Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Business Mentors banner

    Բիզնես մենթորներ

    Մասնագիտական աճի հնարավորություններ

    ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» ծրագիրը, Հայաստանում կանանց կարողությունների հզորացման միջոցով, Սփյուռքի կայացած մասնագետներին կապում է մեր ծրագրերի շահառուների հետ՝ նպատակ ունենալով նրանց փոխանցել փորձ և աջակցության հնարավորություններ:

    Մենթորները կարող են ներգրավվել տարբեր ձևերով՝ ըստ հասանելիության և փորձի:

    video thumbnail

    Պատրա՞ստ եք դառնալ մենթոր

    Եթե ցանկանում եք միանալ ծրագրին, լրացրե՛ք դիմում-հայտը: Հավելյալ հարցերի դեպքում գրե՛ք volunteer@agbu.org էլ. հասցեին:

    ԳՐԱՆՑՎԵ՛Ք

    Ներգրավվման ձևաչափեր

    Ճանաչելով մասնակիցների բազմազան կարիքները՝ ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» ծրագիրն ունի ճկուն կառույցներ, որոնք թույլ են տալիս անհատական ​​մենթորություններ, խմբային մասնագիտացված դասընթացներ, ինչպես նաև վարպետության դասեր և հանդիպումներ: Մենթորի մասնակցությունը Հայաստանում կարող է լինել առցանց կամ առկա ձևաչափով:

    ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» ծրագիրն ակտիվորեն և մշտապես համագործակցում է ՀԲԸՄ ծրագրային տարբեր թիմերի հետ (ներառյալ այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Կին ձեռներեցները» և «Կին ծրագրավորողները»)՝ բացահայտելու կին շահառուների կարողությունների զարգացման կարիքները՝ կենտրոնանալով և՛ փափուկ հմտությունների, և՛ հիմնական կարողությունների կատարելագործման վրա: Հանդիպումների ընթացքում քննարկվում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սոցիալական մեդիա մարքեթինգը, շուկայի հետազոտությունը, մտավոր սեփականության իրավունքը, առաջնորդությունը և մասնագիտական հաղորդակցությունը: Այս պատկերացումները շահառուների վերաբերյալ հնարավորություն են տալիս հանդիպումները դարձնել էլ ավելի թիրախային, ինչն ուղղակիորեն արձագանքում է կին շահառուների կարիքներին։

    Մենք խրախուսում ենք  նաև ավելի լայն հնարավորություններ և փորձ ունեցող մենթորների ներգրավվումը ծրագրում: Սփյուռքի մասնագետների ղեկավարած աշխատաժողովներն ու դասընթացները ներառում են մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ հաղորդակցությունը, բանակցությունները, առաջնորդությունը, կոնֆլիկտների հարթումը, գործատու-աշխատակից հարաբերությունները, բիզնես ռազմավարությունները և այլն:

    Մենթոր դառնալը դյուրին է

    Ծանոթացե՛ք ծրագրի շահառուներին

    ՀԲԸՄ «Բիզնես մենթորներ» ծրագրի շահառուները Հայաստանից և Արցախից են. նրանք մասնագիտական աջակցություն են փնտրում տարբեր ձևերով:

    Տաթևիկ Ղալթախչյան

    Շուշան և Տաթևիկ Handmade, Երևան

    ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությանը միացա 2020 թ.՝ զարգացնելու ձեռագործ զարդերի սեփական բիզնեսը: Մասնակցել եմ մի շարք մենթորության դասընթացների, որոնք ինձ տվել են իմ բիզնեսն ավելի արդյունավետ վարելու համար անհրաժեշտ հմտություններ: Ավելին, մենք հնարավորություն ենք ունեցել զարգացնելու մեր հմտությունները կոնֆլիկտների կառավարման և հաղորդակցության ոլորտներում, որոնք օգնել են ինձ կայանալ որպես առաջնորդ և թիմի ղեկավար»:

    • Նկար
      Tatevik Ghaltakhchyan Business mentors program mentee
    • Նկար
      Tatevik Ghaltakhchyan Business mentors program mentee
    • Նկար
      Tatevik Ghaltakhchyan Business mentors program mentee
    • Նկար
      Tatevik Ghaltakhchyan Business mentors program mentee
    • Նկար
      Arev Baldryan Business mentors program mentee
    • Նկար
      Arev Baldryan Business mentors program mentee
    • Նկար
      Arev Baldryan Business mentors program mentee
    • Նկար
      Arev Baldryan Business mentors program mentee

    Արև Բալդրյան

    Արև հայկական ավանդական հալվա, Երևան

    «Ինձ դուր եկավ մարքեթինգի և սոցիալական մարքեթինգի ոլորտներին ուղղված մենթորության դասընթացների շարքը, որոնք փոխեցին իմ մոտեցումներն ու պատկերացումները: Ես արդեն գիտեմ, որ մենթորների ուղղորդումներն ու խորհուրդներն ինձ կօգնեն հետագայում զարգացնել սեփական  բիզնեսի մարքեթինգային ռազմավարությունը, ինչպես նաև արդյունավետորեն խթանել ապրանքանիշը»:

    Արմինե Աղաջանյան

    Մոշ ստուդիա, Եղեգնաձոր

    «Արտադրելով յուրօրինակ դիզայնով և հյուսվածքով ձեռագործ տիկնիկներ և զգեստներ՝ ես ուրախ էի հանդիպել նորաձևության ոլորտի նշանավոր մասնագետների հետ: Այն հմտությունները, որոնք ես ձեռք բերեցի նեթվորքինգի դասընթացից, օգնեցին ինձ վերանայելու սեփական գաղափարներն ու մոտեցումները:

    • Նկար
      Armine Aghajanyan Business mentors program mentee
    • Նկար
      Armine Aghajanyan Business mentors program mentee
    • Նկար
      Armine Aghajanyan Business mentors program mentee
    • Նկար
      Armine Aghajanyan Business mentors program mentee

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն