Մենք մատակարարում ենք սննդեղեն ու առաջին անհրաժեշտության փաթեթներ բոլոր համայնքներին:
Մենք մատակարարում ենք սննդեղեն ու առաջին անհրաժեշտության փաթեթներ բոլոր համայնքներին:
ՀԲԸՄ բժշկական ու առաջնային առողջապահության կենտրոնները ճգնաժամի մեջ հայտնվածներին առաջարկում են անվճար ծառայություններ:
Մենք տեղահանված ընտանիքներին տեղավորում ենք ժամանակավոր կացարաններում և օգնում վերանորոգել վնասված տները:
ՀԲԸՄ-ն քայլեր է ձեռնարկում աջակցելու պատերազմների, բնական աղետների, մարդու իրավունքների խախտումների և նույնիսկ համաճարակների հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց: Կամավորների մեր մեծ ցանցը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում մեծացնել շտապ օգնության ծավալները: Մենք նաև ներդրումներ ենք կատարում երկարաժամկետ կայուն աջակցության ծրագրերում, որոնք միտված են աջակցել ճգնաժամի մեջ գտնվողներին վերականգնելու իրենց կյանքը:
Մեր հսկայական կամավորական ցանցի ու գլոբալ ենթակառուցվածքների օգնությամբ կարողանում ենք կարեկցանքով ծառայել կարիքավորներին: Օգնե՛ք մեզ մոբիլիզացվել ճգնաժամերի ընթացքում՝ նվիրաբերելով ՀԲԸՄ Գլոբալ օգնության հիմնադրամին:
Մեր ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար մենք հաճախ համագործակցում ենք այնպիսի խոշոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Միջազգային կարմիր խաչը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ը, Եվրոմիության գործակալություններն ու տեղական այլ կազմակերպություններ: Վերջին համատեղ ջանքերից օգտվել են բազմաթիվ սիրիահայեր, լիբանանահայեր և հայաստանցիներ:
Կառավարություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես խնդրանքով դիմում են ՀԲԸՄ-ին՝ օգնելու կազմակերպել մարդասիրական օգնության բաշխումներ և իրազեկման արշավներ, ինչպես օրօնակ՝ ԵՄ-ի կողմից Covid 19-ի բժշկական պարագաների բեռնափոխադրումը Հայաստան: Մենք աշխատել ենք World Central Kitchen-ի հետ՝ տաք կերակուր մատուցելու հազարավոր մարդկանց, ովքեր արգելափակված են եղել 2020 թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունից: