Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Men from Artsakh crying

    ԱՐՑԱԽԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

    Հուսո մեր պայքարը

    Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին ի պատասխան՝ ՀԲԸՄ-ն արագորեն համախմբվեց տեղահանված հայերին աջակցելու նպատակով: Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ World Central Kitchen-ի, հրատապ օգնություն ցուցաբերեց տասնյակ հազարավոր մարդկանց: Բացի այդ, առաջնահերթություն է տրվել առողջապահական և հոգեբանական աջակցությանը, որը մատուցվել է 2020 թվականից ի վեր ՀԲԸՄ-ի՝ ընտանեկան բարեկեցությանն ուղղված շարունակական ծրագրերի՝ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնի և «Նաիրի» ճամբարի շրջանակներում:

    ՀԲԸՄ-ն վերահաստատեց իր հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում արցախցիների երկարաժամկետ վերաբնակեցման ու ինտեգրման գործընթացին՝ իր կրթության աջակցության և մասնագիտական ուսուցման «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի (LEAP) վերաթողարկմամբ: 

    Այս ջանքերը համալրվում են ՀԲԸՄ-ի «Բարեգործական ուրբաթ» մարդասիրական նախաձեռնությամբ, որը ներգրավում է տեղացի և միջազգային կամավորների՝ Արցախից տեղահանված հայերին սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների մեծածավալ բաշխումներ իրականացնելու համար:

    Աջակցե՛ք մեր ջանքերին

    Մեր աշխատանքը շարունակվում է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքիներին օգնության ձեռք մեկնելու համար: Մշակվում են աջակցության տարբեր ծրագրեր: Խնդրում ենք նվիրաբերել մեր Գլոբալ օգնության հիմնադրամին:

    Նվիրաբերե՛ք

    Թևակցել երեխաներին

    Հոգետրավմայի ենթարկված երեխաների ապաքինումը խթանելու համար ՀԲԸՄ-ն ստեղծեց «Նաիրի» ճամբարը, որից մինչ օրս օգտվել է 1,963 երեխա։ Իսկ «Նաիրի» ընտանեկան ճամբարն արցախցի երեխաներին ու նրանց մայրիկներին վերականգնողական ծրագիր է առաջարկում, որից օգտվել է 2,310 շահառու:

    video thumbnail

    ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոն

    2024 թվականից ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնն անվճար բուժօգնություն է տրամադրում Արցախից տեղահանված ընտանիքներին։ Մինչ օրս կենտրոնը սպասարկել է ավելի քան 3000 անձի՝ տրամադրելով համապարփակ մասնագիտական խորհրդատվություն և բուժում ե­րե­խա­նե­րի և ­մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար: Այս­տեղ աշ­խա­տում են փոր­ձա­ռու բժիշկ­ներ Սի­րիա­յից և­ Ար­ցա­խից՝ սրտա­բան, ակ­նա­բույժ, ՔԿԱ բժիշկ, գի­նե­կո­լոգ, ման­կա­բույժ և ­հո­գե­բան:

    Նկար
    Claudia Nazarian Medical Center Pediatrician with a child
    Նկար
    Claudia Nazarian Medical Center Ophtalmologist checking a kid
    Նկար
    Claudia Nazarian Medical Center Psychiatrist during a session
    Նկար
    Claudia Nazarian Medical Center nurse checking blood pressure

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ»

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ»-ը մասնագիտական զարգացման համապարփակ ծրագիր է, որի նպատակն է բռնի տեղահանված արցախահայությանն ապահովել մասնագիտական խորհրդատվության, վերապատրաստման և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններով։ Վերապատրաստումից հետո շահառուները ՀԲԸՄ-ի աշխատանքի տոնավաճառների միջոցով կծանոթանան աշխատանքի կամ սեփական գործը սկսելու հեռանկարներին։ Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է ավելի քան 3980 շահառու։

    Նկար
    LEAP alumni in front of a PC
    Նկար
    LEAP Alumni during a training session
    Նկար
    LEAP Agriculture training session
    Նկար
    LEAP Culinary class
    • Լիանա Պորտուգալյան 2020 թ. Արցախյան պատերազմի հերոս այրի և «Նաիրի» ճամբարի մասնակից ծնող
    • Մուշ Աբգարյան 27 տարեկան Քաշաթաղի շրջան
    • Արինա Սարգսյան Մայր, Ստեփանակերտ, Արցախ
    • Հրաչ Աբրահամյան 11 տարեկան Ստեփանակերտ, Արցախ
    • Սասուն Բաղդասարյան Ստեփանակերտ, Արցախ
    • Գեղանի Մարտիկյան, MSW, RSW Գրանցված հոգեթերապևտ
    video thumbnail
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն