
Իր կենդանի պատմությամբ և ավանդույթներով, հիասքանչ բնապատկերներով ու անզուգական հյուրընկալությամբ, դյուրին է Հայաստանը դարձնել ձեր գարնանային ու ամառային արկածների գլխավոր ուղղությունը: Բացահայտեք, թե ինչն է յուրահատուկ դարձնում հայրենիքը՝ միևնույն ժամանակ հանդիպելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանող ձեր հասակակիցներին: Դուք կբացահայտեք հնագույն հուշարձաններն ու մշակութային կոթողները, նոր և հետաքրքիր ձևերով կզգաք ազգային հարուստ ժառանգության ներգործությունն ու դրանք բովանդակալից նախագծերի միջոցով անպայման կփոխանցեք ուրիշներին:
Բաց մի թողե՛ք հնարավորությունը և միացե՛ք 15-18 տարեկան սփյուռքահայ պատանիներին՝ 10-օրյա կամ 3-շաբաթյա եզակի ճանապարհորդության Հայաստանի տարբեր մարզերով: Տեղերը սահմանափակ են։