Վանքերի հետքերով

Լուսանկարիչներ Թեդի և Նունեի ճանապարհորդությունը պատմության միջով


Ներկայիս արևելյան Թուրքիայի վանքերով և ամրոցներով իրենց վերջին ճանապարհորդությունից նոր վերադարձած նյույորքաբնակ լուսանկարիչներ Թեդ Անդրեասյանը և Նունե Քարամյանը վավերագրում են հին հայկական մշակութային ժառանգության անտեսված մասունքները:

Լուսանկարների միջոցով նրանք փորձում են հավերժացնել հին ու նոր հայկական տեսարժան վայրերը, և, որ առավել կարևոր է, նպաստել հայկական ինքնության և պատմության ավելի խոր ընկալմանը: Ինչպես Նունեն է ասում. «Վերջնարդյունքը պարզապես նկար չէ. դրան կարելի է դիպչել, զգալ ու գնահատել անձնական ընկալումների մակարդակում»:

Թեդ Անդրեասյանը և Նունե Քարամյանը, ովքեր մեծացել են ճարտարապետների ընտանիքում, ծանոթացել են Հայաստանում 2010 թվականին, հետո մտերմացել արշավների ժամանակ հատկապես լուսանկարչության հանդեպ իրենց ընդհանուր հետաքրքրության շնորհիվ։

Մի քանի տարի անց նրանք իրենց նվիրեցին վերոնշյալ նախագծին և ամեն բան բնականոն ընթացք ստացավ։ «Արդյունքում աշխատանքների թիվն այնքան մեծացավ, որ որոշեցինք գիրք հրատարակել»,- ասում է Նունեն։

Վերջնարդյունքը պարզապես նկար չէ. դրան կարելի է դիպչել, զգալ ու գնահատել անձնական ընկալումների մակարդակում

Որոշումը գործի վերածվեց 2023 թվականին, երբ նրանք հանրությանը ներկայացրին «Քար և մոմ. հայկական վանքեր» գիրքը, որը ավելի քան 40 հայկական վանական համալիրի լուսանկարչական շարք է։ Գրքում տեղ գտած վանքերի մեծ մասը գտնվում է Արցախում։

2015 թվականից նրանք հեղինակել և ցուցադրել են միջազգային ճանաչում վայելող մի շարք նախագծեր Հայաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: 2023 թվականին Նյու Յորք նահանգի Հադսոն քաղաքում նրանք գրքի շնորհանդեսով իրենց ստուդիայի հանդիսավոր բացումն արեցին։ Այստեղ նրանք լուսանկարում, խմբագրում, տպում և շրջանակում են իրենց աշխատանքները, ինչպես նաև՝ ցուցահանդեսներ կազմակերպում:

Երկուսն էլ իսկապես անխնա աշխատում են Հայաստանի ճարտարապետական ​​գանձերն անմահացնելու ուղղությամբ՝ անկախ նրանից, թե դրանք որքան հեռու կամ անհայտ են:

Նրանց վերջին ճամփորդության նպա-տակը Վրաստանի ցամաքային տարածքով Թուրքիա անցնելն ու հինավուրց Անիի տեսարանները լուսանկարելն էր։ Մեկ այլ ճամփորդություն էլ կատարեցին դեպի ներկայիս արևելյան Թուրքիա (Արևմտյան Հայաստան), որը բնութագրում են որպես իսկական հոգևոր փորձառություն։ «Ամեն անգամ ավելի ու ավելի ենք հասկանում, որ ամեն մի փոքրիկ քար կամ խաչ մեզ կապում է այդ հողին և, որ սա այն ամենն է, ինչ մնացել է Կիլիկյան թագավորությունից»:

Նկար
Surp Arakelots and Surp Tadevos in Mush plains

Surp Arakelots and Surp Tadevos in Mush plains
Caption
Left: Buried in snow and largely inaccessible at a high elevation, Mush Surp Arakelots is resilient.

Right: Surp Tadevos interior. Where the altar used to be is now a view of Mush plains. The interplay of ruined arches, squinches, and exposed brick attest to their enduring beauty.

Թեև Անին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և հայտնի է իր ճարտարապետական ​​առանձնահատկություններով՝ լուսանկարիչները կարծում են, որ առկա կադրերն ամբողջությամբ չեն ցուցադրում Անիի իրական շքեղությունը: «Մենք այնտեղ ապշեցուցիչ պատմական ժառանգություն ունենք»,- նշում է Նունեն:

Նկար
Seasonal views of the western wall of Surp Tadevos.

Seasonal views of the western wall of Surp Tadevos.
Նկար
Seasonal views of the western wall of Surp Tadevos.

Seasonal views of the western wall of Surp Tadevos.

Լուսանկարիչների նպատակն է ներկայացնել այս կոթողների ճարտարապետական առանձնահատկություններն ու հմայքը՝ ընդգծելով դրանց կառուցումը, և ոչ ավերումը: Երկուսի համար էլ այս պատմական քաղաքը խորհրդանշական է։ Այն, Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվելով, արտացոլում է երկու երկրների պատմական բաժանումը։ «Հայաստանը և Թուրքիան իրարից բաժանող հսկայական ճեղքը խորհրդանշում է յուրաքանչյուր հայի սրտի ճեղքը»,- նշում է Նունեն։

Շարունակելով իրենց ճանապարհը՝ լուսանկարիչները հավատարիմ են մնում այս հնագույն վանքերի պատմությունները բացահայտելու և դրանք լուսաբանելու գործին: Ժամանակակից աշխարհում, որտեղ մշակութային ժառանգությունը հաճախ վտանգված է, նրանց լուսանկարչական ոսպնյակը ծառայում է որպես կենսական գործիք՝ ժամանակի մեջ հավերժացնելու կոթողների մասունքները։

ֆոտոշարքն արվել է հատուկ ՀԲԸՄ-ի համար: 

 

«Քար և մոմ. հայկական վանքեր» գիրքը կարող եք ձեռք բերել ՀԲԸՄ առցանց գրախանութից` agbubookstore.org.

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է AGBU Magazine-ի 2025 թ.-ի ապրիլյան համարում։ end character

AGBU Magazine-ի մասին

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։