Արմեն Օվանեսով
Accenture-ի Գլխավոր տնօրեն
«Կորիզը» ՀԲԸՄ-ի առաջնորդության զարգացման հեղինակային ծրագիր է, որը կապում է հայկական ծագում ունեցող մոտիվացված մասնագետների և օգնում նրանց օպտիմալացնել իրենց առաջնորդության և հաղորդակցման հմտությունները միջազգային գործընկերների շրջանում:
Համաշխարհային կարգի առաջնորդության վերապատրաստման լավագույն մեթոդների հիման վրա մշակված «Կորիզ»-ն առաջարկում է վարպետության դասեր համաշխարհային ճանաչում ունեցող բանախոսների հետ՝ ի լրումն սեմինարների, փոխադարձ փորձի փոխանակումների և ցանցային հնարավորությունների: Այս ինտենսիվ վերապատրաստումներից հետո շրջանավարտներին խրախուսվում է իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք նախագծերում:
Որպես գլոբալ հայեր`«Կորիզի» շրջանավարտներն ունեն իրենց փորձը կիրառելու հնարավորություն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնություններում: Նրանք նաև կարող են հանդես գալ որպես դեսպաններ՝ իրենց երկրներում իրազեկելով հայրենիքում տեղի ունեցող հրատապ խնդիրների մասին:
Օրինակ՝ YERIA-ն (Եվրոպայի երիտասարդներ Արցախի ճանաչման համար) նոր նախաձեռնություն է, որը ստեղծվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ: «Կորիզի» շրջանավարտներից կազմված պատվիրակությունը լրագրողների և հասարակական գործիչների հետ մեկնել է Հայաստան և Արցախ՝ տեղում դիտարկելու մարդասիրական և քաղաքական իրողությունները և իրենց դիտարկումներն ու եզրակացությունները զեկուցելու իրենց տեղական կառավարություններին և լրատվամիջոցներին:
Եթե ցանկանում եք միավորվել ձեր հասակակիցների հետ և խթանել ձեր անձնական և մասնագիտական աճը, միացե՛ք «Կորիզ» ծրագրին:
«ԿՈՐԻԶ»-ի շրջանավարտների ցանցը կազմված է տարբեր մասնագիտությունների տեր անձանցից, ովքեր բնակվում են Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում:
«ԿՈՐԻԶ»-ի մասնակիցները սովորում են տարբեր մասնագիտությունների տեր առաջնորդներից՝ հետապնդելով մեկ ընդհանուր նպատակ՝ նպաստել հայ ազգի բարգավաճմանը:
Accenture-ի Գլխավոր տնօրեն
Բրյուսելի Ազատ համալսարանի խորհրդի նախագահ, Բելգիայի McKinsey-ի նախկին տնօրեն
Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիր
ՀՀ կենտրոնական բանկի կառավարիչ, կառավարման ամբիոնի դասախոս
Կառավարող գործընկեր, BSC բիզնեսի աջակցության կենտրոն
Ավագ գործընկեր, McKinsey & Company
Հարվարդի բիզնես դպրոցի ավագ տնօրեն
Սոցիալական ձեռներեց և «Ավրորա» մրցանակի հիմնադիր
Վիվա-ՄՏՍ-ի մարդկային ռեսուրսների ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին գործակից դասախոս
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր տնօրեն
Գործընկեր և տնօրեն, CGI Group Inc
Shell ընկերության նախկին գործադիր տնօրեն
27-ից 45 տարեկան հայկական ծագում ունեցող անգլիախոս անձինք ամբողջ աշխարհից, ովքեր ունեն.
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել administratif@agbu.org էլ. փոստի հասցեով:
ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի դիմումների ընդունելությունը բաց է: Լրացրե՛ք դիմում հայտն այստեղ:
Մասնակցության վճար՝ 150 Եվրո
Մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհային և հյուրանոցային ծախսերը: ՀԲԸՄ-ն կտրամադրի ճաշ (lunch) ծրագրի ողջ ընթացքում: