Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Ով ենք մենք
    • ՀԲԸՄ-ի մասին
    • Պատմություն
    • Հասցեարան
    • Ղեկավարություն
    • Կամավորություն
    • Անդամակցություն
    • Հաշվետվություններ
  • Ինչ ենք անում
    • Առաքելություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Մարդասիրական ծրագրեր
    • Սոցիալ-տնտեսական ծրագրեր
    • ՀԲԸՄ-ն Հայաստանում
  • Նորություններ
    • Վերջին նորություններ
    • AGBU Magazine
    • Insider Magazine
    • WebTalks
    • Մենք ենք ՀԲԸՄ-ն
    • Ծրագրեր
    • Միջոցառումներ
  • Նվիրաբերե՛ք
  • Միացե՛ք
  • Globe
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Katappult Pavillion Attendee

    Կատապուլտ

    Զարկ տալով Հայաստանի ստեղծարար տնտեսությանը

    Katapult research_Arm

    Հայաստանը հպարտանում է աշխարհի ամենաժամանակակից իր արվեստագետներով և մշակույթ ձևավորողներով: Մարդկային կապիտալի և տաղանդի ներուժն առավելագույնի հասցնելու նպատակով ՀԲԸՄ Հայաստանը, համագործակցելով Creative Armenia-ի հետ, և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացրեց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը:

    Նպատակ հետապնդելով խթանել ստեղծարար և մշակութային ոլորտների էկոհամակարգը Հայաստանում՝ «Կատապուլտ»-ը միտված էր հզորացնել ստեղծագործ մասնագետներին՝ տրամադրելով կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ և տեսանելիություն, ինչպես նաև լրացնում առկա ծառայությունների, տեխնոլոգիաների, հաստատությունների և ենթակառուցվածքների բացերը՝ ապահովելու կայուն և բարգավաճ մշակութային արդյունաբերություն:

    Showcases and Collaborations

    Ցուցադրություններ և համագործակցություն

    Ստեղծարար արտադրանքի և տաղանդների խթանումը կարևոր է նոր հնարավորություններ և շուկաներ բացելու տեսակետից: «Կատապուլտ տաղավար»-ը ամենամյա ցուցահանդեսներ բացեց Հայաստանում և արտասահմանում՝ գրավելով միջազգային լսարանների ուշադրությունը: Իսկ Katapult Talks առցանց գագաթնաժողովը մեկ հարկի տակ հավաքեց ստեղծարար փորձագետներին՝ կիսվելու փորձով և պատկերացումներով, թե ինչպես Հայաստանում կառուցել կայուն և բարգավաճ ստեղծագործական արդյունաբերություն:

    Incubation and Acceleration

    Ինկուբացիա և աքսելերացիա

    «Կատապուլտ»-ն աջակցեց մինչև 135 մշակութային ստեղծագործների՝ Creative Armenia-ի կողմից մշակված և իրականացվող «Artbox» մշակութային ինկուբատորի միջոցով ներդրումներ կատարելով և զարգացնելով առնվազն 60 բիզնես գաղափարներ: Առաջարկելով փորձագիտական ​​կարծիքներ բիզնեսի նախագծման, նախագծերի կառավարման, մարքեթինգի և այլ ոլորտներում՝  դրամաշնորհառուները հնարավորություն ստացան որպես մշակութային բիզնեսներ ներկայացնելու և պահպանելու հայեցակարգերը:

    Cultural Institutions

    Ինստիտուցիոնալ կարողություններ

    Հայաստանում մշակութային հաստատությունների տեխնիկական և գործառնական արդիականացմանն աջակցելու նպատակով ենթակառուցվածքային ներդրումները ֆինանսավորվեցին «Կատապուլտ» ստեղծարար դրամաշնորհի միջոցով: Բացի այդ, Շիրակի, Երևանի և Սյունիքի 3 «Artbox Hubs»-երի միջոցով տեղական հաստատությունները վերածվեցին մշակութային թեժ կետերի: «Կատապուլտ»-ը ներկայացրեց առաջին FabLab-ը Հայաստանում՝ խթանելով թվային նախատիպերը և նորարարությունը:

    Industry Development

    Արդյունաբերության զարգացում

    Կլոր սեղանի քննարկումների և ստեղծագործական ու մշակութային ոլորտների խորհրդի ստեղծման միջոցով, ինչպես նաև ոլորտը և օրենսդրական փոփոխությունները պաշտպանելու նպատակով «Կատապուլտ»-ը ստեղծեց պետություն-մասնավոր երկխոսության հարթակներ՝ խորհրդարանին առաջարկելով ոլորտի կայունության բարելավման 4 կոնկրետ բարեփոխումներ: Խորհուրդը ձևավորվեց որպես ուղիղ ժողովրդավարության առցանց հարթակ:

    Anna Gargarian at ASA Forum

    ԱՍԱ Ֆորում

    ԱՍԱ Ֆորումը համախմբեց ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների հարթակ մատուցելով ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներին։ Տեղի ունեցան պանելային 2 քննարկումներ, քննարկվեցին նաև մշակութային ներդրումներին առնչվող հարցեր:

    Katapult textile academy

    Արհեստների և տեխնոլոգիաների միաձուլում

    Հայաստանում Textile Academy 2024 Bootcamp-ի շրջանակում սպասվում է միջազգային և հայ փորձագետների հետ գործնական սեմինարների ինտենսիվ շաբաթ: Գյումրու գեղարվեստի պետական ​​ակադեմիայում շուտով կբացվի FabLab-ը:

    Beyond data

    «Տվյալներից անդին» ցուցահանդես

    Տվյալներից անդին նախաձեռնությունը հրավիրում է ութ արվեստագետների և արվեստի կոլեկտիվների՝ մեկնաբանելու ՀԲԸՄ Կատապուլտի շրջանակներում վերջերս լույս տեսած հետազոտությունը՝ Հայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ։

    Katapult workshop

    Կատապուլտ աշխատարան

    Մարտի 9-11-ը ՀԲԸՄ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ArtNexus-ը և «Կատապուլտ» ծրագիրը Աղվերանում համատեղ կազմակերպել էին «Արվեստի գործերի տեղադրում և տեղափոխում» թեմայով աշխատաժողով՝ արվեստի կառավարիչների և հարակից ոլորտների մասնագետների համար:

     

    Katapult pavilion

    Կատապուլտը LEAF 2024-ում

    Limited Edition Art Fair 2024-ում ներկայացնում ենք հայ տաղանդների՝ տպագրության, քանդակագործության, խեցեգործության և տեքստիլ արվեստի բնագավառներից։ Այս ծրագիրը համագործակցություն է The Main Design Store վաճառասրահի հետ։

    Katapult Talk music era

    Կատապուլտ զրուցարան

    Հունվարի 17-ին հյուրընկալեցինք զրույց երաժշտության արտահանման և հեղինակային իրավունքի թեմայով։ Ուսումնասիրեցինք հեղինակային իրավունքի սիմֆոնիան արդի ժամանակներում։ «Կատապուլտ զրույցներ»-ն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ ԵՄ-ի և ArtNexus-ի աջակցությամբ։

    IP law

    ՄՍ թեմայով խորհրդակցություն

    Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիան համագործակցում է Կատապուլտի հետ՝ ՄՍ շահառուների համար կազմակերպելով վերապատրաստումներ։ Նպատակն է՝ ամրապնդել իրավագիտակցությունը ստեղծարարության ոլորտի գործիչների շրջանում:

    Katapult_Talk

    Կատապուլտ զրուցարան

    Տեղի ունեցավ վիրտուալ զրույց՝ Թվային դարաշրջանում ազգային մշակութային հաստատությունների և գործակալությունների առջև ծառացած մարտահրավերների թեմայով։ Ուսումնասիրեցինք, թե ինչպես կարող են նրանք ձևավորել արդյունավետ թվային կառավարում:

    Womex

    Կատապուլտ տաղավարը WOMEX 2023-ում

    Ոգևորիչ դեբյուտ WOMEX' 23 փառատոնում․ 90-ից ավելի երկրներ ներկայացնող 2600-ից ավելի պրոֆեսիոնալ երաժիշտներ հավաքվել էին Իսպանիայի Կորունյա քաղաքում։ Կատապուլտը ներկայացնում էր 20-ից ավելի հայ տաղանդների։ Հիշարժան էր JINJ խմբի ելույթը։

    Grant Applications

    Դրամաշնորհ և հարաբերություն դոնորների հետ

    Ստեղծարար գործունեություն ծավալողների համար անցկացվեց աշխատաժողովների դրամաշնորհների հայտեր պատրաստելու վերաբերյալ։ Մասնակիցներն ուսումնասիրեցին արվեստի գծով դրամաշնորհների համար դիմելու առանձնահատկությունները։

    Fab Lab

    Կենդանի արվեստ

    Կատապուլտը և FabLab-ը ներկայացրին «Կենդանի արվեստ» ծրագրի արդյունքները: Արհեստական բանականության և թվային արվեստի մասնագետ Ֆլորան Ազիօսմանոֆֆի ղեկավարությամբ 10 արվեստագետներ փորձեցին գտնել տեխնոլոգիաներն իրենց աշխատանքներոմ ինտեգրելու եղանակներ։

    MEDS Workshop

    Այս տարի MEDS-ը՝ Գյումրիում

    MEDS-ն անցկացվեց Գյումրիում՝ «Արխաշարժ» թեմայով։ Ներկայացվեց 8 ֆիզիկական և 2 տեսողական մշակումներ, որոնցից «ՀԱՅ» նախագիծը հովանավորվում է «Կատապուլտ» ծրագրի կողմից: Այն կապում է երիտասարդ դիզայներներին գյուղատնտեսության և ավանդական արհեստների հետ։

    Katapult Arts Grants

    Դրամաշնորհներ արվեստի ոլորտում

    Միացե՛ք «Կատապուլտ զրուցարան»-ին՝ արվեստի ասպարեզում դրամաշնորհների հարցերով շվեդական կոմիտեի, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Ստեղծարար Հայաստանի ներկայացուցիչների հետ արվեստի ասպարեզում դրամաշնորհների վերաբերյալ առցանց զրույցին մասնակցելու համար։

    One Year Anniversary - Katapult

    Կատապուլտը՝ մեկ տարեկան

    «Կատապուլտ» ծրագրի հոբելյանական միջոցառմանը ներկայացվեց ՀՀ ստեղծարար և մշակութային բնագավառների վերաբերյալ համապետական հետազոտության արդյունքները, ներպետական ուսումնասիրության և ֆոկուս-խմբային քննարկումների հիմնական եզրահանգումները։

    A series of training about intellectual property

    Վերապատրաստումներ

    Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիան, «Կատապուլտ» ծրագրի հետ միասին իրականացնում է վերապատրաստումներ՝ մտավոր սեփականությանն առնչվող անհատներին արժեքավոր գիտելիքներ փոխանցելու մտավոր սեփականության վերաբերյալ օրենսդրության մասին:

    MOU Signing

    Հուշագրի ստորագրում

    2022 թ․ մեկնարկեց «Կատապուլտ» ծրագիրը՝ Հայաստանի ստեղծարար ոլորտները խթանելու նպատակով։ Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ԲՏԱ նախարարությունների, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ-ի միջև։

    Funded By EU-AGBU-Creative Armenia
    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube
    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն