
ՀԲԸՄ գիշերօթիկ ճամբարներն մեկնարկել են 1963թ.-ին, Նյու Յորքի գեղատեսիլ Քեթսքիլ լեռներում գտնվող Նուբար ճամբարով: Յուրաքանչյուր ճամբարային համայնք արտացոլում է այդ համայնքի բազմազանությունն ու պահպանում գերազանցության ու երիտասարդության ներգրավվածության նույն մակարդակը՝ երիտասարդների համար ապահովելով անվտանգ ու օգտակար միջավայր, կյանքի հմտություններ՝ ճկունություն, թիմային աշխատանք, հարատև ընկերներ:
ՀԲԸՄ-ն 2020 թ. ից վեր կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մեր հերոսների զավակների, քույրերի և եղբայրների համար: ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ: Ծրագրի շրջանակներում երեխաներն անց են կացնում ուրախ և ակտիվ ժամանց, բնության գրկում վայելում են ամառային արձակուրդները, ձեռք են բերում նոր ընկերներ, ծանոթանում են հայ ազգային պարերին, զարգացնում ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:
ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի մասին հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանին՝ hduzian@agbu.org կամ զանգահարե՛ք 055 683 173 հեռախոսահամարով:
ՀԲԸՄ-ի բոլոր ճամբարներն հագեցած են հարմարություններով ու փորձառու անձնակազմով: ՀԲԸՄ ճամբարականները սովորում են արհեստներ, ձկնորսություն, արշավ, ձիավարժություն, երաժշտություն, լող, իսկ ամենակարևորը՝ զվարճանում ու հաճելի ժամանակ անցկացնում: Ճամբարականների շրջանում առ հայկական ավանդույթները սեր է սերմանվում, որը մղում է նրանց ճամբար վերադառնալ ամեն ամառ, իսկ շատերը շարունակում են աշխատել որպես խորհրդատուներ:
Յուրաքանչյուր ամառ հարյուրավոր երիտասարդներ ժամանում են աշխարհի տարբեր ծագերում գործարկվող ՀԲԸՄ-ի 12 ցերեկային և գիշերօթիկ ճամբարներ՝ պատրաստ զարգացնելու նոր հմտություններ ու ձեռք բերելու մշտական ընկերներ:
Մենք ողջունում ենք մեծ թվով երիտասարդների աշխարհի բոլոր անկյուններում գործող ՀԲԸՄ ճամբարներում:
Launched in August 2021 to provide a supportive retreat for children affected by the 2020 Artsakh War, Camp Nairi offers youth from Artsakh and Armenia a safe environment with special programming led by certified psychologists and the presence of welcoming clergy and staff. Campers are provided with top quality care with ample outlets for self expression and much needed healing. This camp relies on funding by generous donors.
Մեր ճամբարների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել youth@agbu.org էլ. հասցեին: