Արմեն Օվանեսով
Accenture-ի Գլխավոր տնօրեն
ԿՈՐԻԶ-ը առաջնորդության զարգացում ծրագիրը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է բացահայտել, վերապատրաստել և մասնագիտական աջակցություն ցուցաբերել ապագա հայ առաջնորդներին: Այս ծրագիրը կոչված է տաղանդավոր հայերին զինել այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են իրենց անձնական, մասնագիտական, համայնքային և հասարակական կյանքի մարտահրավերները դիմակայելու և հաղթահարելու համար:
Համաշխարհային մակարդակի առաջնորդների վերապատրաստման լավագույն փորձի կրկնօրինակմամբ՝ ծրագրի յուրաքանչյուր շրջանում 30 երիտասարդ մասնագետ մեկնում է 6-ամսյա ճամփորդության, որը ներառում է մի շարք դասընթացներ, աշխատաժողովներ, գործընկերների միջև փոխանակումներ, ուսումնական այցեր և ցանցային կապեր: Մասնակիցները հնարավորություն են ունենում ներդաշնակության և աճի, ինչպես նաև շփվում են տարբեր ոլորտներում համաշխարհային մակարդակի առաջնորդների հետ, որոնք բոլորն էլ իրենց հայկական ինքնությունն ընդունող օրինակելի ակտիվ քաղաքացիներ են:
ԿՈՐԻԶ-ը ներկայումս դիմումներ չի ընդունում: Խնդրում ենք հետագա շրջանի մասին տեղեկությունների համար ստուգել ավելի ուշ:
2009 թ. ի վեր «Կորիզ»-ի շրջանավարտների ցանցում են ներառվել տարբեր մասնագիտություններով հարյուրավոր անհատներ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:
Առաջնորդական վերապատրաստման ընթացքում ձեռք բերված փորձի միջոցով, ծրագրի շրջանավարտների ցանցի նպատակն է ազդեցություն ունենալ ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Շրջանավարտները քաջալերվում և մոբիլիզացվում են անհատական կամ խմբային նախաձեռնությունների միջոցով՝ նպաստելու Հայաստանի զարգացմանն ու ծառայելու որպես հայության դեսպաններ իրենց երկրում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնարկած YERIA նախաձեռնությունը (Եվրոպայի երիտասարդությունը՝ հանուն Արցախի ճանաչման) հավաքել էր 40 եվրոպացիներից բաղկացած պատվիրակություն՝ կազմված հիմնականում «Կորիզ»-ի շրջանավարտներից, ինչպես նաև լրագրողներից և հասարակական գործիչներից: Պատվիրակությունը մեկնեց Հայաստան և Արցախ՝ տեղում մարդասիրական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ տեղական իշխանությունների և միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Որպես մեկ այլ օրինակ, հիշենք ՀԲԸՄ-EUDiF նախաձեռնությունը (EU Global Diaspora Facility), որը «Կորիզ»-ի սփյուռքի շրջանավարտների ցանցից իրենց փորձը Հայաստանի ՀԲԸՄ կին ձեռներեցների հետ կիսող մենթորների է հավաքագրել:
Հայերը հնարավորություն ունեն առավելագույնս օգտագործել իրենց համաշխարհային ներկայությունը՝ հաջողության հասնելով իրենց մասնագիտական բնագավառում՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և Արցախի մշակույթը, պատմությունն ու ապահովելով նրանց բարգավաճումը: ՀԲԸՄ «ԿՈՐԻԶ» ծրագիրը բացահայտում է երիտասարդ մասնագետների, որոնք պատրաստ են արագացնել իրենց մասնագիտական աճը, իսկ ծրագիրը նրանց տալիս է անհրաժեշտ հմտություններ, որը նրանց օրինակելի է դարձնում հասակակիցների համար:
«ԿՈՐԻԶ»-ի մասնակիցները խորացնում են կապերը Հայաստանի և սփյուռքի միջև՝ ապագա առաջնորդներին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ և մեթոդաբանություն՝ հօգուտ Հայաստանի և Հայաստանի հետ հաջող ծրագրեր մշակելու նպատակով: «ԿՈՐԻԶ»- ի ցանցը ստեղծում և աջակցում է տոկուն և խելամիտ առաջնորդների, որոնք էական նշանակություն ունեն գլոբալ հայ ազգի ներուժը խթանելու գործում:
Եվրոպայի և Հայաստանի տարբեր վայրերում անցկացվող սեմինարները ներառում են մի շարք միջոցառումներ.
«ԿՈՐԻԶ»-ի շրջանավարտների ցանցը կազմված է տարբեր մասնագիտությունների տեր անձանցից, ովքեր բնակվում են Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում:
«ԿՈՐԻԶ»-ի մասնակիցները սովորում են տարբեր մասնագիտությունների տեր առաջնորդներից՝ հետապնդելով մեկ ընդհանուր նպատակ՝ նպաստել հայ ազգի բարգավաճմանը:
Accenture-ի Գլխավոր տնօրեն
Բրյուսելի Ազատ համալսարանի խորհրդի նախագահ, Բելգիայի McKinsey-ի նախկին տնօրեն
Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիր
ՀՀ կենտրոնական բանկի կառավարիչ, կառավարման ամբիոնի դասախոս
Կառավարող գործընկեր, BSC բիզնեսի աջակցության կենտրոն
Ավագ գործընկեր, McKinsey & Company
Հարվարդի բիզնես դպրոցի ավագ տնօրեն
Սոցիալական ձեռներեց և «Ավրորա» մրցանակի հիմնադիր
Վիվա-ՄՏՍ-ի մարդկային ռեսուրսների ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին գործակից դասախոս
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր տնօրեն
Գործընկեր և տնօրեն, CGI Group Inc
Shell ընկերության նախկին գործադիր տնօրեն
English-speaking adults of Armenian descent worldwide, ages 25 to 35 years old.
Must possess an undergraduate degree and a minimum of three years of professional experience (all fields will be considered).
AGBU Goriz applications for our 2025 session will be open soon!
Participation Fee: 149,5 Euro.
Covers program administration.
Participants are responsible for covering the cost for accommodation and travel. AGBU will determine a reasonable place of accommodation, but attendees must arrange their own travel to the session location.
AGBU provides lunch and dinners during the entire stay.