1994 թ.-ից ի վեր ՀԲԸՄ «Հայ կին» ծրագիրն աջակցում է աշխարհասփյուռ և Հայաստանում բնակվող հայ կանանց: Հայաստանում ՀԲԸՄ «Հայ կին» ծրագիրը գործում է հինգ քաղաքներում՝ Վանաձորում, Թալինում, Եղվարդում, Երևանում և Չարենցավանում, իսկ վեցերորդ կենտրոնը՝ Ստեփանակերտում: Ամեն տարի հարյուրավոր կանայք ու նրանց ընտանիքները շարունակական աջակցություն են ստանում: Բարելավելով մայրական առողջությունն ու նվազեցնելով մանկական մահացության մակարդակը, այդ կենտրոնները նաև ծառայում են որպես համայնքային կենտրոններ:
Հայաստանում «Հայ կին» ծրագրին կարող են դիմել երիտասարդ կանայք, ովքեր գտնվում են հղիության շրջանում կամ պատրաստվում են ընտանիք կազմել։ Մեր խորհրդատվությունների և իրազեկող դասընթացների արդյունքում կանայք սովորում են վարել գրագետ հղիություն, ծանոթանալ ծնողավարության մեթոդներին, ճանաչել ընտանեկան բռնության տեսակներն ու դրանց դեմ պայքարելու ձևերը և ձգտել առողջ ընտանեկան հարաբերությունների։ Մանրամասների համար դիմե՛ք ձեր բնակության վայրերում գտնվող «Հայ կին» կենտրոններ կամ սոցիալական ծառայության կենտրոններ:
Լոս Անջելեսում գտնվող ՀԲԸՄ «Հայ կին» հանձնախումբը ջանք չի խնայում ֆինանսական աջակցություն ապահովելու հայրենիքում գործող այդ կենտրոններին: «Հայ կին» ծրագրի աշխույժ անդամները սփյուռքում կազմակերպում են համաժողովներ, աշխատաժողովներ ու միջոցառումներ, ինչպես նաև հայ կանանց միջև հաղորդակցություն ստեղծելու նպատակով տրամադրում հարթակներ: Շնորհիվ հայ համայնքի փորձառությունների բազմազանությանը, «Հայ կին» ծրագիրը կանանց հզորացմանն ուղղված իր առաքելությունը շարունակելու համար շատերի կողմից հաստատուն աջակցության է արժանացել: