ ՀԲԸՄ-ն ստեղծել է այնպիսի հնարավորություններ, որոնք առավել ներառականություն, վերընթաց շարժունակություն և անհատական ​​հաջողություններ են ապահովում: Այս ռազմավարական ծրագրերի նպատակը կայուն և ինքնաբավ տնտեսության ստեղծումն է, որը խթանում է հասարակության արագ բարգավաճումը:

    Հայության կյանքի որակի բարձրացմանը միտված մեր հանձնառությունները ցայտուն կերպով դրսևորվել են վերջին հարյուրամյակի ընթացքում՝ փոփոխվող ժամանակների հետ առավել զարգանալով և ընդարձակվելով: Հայաստանի անկախության հռչակման տարում՝ 1991 թ., ՀԲԸՄ-ն հիմնեց Հայաստանի ամերիկյան համալսարանն ու դրանից հետո մեկնարկեց կրթական ու հմտությունների զարգացման մի շարք ծրագրեր՝ ողջ երկրով մեկ խթանելով տղամարդկանց, կանանց և երեխաների զարգացումը:

    Հաջողության հնարավորությունների ստեղծում

    ՀԲԸՄ ծրագրերը եզակի առավելություն ունեն. կապը սփյուռքի հետ: Մեր հսկայական գլոբալ ցանցը պարարտ հող է մենթորների, խորհրդատուների և Հայաստանում զարգացող փոքր բիզնեսում ու աճող այլ ոլորտներում ներդրումների համար, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաներն ու զբոսաշրջությունը:

    Minister Hakob Arshakyan talking to Dr. Yervant Zorian on a video call

    Վիրտուալ կամուրջի ամրապնդում

    Համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ՝ այս ծրագիրը հայաստանյան սթարթափներին ու ձեռներեցներին կապում է Սիլիկոնյան հովտի մասնագետների հետ՝ փորձելով արագացնել աճն ու հարաբերությունների ստեղծումը վենչուրային կապիտալի հետ: Ծրագիրը ներառում է ինչպես առկա, այնպես էլ առցանց առաջարկներ:

    A young winemaker lady with her branded wine bottle

    Կին ձեռներեցներ

    ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը օգնում է Հայաստանի և Արցախի կանանց սեփական բիզնեսներն ու գաղափարները տեղափոխել հաջորդ մակարդակ: Այս համապարփակ ծրագիրն ապահովում է անվճար ռեսուրսների հասանելիություն՝ վերապատրաստման դասընթացների, բիզնես մենթորների, անգլերեն լեզվի ուսուցման, ցանցային կապերի և փոքր դրամաշնորհային մրցույթների միջոցով:

    A women coder sitting on her desk in fron of her laptop

    Կին ծրագրավորողներ

    Հայաստանի ՏՏ ոլորտում գենդերային բացը վերացնելու համար «Կին ծրագրավորողներ» ծրագիրն առաջարկում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ մասնակիցներին տեղական ընկերություններում ծրագրավորման և նախագծերի ղեկավարման պաշտոնների նախապատրաստելու համար: Ծրագրավորողները կարող են օգտվել նաև անգլերեն լեզվի ուսուցումից, մենթորների հետ հանդիպումներից և փորձառության հնարավորություններից:

    LEAP English language course participants at a class

    Սովորիր և վաստակիր

    Արցախի ժողովրդի վաստակելու ներուժը խթանելու նպատակով, ՀԲԸՄ «Սովորիր և վաստակիր» ծրագիրն առաջարկում է մասնագիտական ​​զարգացման դասընթացներ և վերապատրաստումներ: Ծրագիրն աջակցում է պետական ​​ծառայողներին և անհատներին, ինչպես նաև բարենպաստ միջավայր է ստեղծում փոքր և միջին ձեռնարկությունների համար:

    Girl in graduation cap and gown with diploma

    Կրթաթոշակներ

    ՀԲԸՄ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանի կրթական հաստատություններին՝ մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանին և Հայաստանում ֆրանսիական համալսարանին: Նրանց համար, ովքեր սովորում են արտերկրում, հասանելի են ուսումնական տարբեր մասնագիտությունների գծով մի շարք կրթաթոշակներ:

    Syrian Armenian farmer in frame of Fields of Hope Program

    Աջակցություն գյուղատնտեսությանը

    ՀԲԸՄ-ն Արցախում և Հայաստանում սիրիահայ վերաբնակիչների ու տեղաբնակների համար նախաձեռնել է մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, այդ թվում՝ սերմացուի, վառելիքի ու գյուղտեխնիկայի վարկավորման ու օգտագործման ծրագիրը: Ներկայումս Արարատի մարզում իրականացնում ենք ջերմոցային ծրագիր՝ հաջակցություն տեղական ֆերմերներին ու մատակարարման շղթային:

    Incubation and Acceleration

    Կատապուլտ

    Նպատակ հետապնդելով խթանելու ստեղծարար և մշակութային ոլորտների էկոհամակարգը Հայաստանում՝ «Կատապուլտ»-ը հզորացնում է ստեղծագործ մասնագետներին՝ տրամադրելով կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ և տեսանելիություն, ինչպես նաև լրացնում առկա ծառայությունների, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների բացերը՝ ապահովելու կայուն և բարգավաճ մշակութային արդյունաբերություն:

    ՀԲԸՄ Երևանի երիտասարդ արհեստավարժները երիտասարդների համաշխարհային ցանցի մի մասն են, որոնք կազմակերպում են սոցիալական, մասնագիտական ​​ու մշակութային միջոցառումներ: Միացե՛ք ՀԲԸՄ ԵԱ Երևանի խմբին ու դարձե՛ք տեղական կամ միջազգային համախոհների ցանցի մի մասը: 

    Երիտասարդական ծրագրեր 

    Մենք երիտասարդներին կապում ենք իրենց հասակակիցների հետ՝ ապահովելով, որ նրանք դառնան Հայաստանի ակտիվ և ինքնավստահ քաղաքացիներ.

    • Սկաուտներ - (Երևան)
    • Հայորդյաց տներ* - (Երևան)
    • ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ* (համահանրապետական)
    • Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադա* (համահանրապետական)
    • Նաիրի ճամբար (Կոտայքի մարզ)

    * Իրականացվում է գործընկերների կողմից՝ ՀԲԸՄ-ի համաֆինանսավորմամբ

    • Նկար
      Camp Nairi participants
    • Նկար
      A kid shooting with camera
    • Նկար
      dancing class at the children's center
    • Նկար
      Armenian school kids playing chess

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն