Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Mount aragats

    Բացահայտի՛ր Հայաստանը

    Կապերի ամրապնդում՝ ծառայությունների ու բացահայտումների միջոցով

    Մասին Օրեր Հարցեր Դիմել

    Ծրագիրը նախատեսված է սփյուռքում բնակվող երիտասարդների համար:

    Իր կենդանի պատմությամբ և ավանդույթներով, հիասքանչ բնապատկերներով ու անզուգական հյուրընկալությամբ դյուրին է Հայաստանը դարձնել ձեր գարնանային ու ամառային արկածների գլխավոր ուղղությունը: Բացահայտեք, թե ինչն է յուրահատուկ դարձնում հայրենիքը՝ միևնույն ժամանակ հանդիպելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանող ձեր հասակակիցներին: Դուք կբացահայտեք հնագույն հուշարձաններն ու մշակութային կոթողները, նոր և հետաքրքիր ձևերով կզգաք ազգային հարուստ ժառանգության ներգործությունն ու դրանք բովանդակալից նախագծերի միջոցով անպայման կփոխանցեք ուրիշներին:

     Միացե՛ք 15-18 տարեկան սփյուռքահայ պատանիներին՝ Հայաստանի տարբեր մարզերով 10-օրյա կամ 3-շաբաթյա եզակի ճանապարհորդության համար: Տեղերը սահմանափակ են։

    Volunteer and Connect
    Նկար
    Discover Armenia
    Նկար
    Discover Armenia
    Նկար
    Eco Clean-up
    Նկար
    Discover Armenia

    Մենք առաջարկում ենք տարբեր ոլորտներում կամավորական աշխատանք, որը հնարավորություն է տալիս խոր կապ ստեղծել հայրենիքի և նրա ժողովրդի հետ։ Անկախ նրանից՝ աջակցում եք ՀԲԸՄ-ի ինտեգրման ծրագրերի միջոցով Արցախից տեղահանված երեխաներին և ընտանիքներին, օգնում գյուղական համայնքների վերանորոգման և շինարարական աշխատանքներին, մասնակցում բնապահպանական մաքրման նախաձեռնություններին կամ անհրաժեշտ օգնություն եք տրամադրում կարիքավորներին, յուրաքանչյուր ծրագիր յուրահատուկ հնարավորություն է թիմային աշխատանքի, անձնական զարգացման և անմոռանալի հուշերի համար։

    Դարձի՛ր փոփոխության կրող՝ թողնելով քո դրական հետքը  և ձեռք բերելով ընկերներ ողջ կյանքի համար։ 

             Վաստակե՛ք ընդհանուր առմամբ 20 կամ 60 ժամ համայնքային ծառայության միավոր:

    Experience and Explore
    Նկար
    Discover Armenia
    Նկար
    Discover Armenia
    Նկար
    Hiking
    Նկար
    Cooking Classes
    Նկար
    Discover Armenia
    Նկար
    Crafting
    Նկար
    Discover Armenia

    Ձեր 10-օրյա կամ 3 շաբաթյա կեցության ընթացքում խորասուզվե՛ք հայկական մշակույթի, ավանդույթների և ոգեշնչող վայրերի մեջ: Ծրագիրն առաջարկում է շրջապտույտների ու զվարճանքի պահերի կատարյալ հավասարակշռություն՝ ճանապարհորդություն դեպի գեղատեսիլ վայրեր, որոնք հավերժ կմնան ձեր հիշողություններում:

    Ամառային հատկանշական իրադարձություններից է դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Արագած լեռ խմբային արշավը, Սևանա լճում նավարկումն ու լողալը, զիփլայնով Իջևանի չքնաղ լեռներով արկածային ժամանցը, աշխարհի ամենաերկար ճոպանուղով դեպի Տաթևի վանք ուղևորությունը, խաչքարի փորագրության կամ ավանդական գեղագրության և այլ արվեստների հետ ծանոթացումը: Լիարժեք ու հետաքրքիր փորձառություն ապահովելու համար ծրագիրը ներառում է նաև խոհարարության և պարի դասընթացներ, ինչպես նաև սպորտային և բացօթյա միջոցառումներ:

    Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպելու տեղի բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնի մասնագետների հետ՝ առավել խորը պատկերացումներ ձեռք բերելով Հայաստանի ժառանգության, պատմության և ժամանակակից նվաճումների մասին:

    • Sev Berd
    • Jermuk
    • Lake Seven
    • Zvartnots
    • Yerevan

    2026-ի համար դիմումները բաց են

    Բաց մի՛ թողեք այս եզակի հնարավորությունը։

    Դիմե՛ք հիմա
    Նկար
    Discover Armenia Program 2025
    Նկար
    Discover Armenia Happy Participants
    Նկար
    Discover Armenia Program 2025
    Նկար
    Discover Armenia Participant doing pottery
    Նկար
    Discover Armenia Program 2025
    Նկար
    Discover Armenia Program 2025
    Նկար
    Discover Armenia 2024_hiking
    Նկար
    Discover Armenia 2024_khachkar
    Նկար
    Discover Armenia Program 2025

    Հաճախակի տրվող հարցեր

    • Մանրամասներ
    • Ճամփորդություն
    • Ֆինանսներ
    Մանրամասներ
    Ինչպիսի՞ վերահսկողություն և ուղղորդում է տրամադրվում:

    Ծրագրի տևողության ընթացքում, տնօրենն ու ​​խորհրդատուների նվիրված թիմը խմբի հետ ապրում են նույն կացարանում: Նրանք մշտապես հասանելի են ու պատրաստ պատասխանելու մասնակիցների բազում հարցերին, օգնելու նրանց ծրագրի ողջ ընթացքում: Մասնակիցները վերահսկվում են ճանապարհորդության ողջ ընթացքում:

    Վերանորոգման կամ շինարարության որևէ ծրագիր իրականացնելիս, շինարարության ղեկավարը կվերահսկի մասնակիցներին՝ տեղում ապահովելու նրանց անվտանգությունը:

    Որո՞նք են ծրագրի կանոնները:

    ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» բոլոր անդամներից ակնկալում է դրական վերաբերմունք և խանդավառ մասնակցություն: Ուսանողները պետք է հետևեն ծրագրի տնօրենի և աշխատակազմի ցուցումներին: Բոլոր մասնակիցներից պահանջվում է ուշադրություն: Անվտանգության կանոններին կամ ծրագրի հաճելի ընթացքին հակասող վարքագծերը չեն ընդունվում: Կանոնների և կանոնակարգերի առավել համապարփակ ցանկը նշված է հայտադիմումի Մասնակիցների վարքագծի կանոնագրքի և Համաձայնագրի ձևաթղթում, որը գրանցման ժամանակ պետք է ստորագրվի յուրաքանչյուր մասնակցի ու նրա օրինական խնամակալի կողմից։

    Ի՞նչ ժամանակացույց է նախատեսված գալիք ամառ:

    Հատուկ ժամանակացույցը կտրամադրվի ծրագրի մեկնարկի թվականին նախորդող մոտակա օրերին և այն հստակորեն կհաղորդվի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:

    Ծրագիրն ունի՞ տեխնոլոգիական քաղաքականություն:

    Հեռախոսները կամ համակարգիչները թույլատրվում են նշանակված ազատ ժամերին, ինչը մասնակիցներին թույլ է տալիս մնալ կապի մեջ ու միաժամանակ շփվել շրջապատի հետ: Արտակարգ իրավիճակների դեպքում ծրագրի ղեկավարները կհեշտացնեն շփումը ընտանիքների հետ:

    Մասնակիցները տեսարժան վայրեր այցելությունների ժամանակ կարող են հեռախոսները օգտագործել միայն լուսանկարների, տեսանյութերի կամ ծրագրերի հետ կապված գործողությունների համար, մինչդեռ ընդհանուր օգտագործումը, ներառյալ սոցիալական ցանցերի հետ կապը, կամ հաղորդագրությունները, սահմանափակվում են:

    Այս քաղաքականությունը խրախուսում է հավասարակշռված մոտեցում՝ խթանելով ավելի խորը կապեր ծրագրի և նրա մշակութային փորձի հետ:

    Ինչպե՞ս կարող եմ շփվել իմ երեխայի հետ նրա գտնվելու ընթացքում:

    Դուք ձեր երեխայի հետ կարող եք կապ պահպանել նշանակված ազատ ժամանակի ընթացքում՝ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով: Յուրաքանչյուր մասնակից կարող է բերել իր սեփական միջազգային բջջային հեռախոսը (GSM համակարգերի հետ աշխատելու հնարավորությամբ), կամ գնել Հայաստանում: Արտակարգ իրավիճակների դեպքում խորհուրդ ենք տալիս դիմել ծրագրի տնօրենին

    Ճամփորդություն
    Որտե՞ղ են տեղավորվում մասնակիցները Հայաստանում գտնվելու ընթացքում:

    Մասնակիցները կբնակվեն ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, որն ընդարձակ, ժամանակակից, լիովին կահավորված բազմաֆունկցիոնալ հաստատություն է, որը նախատեսված է հյուրընկալելու ՀԲԸՄ գործունեությանը մասնակցող արտասահմանից ժամանած երիտասարդներին: Կենտրոնը ապահովված է շուրջօրյա անվտանգությամբ, գրադարանով, հեռուստասենյակով, առանձին ննջասենյակներով և սանհանգույցներով, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ հարմարություններով։

    Յուրաքանչյուր մասնակից կբաժանի սենյակը նույն սեռի ևս երեքի հետ: Սենյակների ընտրությունը կկատարվի պատահականության սկզբունքով: Հաստատությունը տրամադրում է տնային տնտեսության և լվացքի ծառայություններ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ կահավորանքները, ներառյալ սավաններն ու սրբիչները՝ հարմարավետ հանգիստ ապահովելու համար։

    Ինչպիսի՞ սնունդ է հասանելի մասնակիցներին իրենց գտնվելու ընթացքում:

    Մասնակիցները սնվում են մի շարք առողջարար կերակուրներով՝ հայկական ավանդական ուտեստներից մինչև սենդվիչներ և մայրցամաքային խոհանոց: Եթե ​​ձեր երեխան ունի սննդային ալերգիա, խնդրում ենք դիմել մեզ նախքան գրանցվելը՝ քննարկելու առկա տարբերակները:

    Ի՞նչ պարագաներ պետք է բերեն մասնակիցներն իրենց հանգստի համար:

    Նախքան Հայաստան ժամանելը, մասնակիցներին կտրամադրվի անհրաժեշտ պարագաների ամբողջական ցանկ: Սա կներառի հագուստի մեր ուղեցույցները, ինչպես նաև այլ հիմնական իրեր:

    ՀԲԸՄ-ն վերանորոգման ծրագրերի համար կտրամադրի միջոցներ՝ դիմակներ, շինարարական ակնոցներ և ձեռնոցներ:

    Արդյո՞ք ՀԲԸՄ-ն կացարաններ կտրամադրի մասնակիցներին, ովքեր կժամանեն նախքան ծրագրի մեկնարկը, կամ կհեռանան ծրագրի նշանակված ամսաթվերից հետո:

    Շենքը տրամադրելի չի լինի ծրագրի մեկնարկից առաջ և մեկնման ամսաթվերից հետո: Եթե ​​ձեր երեխան ժամանում է մինչև ծրագրի մեկնարկի ամսաթիվը, դուք պատասխանատու եք ծրագրից առաջ կամ հետո երկրում կացարան ապահովելու նրա համար:

    Կարո՞ղ են մասնակիցները ծրագրի ընթացքում մնալ հարազատների/ընկերների հետ:

    «Բացահայտեք Հայաստանը» պահանջում է, որ բոլոր մասնակիցները միասին ապրեն ՀԲԸՄ-ի հատկացրած կացարաններում: Սա խթանում է ընկերակցությունն ու համագործակցությունը խմբի միջև: ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ արվելու։

    Ֆինանսներ
    Որքա՞ն է «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակցության վճարը:

    Մեր ծրագրի վճարները կազմում են 900 ԱՄՆ դոլար գարնանային շրջանի համար և 1,800 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ամառային շրջանի համար: Օդանավային ճանապարհածախսերը ներառված չեն:

    Ի՞նչ ծախսեր է ներառում մասնակցության վճարը:

    Մասնակցության վճարը ներառում է՝ կեցության ծախսեր, սնունդ,  միջոցառումներ, ներառյալ շրջագայություններ, խմբային ընթրիքներ, կազմակերպված ուղևորություններ քաղաքից դուրս և տեղական տեսարժան վայրերի այցելություններ:

    Արդյո՞ք տրամադրվում է ֆինանսական օգնություն:

    Ֆինանսական օգնության համար խնդրում ենք դիմել ծրագրի տնօրենին discoverarmenia@agbu.org էլ. հասցեով՝ լրացնելու հատուկ դիմումը:

    Ի՞նչ է չեղարկման քաղաքականությունը:

    Այն դեպքում, երբ դուք ցանկանում եք դուրս գալ ծրագրից, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել ծրագրի տնօրենին discoverarmenia@agbu.org էլ. հասցեով։ Ներկայացման համապատասխան վերջնաժամկետներից հետո ցանկացած չեղարկման պարագայում կգանձվի 200 ԱՄՆ դոլար չեղարկման վճար:

    Եթե ​​որևէ պատճառով ՀԲԸՄ-ն չեղարկի ծրագիրը, բոլոր վճարումները ամբողջությամբ կվերադարձվեն:

    Ծրագրի ընթացքում արդյո՞ք իմ երեխան կարիք կունենա որևէ գումարի:

    Ծրագրի վճարում ներառված են առաջին անհրաժեշտության ծախսերը (օրական սնունդ, գիշերակաց և տեղային տրանսպորտի ծախսեր): Մասնակիցներին հավելյալ գումար տրամադրելը մնում է յուրաքանչյուր ծնողի հայեցողությանը։ Առաջարկվող գումարի չափն է 150 ԱՄՆ դոլար գարնանային շրջանի և 200-250 ԱՄՆ դոլար ամառային շրջանի համար: 

    Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել իմ երեխայի պրոֆիլ՝ տեղեկատվությունը թարմացնելու համար:

    Ընտանեկան պրոֆիլ ստեղծելուց հետո կարող եք վերադառնալ ձեր մուտքին այս հղմամբ:

     

     

    Եթե ես նախկինում գրանցել եմ ավելի մեծ երեխայի, արդյո՞ք դեռ պետք է լրացնեմ դիմումը:

    Այո՛։ Յուրաքանչյուր երեխա պետք է ունեա իր դիմումաձևը, որը ներառում է անձնական տվյալները, առողջական վիճակի մասին տեղեկությունները և այլն: Դուք կարող եք վերադառնալ ձեր ընտանեկան մուտքանուն՝ սեղմելով այս հղմանը և պարզապես ավելացնել երեխային:

    Հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատե՛ք discoverarmenia@agbu.org:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն