2017 թվականին ՀԲԸՄ-ն Երևանի «Վահե Կարապետյան» կենտրոնում հիմնեց բազմապրոֆիլ առողջապահական հաստատություն՝ Սիրիայից և Լիբանանից ներգաղթած հայերի համար անհրաժեշտ առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով: 2023թ. բժշկական կենտրոնը հիմնանորոգվել և տեխնիկապես վերազինվել է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկելու և նրանց բժշկական խնդիրները մեղմելու նպատակով:
Բժշկական կենտրոնն առաջարկում է հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության պահպանման ծառայություններ, ինչպես նաև խորհրդատվություն երեխաների և մեծահասակների համար: Այստեղ աշխատում են փորձառու բժիշկներ Սիրիայից և Արցախից՝ սրտաբան, ակնաբույժ, ՔԿԱ բժիշկ, գինեկոլոգ, մանկաբույժ և հոգեբան: Մինչ օրս բժշկական կենտրոնը սպասարկել է շուրջ 2000 արցախցիների: